Պավել Կուդրյաշով

ռուս ֆուտբոլիստ

Պավել Կուդրյաշով (ռուս.՝ Павел Кудряшов, նոյեմբերի 27, 1996(1996-11-27)[1], Տոմսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, բելառուսական «Բելշինա» ակումբի խաղացող։

Պավել Կուդրյաշով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1996(1996-11-27)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Տոմսկ, Ռուսաստան
Հասակ 176 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2003—2011 Ռուսաստան Տոմ
2011—2012 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
2012—2014 Ռուսաստան Տոմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2017 Ռուսաստան Տոմ 8 (0)
2014—2016  Ռուսաստան Տոմ-2 41 (9)
2017—2018 Ռուսաստան Կռիլյա Սովետով 1 (0)
2018— 2019  Ռուսաստան Տոմ 17 (0)
2019— 2020 Ռուսաստան Տոմ 9 (1)
2019—2020  Ռուսաստան Նովոսիբիրսկ 10 (0)
2020 Բելառուս Բելշինա 2 (0)
2020—մ․հ․ Հայաստան Լոռի 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25.10.2020:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պավել Կուդրյաշովը «Տոմ» ֆուտբոլային ակումբի սան է, որտեղ մարզվել սկսել է 7 տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Նիկոլայ Նիկոլաևիչ Ռուդակովը։ 15 տարեկանում տեղափոխվել է Մոսկվայի «Դինամոյի» դպրոց, որտեղ անցկացրել է մեկուկես տարի, որից հետո վերադարձել է «Տոմ»։ 2013/2014 թվականների մրցաշրջանում հանդես է եկել Տոմսկի ակումբի երիտասարդական թիմում։

2014/2015 մրցաշրջանի համար հրավիրվել է «Տոմի» - «Տոմ-2» ֆուտբոլային ակումբ։ Թիմի կազմում 21 խաղում նա աչքի է ընկել հինգ գոլով։ Բացի այդ, 2014 թվականի նոյեմբերի 22-ին «ՍԿԱ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության խաղում կատարել է նորամուտը «Տոմի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջնամասում[2]։

2015/2016 մրցաշրջանը նորից անցկացրել է «Տոմ-2» ակումբում, որտեղ 20 խաղում աչքի է ընկել 4 գոլով։

2016/2017 մրցաշրջանն արդեն սկսել է «Տոմի» հիմնական թիմում։ Ֆուտբոլիստի նորամուտը Պրեմյեր լիգայում տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 7-ին, երբ Կուդրաշովը փոխարինել է Արտյոմ Պոպովին «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղում (2:2)։ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին ֆուտբոլիստը «Սիբիրի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղում առաջին անգամ հանդես է եկել թիմի մեկնարկային կազմում։

2017 թվականի փետրվարի 16-ին պայմանագիր է կնքել «Կռիլյա Սովետովի» հետ։ Սամարայի ակումբի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի մարտի 5-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ խաղում[3]։

2017 թվականի հուլիսին վարձավճարով վերադարձել է «Տոմ»։ 2018 թվականի մայիսին հրավիրվել է Տոմի երիտասարդական կազմ։ 2018 թվականի մայիսի 25-ին կայացած առաջին խաղում հեթ-տրիկ ձևակերպեց «ՄՊՄԴ-Կեմերովո» ֆուտբոլային ակումբի դարպասին։ 2018 թվականի հուլիսին Տոմսկի ակումբի հետ կնքել է 2 տարվա լիարժեք պայմանագիր։ 2018 թվականի նոյեմբերին իր առաջին գոլը խփել է ֆուտբոլի ազգային լիգայում՝ «Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբի դարպասին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Տոմ-2 ՊՖԼ 2014/15 21 5 0 0 0 0 0 0 21 5
2015/16 20 4 0 0 0 0 0 0 20 4
Ընդհանուր 41 9 0 0 0 0 0 0 41 9
  Կռիլյա Սովետով Պրեմիեր Լիգա 2016/17 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 0 0 1 0
  Տոմ ՖԱԼ 2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Պրեմիեր Լիգա 2016/17 7 0 1 0 0 0 0 0 8 0
ՖԱԼ 2017/18 17 0 3 0 0 0 0 0 20 0
2018/19 9 1 0 0 0 0 0 0 9 1
Ընդհանուր 34 1 4 0 0 0 0 0 38 1
  Նովոսիբիրսկ ՊՖԼ 2019/20 10 0 1 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 10 0 1 0 0 0 0 0 11 0
Ամբողջ կարիերա 86 10 5 0 0 0 0 0 91 10

Ձեռքբերումներ խմբագրել

«Տոմ»

  • ՖԱԼ առաջնության բրոնզե մեդալակիր - 2018/2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Томь (Томск) — СКА-Энергия (Хабаровск) — 1:0» (ռուսերեն). Чемпионат.com. 2014 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Scoreboard.com: Pavel Kudrjašov (Belšina) - profil». www.scoreboard.com (սլովեներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Կուդրյաշով» հոդվածին։