Պատմական զգեստների թանգարան (Պոզնան)

Պատմական զգեստների թանգարան Լեհաստանում (Լեհերեն։ Múzeum Historii Ubioru W POZNANIU), մասնավոր թանգարան, որը գտնվում է Լեհաստանի Պոզնան քաղաքի Կվիատովա փողոցի 14/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում։ Հիմնադրվել է 2018 թվականի դեկտեմբերին[2]՝ Աննա Մորիտոյի կողմից[3]։

Պատմական զգեստների թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՊոզնան
Հասցեul. Kwiatowa 14/2[1]61-886
Հիմնադրվել է2018
Կայքxixgallery.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրել է պատմական վինտաժ հագուստի, զգեստների լեհ հավաքորդ Աննա Մորիտոն։ Մասնավոր ցուցասրահից հաստատությունը թանգարանի է վերածվել 2018 թվականի դեկտեմբերին։ Թանգարանը հայտնի է իր շրջիկ ցուցահանդեսներով ամբողջ երկրում[4]։ 2004 թվականից Աննա Մորիտոն հավաքում է վինտաժ հագուստներ և աքսեսուարներ՝ հիմնականում XIX դարի։ Տասնիններորդ դարի բնօրինակ կտորները ներկրվում են ԱՄՆի և Լոնդոնի առևտրային և աճուրդային տներից[5]։

Թանգարանի մոտ աշխատում է զգեստների վերանորոգման արհեստանոց «Stroje z Pasja»[6]: Նրանք իրականացնում են ցուցանմուշների հիմնանորոգումն ու սպասարկումը։

Առաքելություն

խմբագրել

Թանգարանի առաքելությունը կրթական բնույթ է կրում։ Ապագա ծրագրերի մեջ է թանգարանը պատմական թեմատիկ դարձնելը։ Այն կտարածի XIX դարի ապրելակերպը և մշակույթը, ինչպես նաև կանանց դերը հասարակության մեջ։ Թանգարանի առաքելությունն է սովորեցնել երեխաներին, երիտասարդներին և պատմության սիրահարներին XIX դարի նորաձևության պատմության մասին։ Սա եզակի հնարավորություն է տեսնել վինտաժ հագուստներ։ Թանգարանը նաև նշանակալի աջակցություն է ցուցաբերում հագուստի դիզայններին[7]։

Հավաքածու

խմբագրել

Հավաքածուն բաղկացած է ավելի քան 80 հնագույն ցուցանմուշներից, ներառյալ ավելի քան 50 ամբողջական տարազներ, որոնք հիմնականում XIX դարից են։ Սա բնօրինակ պատմական տարազների ամենամեծ հավաքածուն է Լեհաստանում։ Հավաքածուի մեջ զգեստներից միայն քչերն են վերանորոգվել։ Հավաքածուն ներառում է զգեստներ, ներքնազգեստ և աքսեսուարներ։

Առավել ցայտուն ցուցանմուշներն են.

  • Ամառային զգեստ XIX դարի 40-ական թվականներից
  • Զգեստ 1840 թվականից՝ զարդարված կեղծ կոճակներով
  • Երեկոյան զգեստ՝ մոտ 1880 թվական, Բ. Ալտմանի առևտրային տնից[8]

Շրջիկ ցուցահանդեսներ

խմբագրել
  • 27 սեպտեմբերի, 2018 - 9 դեկտեմբերի, 2018, Շրջանային թանգարան Պիլայում, Լեհաստան[9]
  • 12 սեպտեմբերի, 2018 - 14 դեկտեմբերի, 201 , Զամոսկի ամրաշինական կառույցների և սպառազինության «Արսենալ» թանգարան, Լեհաստան[10]
  • 17 դեկտեմբերի, 2017 - 15 հունվարի, 2018, Քաղաքային թանգարան Նովա Սոլում, Լեհաստան[11]
  • 6 հուլիսի, 2017 - սեպտեմբերի 8, 2017, Տարածաշրջանային թանգարան Չելլովոյում, Լեհաստան[12]
  • 8 մարտի, 2017 - 14 մայիսի, 2017, Գորկու ամրոցի թանգարան Շամոտուլիում, Լեհաստան[13]
  • 5 մարտի, 2016 թ. - 4 մայիսի, 2016, Սիլեզյան պիեսների թանգարան Բջեգում, Լեհաստան[14]
  • 2 հուլիսի, 2015 - 6 սեպտեմբերի, 2015, Տարածաշրջանային թանգարան Սեցցինեկում, Լեհաստան[15]
  • Մարտի 8, 2014 - մայիսի 27, 2014, Սիլեզի թանգարան Օպոլիում,Լեհաստան[16]
  • Մայիս 2012 - 3 հունիս, 2012, Հենրիկ Սենկևիչի թանգարան, Օբլեգորկ, Լեհաստան[17]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.xixgallery.com/kontakt/
  2. Biuletyn Informacji Publicznej MKiDN - Rejestry muzeów (լեհերեն), Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին
  3. «Museum of Historical Costume in Poznan» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  4. «Grand Opening of the Museum of Historical Costume in Poznan, Poland». Fashion History Timeline. 2019 թ․ մարտի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  5. «Museum from Inquisitiveness». Poznan Culture. 2019 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  6. «Stroje z Pasją». Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  7. «Grand Opening of the Museum of Historical Costume in Poznan». Jane Austen’s World Blog. 2019 թ․ մարտի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Collection». Museum of Historical Costume in Poznan. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  9. «Belle epoque - women fashion 1871-1914». Pila Museum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  10. «The route of Polish emancipants and patriots in XIX and XX century». Arsenal - Museum of Fortifications and Weapons. 2018 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  11. Rynkiewicz, Marcin (2017 թ․ նոյեմբերի 15). «An exhibition of XIX century dresses in Nowa Sol Museum». Dzieje.pl. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  12. «19th century Women Fashion». Zamek Czluchow. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  13. «Exhibition's Opening "In the grandmother's closet. Ladies dresses from XIX century from Anna Moryto collection"». Museum Zamek Gorkow in Szamotuly. 2017 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  14. «Ladies dresses from XIX century visiting Brzeg». Balladine Blog. 2016 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  15. «Gone with the Wind. XIX century fashion». Spotkania z Zabytkami. 2015 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  16. «Dresses from XIX century on the show in Opole». Spotkania z Zabytkami. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  17. Adamek-Świechowska, Adrianna (2012 թ․ մայիսի 16). «Women in Henryk Sienkiewicz's life». Nasze Miasto. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմական զգեստների թանգարան (Պոզնան)» հոդվածին։