Պավել Մամաև

ռուս ֆուտբոլիստ

Պավել Կոնստանտինովիչ Մամաև (ռուս.՝ Павел Константинович Мамаев, սեպտեմբերի 17, 1988(1988-09-17)[1][2][3], Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5]), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի եռակի գավաթակիր, սուպերգավաթակիր։

Պավել Մամաև
ռուս.՝ Павел Мамаев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1988(1988-09-17)[1][2][3] (35 տարեկան)
Ծննդավայր Շիշկին Լես, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][5]
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կրասնոդար
Համար 17
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Շիշկին Լես[6]
Ռուսաստան Պոդոլիե ՄՊՄԴ
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 44 (3)
2007-2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 128 (6)
2013  Ռուսաստան Կրասնոդար 21 (4)
2013— Ռուսաստան Կրասնոդար 89 (21)
Ազգային հավաքական
2007 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (0)
2009-2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 8 (3)
2010-2016 Ռուսաստան Ռուսաստան 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 08 սպրիլի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկը, որը հայտնի է իր ագրեսիվ արարքներով մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ալեքսանդր Կոկորինի հետ միասին[7][8][9]։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդության ֆուտբոլային դպրոցի սան է։ Մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը։ Դարձել է այն 16 ֆուտբոլիստներից մեկը, որոնց հաջողվել է 17 տարեկանում գոլ խփել Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խմբում. 2006 թվականի ապրիլի 16-ին Պավել Մամաևը «Տորպեդոյի» կազմում աչքի է ընկել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում։

2007 թվականի սկզբին տեղափոխվել է ԲԿՄԱ, հայտավորվել է ամռանը։ 2007 թվականի հուլիսի 29-ին նշել է իր նորամուտը «Խիմկիի» դեմ տնային խաղում՝ խաղադաշտ դուրս գալով թիմի հիմնական կազմում[10]։ ԲԿՄԱ ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է Ռամենսկոեի «Սատուրնի» դեմ 2008 թվականի օգոստոսի 10-ին կայացած խաղում[11]։

2011 թվականի հոկտեմբերին Մամաևը կարգապահական խնդիրների պատճառով տեղափոխվել է ԲԿՄԱ-ի երիտասարդական կազմ[12]։

2012 թվականին իր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարել մի քանի եվրոպական ակումբների հետ[13], մասնավորապես, նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» պատրաստ էր 80 %-ով[14], նա արդեն պայմանագիր էր կնքել, սակայն հետո պարզվել է, որ ազգային հավաքականում խաղերը պակասում են[15][16]։ Այդ ժամանակից սկսած Մամաևը դադարել է ընդգրկվել իր թիմի հիմնական կազմում և արդյունքում վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար» (պայմանագիրը գնելու իրավունքով)»[17], որտեղ դարձել է հիմնական կազմի խաղացող։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում (5:1) կարողացել է աչքի ընկնել՝ խփելով «հեղինակության գոլը»[18]։ «Կրասնոդարը» մտադիր է եղել ձեռք բերել ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբից[19], ինչը տեղի է ունեցել առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո[20][21]։ Ապրիլի 16-ին կայացած Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում, որն ավարտվել է «Կրասնոդարի» հաղթանակով, Մամաևն ստացել է աքիլլեսյան ջլի պատռվածք և խաղից դուրս մնացել հինգ ամսով։ 2014 թվականի հոկտեմբերի 2-ին «Էվերթոնի» հետ խաղում վերադարձել է խաղադաշտ։

Ելույթներ հավաքականի կազմում խմբագրել

2009 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական[22]։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին նշել է իր նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բելգիայի հավաքականի դեմ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 8-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Տորպեդո (Մոսկվա) Բարձրագույն լիգա 2005 13 0 2 0 15 0
2006 27 3 4 1 31 4
Առաջին դիվիզիոն 2007 4 0 2 0 0 0 6 0
Ընդհանուր 44 3 8 1 0 0 52 4
  ԲԿՄԱ Պրեմիեր լիգա 2007 4 0 0 0 1 0 5 0
2008 17 2 2 0 5 0 24 2
2009 28 2 3 0 9 0 40 2
2010 27 0 2 0 10 0 39 0
2011/12 33 0 6 0 10 0 49 0
2012/13 19 1 4 2 0 0 23 3
2013/14 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 128 6 18 2 35 0 181 8
  Կրասնոդար Պրեմիեր լիգա   2013/14 21 4 3 1 24 5
2014/15 21 4 1 0 4 0 26 4
2015/16 29 10 4 1 11 6 44 17
2016/17 12 1 1 0 3 0 16 1
2017/18 19 3 1 1 3 1 23 5
2018/19 8 3 1 0 2 0 11 3
Ընդհանուր 110 25 11 3 23 7 144 35
Ամբողջ կարիերա 282 34 37 6 58 7 377 47

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

ԲԿՄԱ (Մոսկվա)

