Պավել Անիսիմով
Պավել Պյոտրի Անիսիմով (դեկտեմբերի 10, 1928, Վոլսկ, Volsk Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2001, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Պավել Անիսիմով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1928 |
Ծննդավայր | Վոլսկ, Volsk Okrug, Ներքին Վոլգայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 8, 2001 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է դեկտեմբերի 10-ին, Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում։ Ավարտել է Կազանի ավիացիոն ինստիտուտը (1952)։ 1952-1955 թվականներին աշխատել է որպես ինժեներ-կոնստրուկտոր Կույբիշևում, ապա Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան գործարանում։ 1955 թվականին անցել է կուսակցական աշխատանքի։ 1961-1963 թվականներին եղել է ԽՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1963-1964 թվականներին՝ ԽՄԿԿ Լենինգրադի մարզկոմի բաժնի վարիչ, 1964-1968 թվականներին՝ Լենինգրադի քաղկոմի քարտուղար, 1968-1973 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի տեղակալ։ 1973 թվականի մարտին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար և բյուրոյի անդամ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 418)։ |