Մարիո Միննիտի (դեկտեմբերի 8, 1577, Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1] - նոյեմբերի 22, 1640(1640-11-22)[2][3], Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1]), իտալացի նկարիչ։ Առավել հայտնի է եղել Սիցիլիայում 1606 թվականին։

Մարիո Միննիտի
Միննիտին Կարավաջոյի՝ «Մրգի զամբյուղով տղան» կտավում
Ծնվել էդեկտեմբերի 8, 1577
ԾննդավայրՍիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 22, 1640(1640-11-22)[2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՍիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1]
Մասնագիտություննկարիչ
 Mario Minniti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում։ 1593 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ծանոթացել է բարոկկո ոճի նկարիչ Կարավաջոյի (1571–1610)[4] հետ և որպես բնորդ հանդես եկել նրա մի շարք նկարներում։ Նրան մեծ համբավ բերեցին Կարավաջոյի այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ Մրգերի զամբյուղով տղան, Բախտագուշակը, Երաժիշտներ, Բաքոս, Վինահարը, Մատթեոս առաքյալի հրավերը և Սուրբ Մատթեոսի նահատակությունը կտավները։

Նրա ենթադրական ամուսնությունից հետո, 1600 թվականին Մարիոն այլևս չէր բնորդում, բայց կենսագիրների կարծիքով, նա Կարավաջոյի հետ միասին կարող էր մասնակից լինել մի փողոցային ծեծկռտուքի, որի ժամանակ մահացել է Ռանուչիո Տոմասսոնին։ Մեղադրանքից խուսափելով, նա հեռացել է Սիցիլիա, որտեղ նրան ներում է շնորհվել։ Հայտնի է նաև, որ նա ապաստան է տվել Կարավաջոյին վերջինիս Սիցիլիայում գտնվելու 1608–1609 թվականներին։ Սիցիլիայում նա մեծ հաջողություններ ունեցավ և համալրել տեղի հայտնի գործարարների շարքերը։ Նա Սիցիլիայում օգտագործեց Կարավաջոյից ստացած բոլոր հմտությունները, մասնավորապես՝ դրամատիկ լուսաստվերի օգտագործումը և առավելագույն դրամատիկ ինտենսիվության պահին նկարագրված տեսարանների պատկերումը, բայց նրա աշխատանքը (ավելի ճիշտ, նրա արտադրամասի արտադրանքը) քննադատվել է «գերհստակեցված մոտիվների» և «մաքուր կրոնական կտավների» համար[5]։ Այնուամենայնիվ, նա մեծ ճանաչում է ունենում Սիցիլիայում, իսկ նրա կտավները մեծ ազդեցություն են ունցել կղզու արվեստի զարգացման պատմության մեջ։

 
Հինգ նշաններ, Կարավաջո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Spagnolo D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2010. — Vol. 74.
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Hyerace L. Minniti [Menniti; Minnitti, Mario] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T058408
  4. Hibbard, Howard (1985). Caravaggio. Oxford: Westview Press. էջ 8. ISBN 9780064301282.
  5. Robb, Peter (2001). M: The Man Who Became Caravaggio. Macmillan. էջ 495. ISBN 0-312-27474-2. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Միննիտի» հոդվածին։