  • Ռուսաստանի չեմպիոն – 2012/2013
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2008, 2010
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2007, 2011/2012
  • Ռուսաստանի գավաթակիր (3) – 2008/09, 2010/11, 2012/2013
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2013

Կրասնոդար

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2)– 2014/15, 2018/19

Անձնական խմբագրել

  • Ընդրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (3) – № 3 (2010), № 2 (2014/2015), № 1 (2015/2016),
  • «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր (3-րդ տեղ) – 2008[23]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականից ամուսնացած է Ալան Մամաևայի (օրիորդական ազգանունը՝ Խուբեցովա) հետ, որ նախկին մոդել է։ Նրանք ունեն դուստր՝ Ալիսան։

Մինչև 2013 թվականը Մամաևը մի քանի տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Յուլիա Եվտուխի հետ։ Նրանք ունեն դուստր՝ Եվգենիան (ծնվել է 2011 թվականին)։

Մամաևն ունի դաջվածքներ, մեջքին՝ երկու վիշապ, 17 հռոմեական թվանշանով (նրա ծննդյան տարեթիվը) և անգլերեն գրություն՝ «Մոռացիր անցյալը։ Մի մտածիր ապագայի մասին։ Ապրիր ներկայով»։ Նրա կինը մեջքի վրա ունի նմանատիպ բառերով և ձիու պատկերով դաջվածքներ։ Մամաևը դաջվածքներով լիովին ծածկել է նաև երկու ձեռքերը[24]։

Սկանդալներ խմբագրել

 
Կադր Մամաևի ու Կորիկինի վիճաբանությունից Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ

2013 թվականին երկար ժամանակ քննարկվել է Պավել Մամաևի հեռանալը ԲԿՄԱ-ից, որն իբր ուղեկցվել է գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ կոնֆլիկտով։ Մամաևն իր հարցազրույցում նշել է, որ իր և մարզչի միջև իսկապես խնդիրներ կան շփման մեջ, սակայն կոչ է արել չուռճացնել կոնֆլիկտի մասշտաբները[25].

2016 թվականին Մամաևը կրկին սկսել է հանդես գալ Սլուցկու գլխավորությամբ, բայց արդեն ազգային հավաքականի կազմում։ Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Սլովակիայի հավաքականի դեմ խաղում (1:2) կրած պարտությունից հետո Մամաևը մտել է հանդերձարան և սկսել բարձրաձայն բողոքել, որ Լեոնիդ Սլուցկին իրեն խաղադաշտ է դուրս բերել միայն երկրորդ խաղակեսում՝ մեկնարկային կազմում դնելով «այս կեղտին» (միևնույն ժամանակ ցույց տալով Ռոման Նոյշտեդտերին)։ Այդ ժամանակ մարզիչը, զսպելով իր զգացմունքները, կիսապաշտպանին առաջարկել է հանդարտվել և ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլիստներից։ Սակայն Մամաևը դա չի արել և հաջորդ օրը շարունակել է բաց առճակատումը մարզչի հետ։ Ինչպես պնդել է կոնֆլիկտի վկան՝ Մամաևը շարունակել է կոնֆլիկտը մարզասրահում պլանային մարզման ժամանակ, ինչի համար աչքին հարված է ստացել թիմակից Ռոման Շիրոկովից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Մամաևի հոնքը պատռվել է մարզադահլիճում պարապմունքների ժամանակ[26]։ Արդյունքում Մամաևն հավաքականի մեկնարկային կազմում տեղ է ստացել Ուելսի հետ հաջորդ խաղում (0:3), որտեղ իրեն դրսևորել չի կարողացել։

2016 թվականի հուլիսի սկզբին ԶԼՄ-ներում մեծ արձագանք է գտել Մոնտե Կառլոյի Twiga գիշերային ակումբում շամպայնի և նարգիլեի օգտագործմամբ աղմկոտ երեկույթի տեսանյութը, որին մասնակցել է Մամաևը։ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը նման պահվածքը համարել է «վրդովվեցուցիչ և անթույլատրելի», և հուլիսի 5-ին Մամաևը տեղափոխվել է «Կրասնոդար-2»-ի կազմ»[27]։

Քրեական հետապնդում խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 8-ին Մամաևը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ մասնակցել է Մոսկվայի սրճարաններից մեկում Ռուսաստանի արդյունաբերության նախարարության պաշտոնյա Դենիս Պակի ծեծին, իսկ դրանից մի քանի ժամ առաջ՝ Բելառուսի քաղաքացի, «Առաջին ալիքի» աշխատակցուհու անձնական վարորդի ծեծին[28]։ Երկու դեպքերի վերաբերյալ էլ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծի» մեղադրանքով[29]։ Հաջորդ օրը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն էր հրապարակել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու ցանկության մասին՝ խոստանալով կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր հնարավոր կարգապահական պատժամիջոցները[30][31]։ Մամաևն ու Կոկորինը հրավիրվել են ոստիկանություն՝ հարցաքննության[32]։ 2018-ի հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն Մամաևի նկատմամբ «ծեծի» հոդվածը վերաորակավորել է ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածով՝ «խուլիգանություն»[33]։

