Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։

Պավել Կոգան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1952(1952-06-06) (71 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր, ջութակահար և երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
և Լիտվայի Մեծ իշխան Գերդիմինասի շքանշանի հրամանատար
ԵրեխաներDmitri Kogan?
 Pavel Kogan Վիքիպահեստում

Կյանքը և Գործունեությունը խմբագրել

Ծնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը և մայրը հայտնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է։

Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին։ 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.)։ Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ։ Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր։ 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը։ Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։

1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Բեռլիոզի, Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։