Պատմական քերականություն

Պատմական քերականություն, լեզվաբանական գիտակարգ, քերականագիտության ճյուղերից մեկը, դիտարկում է պատմականորեն շարժման մեջ, բացահայտում է լեզվի զարգացման օրինաչափությունները գրավոր զարգացման տարբեր փուլերում և միջփուլային անցումներում։ Այն հիմնվում է գլխավոր աղբյուրների ընձեռած տվյալների վրա։

Պատմական քերականությունը որպես ընդհանուր գիտակարգ խմբագրել

Հայերենում կատարված տեղաշարժերը ամբողջ գրավոր շրջանում՝ սկսած 5-րդ դարից մինչև մեր օրերը, ուսումնասիրում է հայերեն պատմական քերականությունը։ Նրա ձեռքի տակ են հարուստ մատեագրություն և գիտական-գեղարվեստական ճոխ գրականություն։ Հայերենի պատմական քերականությունը իբրև ինքնուրույն գիտակարգ ձևավորվել է 19-րդ դարի կեսերին մեծանուն հայերենագետ Ա.Այտնյանի ջանքերով։ Այս բնագավառում իրենց մեծ ներդրումն ունեն Անտուան Մեյեն ու Հ. Աճառյանը։ Այս մոտեցումներում հիմնականում քերականության սկզբունքներով շարադրված են Հ. Աճառյանի քերականությունը։ Պատմական քերականության առանձին հարցեր են մշակել Գ. Ջահուկյանը, Է. Աղայանը, Է. Թումանյանը և այլ հայերենագետներ։ Այս գիտակարգն ընդգրկում է հայերենի հորինվածքի բոլոր կողմերը՝ հնչյունաբանությունը, նաև ուղղագրությունը, բառակազմությունը, ձևաբանությունը, շարահյուսությունը։ Ըստ այդմ էլ զանազանում են պատմական հնչյունաբանություն, պատմական ձևաբանություն, պատմական շարահյուսություն։ Հանգամանորեն մշակված են պատմական հնչյունաբանության և ձևաբանության հարցերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984