Պատանին մրգի զամբյուղով

Կարավաջոյի նկար

Պատանին մրգի զամբյուղով, կտավ, որը վերագրվում է բարոկկոյի իտալացի վարպետ Միքելանջելո Կարավաջոյին և թվագրվում է մոտավորապես 1593 թվականով։ Ներկայումս գտնվում է Հռոմում՝ Բորգեզե պատկերասրահում։

Պատանին մրգի զամբյուղով
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարիմոտ 1590[1]
բարձրություն70 սանտիմետր[1]
լայնություն67 սանտիմետր[1]
ուղղությունBaroque painting of Italy?
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲորգեզե պատկերասրահ[1]
հավաքածուԲորգեզե պատկերասրահ
սեփականատերՋուզեպպե Չեզարի[1], Առաքելական պալատ[1] և Շիպիոնե Բորգեզե
հիմնական թեմաՄարիո Միննիտի
մասն էԲորգեզե ժողովածու
https://www.wga.hu/html/c/caravagg/01/03boy_ft.html, https://borghese.gallery/collection/paintings/boy-with-a-basket-of-fruit.html, https://it.borghese.gallery/collezione/quadri/fanciullo-con-canestro-di-frutta.html կայք
Ծանոթագրություններ
 Boy with a Basket of Fruit by Caravaggio Վիքիպահեստում

Նկարը ստեղծվել է այն ժամանակաշրջանում, երբ Կարավաջոն հարազատ Միլանից նոր էր եկել Հռոմ և պայքարում էր հռոմեական մշակույթում սեփական ուղին հարթեու համար։

Նկարի բնորդը եղել է Կարավաջոյի ընկերը՝ սիսցիլիացի նկարիչ Մարիո Միննիտին, մոտ 16 տարեկան հասակում։ Նկարը գտնվել է դ’Արպինոյի ասպետ Ջուզեպպե Չեզարիի հավաքածուում, որը 1607 թվականին զավթել էր կարդինալ Շիպիոնե Բորգեզեն։ Ուստի աշխատանքը կարող է թվագրվել այն ժամանակաշրջանով, երբ Կարավաջոն աշխատել է դ’Արպինոյի արվեստանոցում, որը Միննիտիի հետ լքել են 1594 թվականին, որպեսզի հարթեն սեփական ուղին և վաճառեն իրենց գործերը Կոստանտինոյի միջնորդությամբ։ Նկարը, բնականաբար չէր կարող ստեղծվել 1593 թվականից առաջ՝ մինչ Միննիտիի Հռոմ ժամանելը։ Արվեստագետները կարծում են, որ այս նկարը նախորդել է առավել բարդ աշխատանքների, որնց բնորդել է Միննիտին, ինչպիսիք են «Գուշակուհին», «Խաղանենգները» (1594)։ Վերջինս գրավում է կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեի ուշադրությունը, որը դառնում է Կարավաջոյի առաջին լուրջ հովանավորը։ Իսկ մրգերի զամբյուղով նկարում Վիտորիո Սգարբին գտնում է որոշ ընդհանրություններ Մուրիլյան դիմանկարի հետ, ինչը կարելի էր վերագրել դ’Արպինոյի արվեստանոցի նկարիչներին[2]։

Մի դեպքում նկարն իրենից ներկայացնում է ժանրային ստեղծագործություն, որը կոչված է ի ցույց դնելու նկարչի՝ ամեն մանրուք պատկերելու վարպետությունը․ տղայի մաշկի գույնը, դեղձի կեղև, զգեստի խալքերը, զամբյուղի հյուսքերը։ Այս մրգերն անկրկնելի են։ Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարանի այգեգործությոան և լանդշաֆտային ճարտարապետության բաժնի պրոֆեսորր Ժյուլ Յանիկը նկարն ուսումնասիրել է այգեգործի տեսանկայունից[3]։

Զամբյուղում տարատեսակ մրգեր կան, բոլորը իդեալական վիճակում՝ ներառյալ երկգույն վառ-կարմրաթուշ դեղձը, խաղողի չորս ողկույզները՝ երկուսը սև, մեկը սպիտակ, մեկը կարմիր գույնի, հասուն ճաքած նուռը, որից դուրս են ժայթքում հասուն հատիկները, չորս հասուն, ճաքած թզերը՝ մուգ և բաց գույների, երկու մուշմուլաները, խնձորները, տանձերը։ Որոշ տերևների վրա նշմարվում են սնկային հիվանդության հետքեր, մեկ ուրիշի վրա առկա են միջատների ձվեր։

Ուսումնասիրությունն ապացուցում է, որ Կարավաջոն ռեալիստ է եղել։ Պատկերելով այն ամենն, ինչ կար զամբյուղում, նկարիչը չի մատնանշում ոչ մրգերի հասունությունը, ոչ դասավորությունը, և, այնուամենայինիվ, կարծես հրաշքով, նկարը առինքնում է դիտողին՝ որպես գեղեցիկ և անկրկնելի պատկեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Caravaggio». hort.purdue.edu. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.
  • «Velcro Hooks - A Love Song For T.S. Eliot» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.