Նորաձև աքսեսուարներ

Նորաձևության մեջ աքսեսուարը տարր է, որի օգտագործումը յուրահատուկ տեսք է հաղորդում հագուստին, և նաև լրացնում է այն[1]։ Տերմինը կիրառութայն մեջ է մտել 19-րդ դարից։

Բարբերի-գործարանային ապրանքանիշ

ՏարատեսակներԽմբագրել

Աքսեսուարները բաժանվում են երկու մեծ խմբի․ աքսեսուարներ, որոնք նախատեսված են կրելու և աքսեսուարներ որոնք նախատեսված են հագնելու համար։ Աքսեսուարները, որոնք կրում ենք, հետևյալն են․ պայուսակներ, ակնոցներ, հովհարներ, անձրևանոցներ, դրամապանակներ, ձեռնափայտեր և ծիսական թրեր։ Այն աքսեսուարները, որոնք հագնում ենք հետևյալն են․ ժակետներ, կոշիկներ, փողկապեր, գլխարկներ (կանացի), գոտիներ, կախակապեր, ձեռնոցներ, ձեռնամուշտակներ, զարդեր, Ժամացույցներ, Պարեգոտներ, Շալեր, Շարֆեր, Գուլպաներ և Զուգագուլպաներ[1]։

ՊատմությունԽմբագրել

Վիկտորյան նորաձևության ժամանակաշրջանում աքսեսուարները, որպիսիք էին արևապաշտպան հովանոցները, ձեռնոցները, հիմնականում կրում էին կանայք և դրանով պարզ էր դառնում նրանց դասակարգը։ Այս դարաշրջանում կար մի միտում, որ կանայք պետք է ձգտեին ավելի համեստ ապրելակերպի։ Հետևաբար կանայք օգտագործում էիր ձեռնոցներ և դիմակներ, որպեսզի ծածկեին իրենց ձեռքերն ու դեմքը։ 16-րդ դարի սկզբին Իտալիայում գլխարկների վրայի նշանները, որոնք ամրացվում էին որպես զարդ, ցույց էին տալիս նաև կրողի սոցիալական պատկանելությունը։ Այդ նշանները հաճախ զուգակցվում էին դեկորատիվ սրերի, թրերի և ձիերի երախակալների հետ։ Գլխարկները հաճախ զարդարվում էիր էմբլեմներով, որոնք պարունակում էին հետաքրքիր պատկերներ՝ կրողի ցանկությամբ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Valerie Cumming, C. W. Cunnington, P. E. Cunnington (15 նոյեմբերի 2010թ)։ Նորաձևության պատմության բառարան։ Berg։ էջ 1։ ISBN 978-1-84788-533-3։ Վերցված է 9 հունվարի 2012թ 
  2. Մարիկա Լեինո (7 դեկտեմբերի 2012թ)։ Իտալական վարածննդի էմբլեմների կարգավիճակը և գործառույթները։ Peter Lang AG։ էջ 1։ ISBN 9783039110681։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 10 մայիսի 2013թ