Ձևաբանություն (լեզվաբանություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։
Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչյունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։
Ընդհանուր տեղեկություններԽմբագրել
Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ,բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։ Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն[1]։
Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն․՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։
Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։
ԳրականությունԽմբագրել
- Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։