Արտյոմ Պոպով

ռուս ֆուտբոլիստ

Արտյոմ Իգորևիչ Պոպով (ռուս.՝ Артём Игоревич Попов, օգոստոսի 30, 1992(1992-08-30)[1], Լիպեցկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Նիժնի Նովգորոդ» ակումբի կիսապաշտպան։

Արտյոմ Պոպով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1992(1992-08-30)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Լիպեցկ, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ)
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 1 (0)
2013  Ռուսաստան Լոկոմոտիվ 2 9 (1)
2013 Ռուսաստան Լոկոմոտիվ 0 (0)
2013  Ռուսաստան Լոկոմոտիվ 2 21 (5)
2014—2016 Ռուսաստան Զենիթ 0 (0)
2014—2016  Ռուսաստան Զենիթ 2 73 (12)
2016—2017 Ռուսաստան Տոմ 25 (0)
2017—2018 Ռուսաստան Օրենբուրգ 20 (1)
2018—2020 Ռուսաստան Ռոտոր 53 (2)
2020—մ․հ․ Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Լիպեցկի «Մետալուրգի» սան է։ Հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է հանդես գալ ԲԿՄԱ-ում։

2010 թվականին Պոպովը նշել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, որտեղ մասնակցել է 23 հանդիպման և խփել է մեկ գոլ։ 2011 թվականին սկսել է ներգրավվել հիմնական թիմում։ Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 24-ին՝ 25-րդ տուրի՝ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ խաղում՝ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինելվ Սեկու Օլիսեին[2]։

2013 թվականի հունվարի 23-ին վարձավճարով տեղափոխվել է «Լոկոմոտիվ 2»[3]։ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է թիմի 9 հանդիպման և աչքի է ընկել մեկ գոլով։ 2013 թվականի հունիսին «Լոկոմոտիվ 2-ի» հետ մշտական պայմանագիր է կնքել։

2014 թվականի սկզբին տեղափոխվել է «Զենիթ» և սկսել է հանդես գալ պետերբուրգյան ակումբի երկրորդ թիմում։ 2014/15 մրցաշրջանում թիմի կազմում նվաճել է երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտու արծաթե մեդալներ, ինչը թիմին թույլ է տվել դուրս գալ Ռուսաստանի Առաջին դիվիզիոն։ 2015/16 մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 36 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։

2016 թվականի հունիսի 29-ին 3 տարվա պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ[4]։ Տոմսկի ակումբի կազմում նորամուտը նշել էր 2016 թվականի օգոստոսի 1-ին «Կրասնոդարի» հետ խաղում՝ փոխարինելոով Պյոտր Տենին։ 2017 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ աշխատավարձի պարտքի պատճառով ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը «Տոմի» հետ։ Օգոստոսի վերջին տեղափոխվել է «Օրենբուրգ»[5]։

Հավաքականում խմբագրել

Մինչև 2011 թվականը հանդես է եկել Ռուսաստանի մինչև 16, մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։ Վերջինի կազմում 2011 թվականին երկու ընկերական հանդիպում է անցկացրել, Չեխիայի ու Նիդեռլանդների դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

ԲԿՄԱ

Վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունվարի 17-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԲԿՄԱ 2011/12 1 0 - - 1 0
Ընդհանուր 1 0 - - 1 0
Լոկոմոտիվ 2 2012/13 9 1 - - 9 1
2013/14 21 5 1 0 22 5
Ընդհանուր 30 6 1 0 31 6
Զենիթ 2 2013/14 10 1 - - 10 1
2014/15 27 5 - - 27 5
2015/16 36 6 - - 36 6
Ընդհանուր 73 12 - - 73 12
Տոմ 2016/17 25 0 1 0 26 0
Ընդհանուր 25 0 1 0 26 0
Օրենբուրգ 2017/18 15 1 - - 15 1
Ընդհանուր 15 1 - - 15 1
Ընդհանուր 144 19 2 0 146 19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ЦСКА (Москва) 3:1 Волга (Нижний Новгород)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Резервисты вернулись в Москву(չաշխատող հղում)
  4. «Александр Касьян и Артем Попов стали игроками "Томи"».(չաշխատող հղում)
  5. «Артём Попов перешёл в «Оренбург»».

Արտաքին հղումներ խմբագրել