Պավել Դանիլով

Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս

Պավել Դանիլով (ռուս.՝ Павел Фёдорович Данилов, հունիսի 8 (20), 1894, Յարոսլավսկի շրջան, ԽՍՀՄ - հունվարի 9, 1950(1950-01-09), Յարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի մարտիկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945)։

Պավել Դանիլով
ռուս.՝ Павел Данилов
հունիսի 8 (20), 1894 - հունվարի 9, 1950(1950-01-09) (55 տարեկան)
ԾննդավայրՅարոսլավսկի շրջան, ԽՍՀՄ
Մահվան վայրՅարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՅարոսլավլի մարզ
Զորատեսակհետևազոր
Կոչումշարքային
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան 3-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ և 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ

Կենսագրություն խմբագրել

Պավել Դանիլովը ծնվել է 1894 թվականի հունիսի 20-ին Կոտելնիկովո գյուղում (այժմ` Յարոսլավլի մարզի Յարոսլավսկի շրջան) գյուղացու ընտանիքում։ Ստացել է նախնական կրթություն։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, պարգևատրվել երկու Գեորգիևյան խաչերով։ Քաղաքացիական պատերազմում մարտնչել է «կարմիրների» կողմից։ Վերադառնում է հայրենիք, աշխատում գյուղատնտեսության մեջ, մտնում կոլտնտեսություն։ 1942 թվականի հունվարին կամավոր ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Նույն տարվա մայիսից Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակցում է Լենինգրադի տակ մղվող մարտերին։ 1944 թվականի հունիսին կարմիրբանակային Պավել Դանիլովը Լենինգրադյան ռազմաճակատի 265-րդ հրաձգային դիվիզիայի 450-րդ հրաձգային գնդի հրաձիգ էր և աչքի է ընկնում Կարելական պարանոցի համար մղվող մարտերում[1]։

1944 թվականի հունիսի 29-ին, երբ Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի Ռեպոլա բնակավայրի մոտ վաշտի հարձակումը կանգնեցվեց ֆիննական դզոտի կրակով, Դանիլովը կամավոր ոչնչացրեց այն, մոտենալով և վնասազերծելով գնդացրային հաշվարկը, ապահովեց վաշտի կողմից բարձունքի գրավումը։ Մարտում Դանիլովը վիրավորվեց, բայց մարտի դաշտը չլքեց[1]։

Պատերազմի ավարտից հետո Դանիլովը զորացրվում է, վերադառնում հայրենիք և աշխատում սովխոզում։ Մահացել է 1950 թվականի հունվարի 9-ին, թաղված է Յարոսլավի մարզի Յարոսլավի շրջանի Պոնոմարյովո գյուղում[1]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է նաև մի շարք մեդալներով։ 1945 թվականի մարտի 24-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով գերմանական զավթիչների դեմ մղվող մարտերում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու, այդ գործում ցուցաբերած արիության ու հերոսության համար » կարմիրբանակային Պավել Դանիլովն արժանացավ Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման, նրան հանձնվեց Լենինի շքանշան և «Ոսկե Աստղ» մեդալ[1]։

Հիշատակ խմբագրել

Դանիլովի պատվին է կոչվում Վիբորգի փողոցներից մեկը։

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза։ Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.։ Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Буров А. В. Твои Герои, Ленинград. 2-е изд., доп. Л.։ Лениздат, 1970.
  • Герои огненных лет. Ярославль։ Верхне-Волжское кн. изд., 1985.

Ծանոթագրություններ խմբագրել