12018 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանի որոշմամբ Պավել Մամաևին ձերբակալվել է 2 ամսով և ուղարկվել Բուտիրսկի բանտի քննչական մեկուսարան[34][35]։ Հոկտեմբերի 16-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 116-րդ հոդվածով՝ «ծեծ»[36]։ Հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 213 հոդվածով՝ «խուլիգանություն»[37]։

2018 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչությունը Մոսկվայի դատախազության միջամտությունից հետո, որը բացահայտել է նախնական մեղադրանքների ներկայացման ժամանակ տեղի ունեցած օրենսդրական խախտումներ, փոխել է մեղադրանքները։ Միաժամանակ Մամաևի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատելու վերաբերայի[38]։

2019 թվականի փետրվարի 14-ին «Բուտիրկա» մեկուսարանի պատերի մասնակցել է ֆուտբոլային խաի։ Երկու թիմերի կազմում անցկացրել է մեկական խաղակես, խփել է 7 գոլ։ Վերջնական հաշիվը՝ 8-7[39]։

2019 թվականի մայիսի 8-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը ֆուտբոլիստ Պավել Մամաևին դատապարտել է մեկ տարվա և հինգ ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի բանտում[40]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 FootballFacts.ru (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 Гнатенко А. «Он упал в наших глазах»: На родине Павла Мамаева дети вытирают автографы футболиста с бутс и перчаток (ռուս.) // Комсомольская правда / под ред. Н. О. ВячеславовнаКомсомольская правда, 2018. — 655000 экз. — ISSN 0233-433X; 1563-6372
  6. Мамаев Павел Константинович Footballfacts
  7. «Тупой и ещё тупее. Громкие скандалы с участием Кокорина и Мамаева». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  8. Игроки-разбойники. Хронология скандальных событий с участием Кокорина и Мамаева
  9. «Кокорин и Мамаев. Что нужно знать о плохих парнях российского футбола». BBC News Русская служба (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Статистика футболиста на официальном сайте ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «17-й тур». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «Мамаев переведён в дубль ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Бабаев: интерес к Мамаеву со стороны нескольких клубов есть
  14. Мамаев: год назад действительно мог перейти в «Манчестер Юнайтед»
  15. Коммерческий директор «Краснодара»: "Срыв перехода в «МЮ» стал драмой для Мамаева, хоть он и болельщик «Ливерпуля»
  16. Павел Мамаев: «Переход в „МЮ“ не состоялся, так как у меня не было необходимого количества матчей за сборную»
  17. Полузащитник ЦСКА Мамаев отдан в аренду в «Краснодар»
  18. ЦСКА — «Краснодар». Видеоповтор гола Мамаева в ворота ЦСКА
  19. «Краснодар» намерен выкупить Мамаева у ЦСКА
  20. ЦСКА объявил о переходе Мамаева в «Краснодар»
  21. Павел Мамаев остается в ФК «Краснодар»
  22. Хиддинк вернул в сборную Алдонина и Кержакова
  23. Алан Дзагоев признан лучшим молодым футболистом России.
  24. Смолов, Мамаев, Промес и другие игроки РФПЛ с тату — Чемпионат
  25. "У меня был на руках контракт с «МЮ». Хроника падения Мамаева
  26. Роман Широков избил Мамаева в раздевалке, заступившись за Леонида Слуцкого
  27. Мамаев переведён в молодёжный состав «Краснодара»
  28. «СМИ узнали о нападении футболистов Кокорина и Мамаева на шофера телеведущей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  29. «По факту побоев после дорожного конфликта на улице Большая Садовая возбуждено уголовное дело». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  30. По поводу инцидента с участием Павла Мамаева
  31. «Краснодар» решил разорвать контракт с Мамаевым
  32. Мамаева и Кокорина вызвали на допрос в полицию после драк
  33. Левкович, Павел. «Мамаеву и Кокорину переквалифицировали уголовное дело на «Хулиганство»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  34. «Футболист Павел Мамаев арестован на два месяца». РБК. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  35. «Мамаев получил первую передачу после перевода в СИЗО «Бутырка»». Новости RT. 12 октября 2018. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  36. «Источник: Павлу Мамаеву предъявили обвинение в побоях». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  37. «Кокорину и Мамаеву предъявили обвинения по статьям "Побои" и "Хулиганство"». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  38. «Мамаеву изменили обвинение». Росбалт (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  39. Евгений НЕСЫН | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ փետրվարի 14). «"За себя и за Сашку": Павел Мамаев забил семь голов в футбольном матче в "Бутырке", сыграв за две команды» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  40. «Суд приговорил футболистов Кокорина и Мамаева к реальным срокам». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մամաև» հոդվածին։