Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պավել Արտեմի Աղաջանյան (մայիսի 21, 1923(1923-05-21)[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 7, 2001(2001-07-07)), հայ խորհրդային ռազմական գործիչ։ Ինժեներա-տեխնոլոգիական ծառայության գեներալ-մայոր (1961), տեխնիկական գիտությունների դոկտոր (1958)։

Պավել Աղաջանյան
մայիսի 21, 1923(1923-05-21)[1] - հուլիսի 7, 2001(2001-07-07) (78 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Զորատեսակինժեներական զորքեր[1]
ԿոչումիԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԼենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1944)[1]
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար»
Լենինյան մրցանակ[1] ԽՍՀՄ պետական մրցանակ և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Պավել Արտեմի Աղաջանյանը ծնվել է 1923 թվականի մայիսի 21-ին։ Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը Բաքվում, ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ռազմա-օդային ինժեներական ակադեմիան, որը նույնպես գերազանց ավարտել է 1944 թվականին և ուղարկվել ռազմաճակատ` 4-րդ օդային բանակը[2]։ 26 տարեկանում նա դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու։ 1971 թվականին եղել է ՄՖԻ բարձր համակարգերի ամբիոնի վարիչ։ 1960-1991 թվականներին աշխատել է որպես ՄԱԻ թռչող ապարատների ռադիոկառավարման ամբիոնի պրոֆեսոր[3]։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Գիտական գործունեություն խմբագրել

Պավել Աղաջանովն իր գիտական գործունեությունն սկսվել է դետեկտորային ու պարզունակ ռադիոընդունիչներից։ Դրանք նա սկսել է հավաքել դեռևս դեռևս դպրոցական տարիներին` օգտվելով սխեմաներից։ Այնուհետև նա առաջարկել է ռադիոլոկացիոն համակարգերի ճշգրտության բարձրացման մեթոդներ, որոնք արժանացել են հեղինակային վկայագրի և լայն կիրառում գտել տեխնիկայի մեջ։ Այդ նյութը դարձել է Պ. Աղաջանովի թեկնածուական ատենախոսության թեման, որը բարձր է գնահատվել աշխարհահռչակ գիտնականներ, ակադեմիկոսներ Վ. Տրպեզնիկովի և Յու. Կոբզարևի կողմից[2]։ Հայրենական մեծ պատերազմից հետո Պավել Աղաջանովը դարձել է ԽՍՀՄ Հրետանային գիտությունների ակադեմիայի գիտա-հետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ Նա մեծ ավանդ ունի Յարի հրթիռակայանում և Բայկանուրի տիեզերակայանում չափիչ-միջոցների, այնուհետև` տիեզերական կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գործում։ Հրթիռաշինության և տիեզերագիտության համար այդ կարևոր աշխատանքով զբաղվում էր հրետանիային գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտը, որն էլ ձեռնամուխ եղավ կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գիտահետազոտական թեմայի կենսագործմանը։

Այլ հիմնահարցերի հետ մեկտեղ, Պավել Աղաջանովի բաժինը մշակել է տիեզերակայանում, միջմայրցամաքային բալիստիկ Ս. Կորոլյովի Ռ-7 հրթիռի ակտիվ հատվածի ուղու ներքո մի քանի տեղերում տեղակայելու համար նախատեսված ռադիոտեխնիկական չափիչ համալիրի նախագիծը։

Պավել Աղաջանովը և Արցախը խմբագրել

Պավել Աղաջանովը, չնայած արտերկրում երկար ապրելուն, միշտ կապված է եղել Արցախին։ Մեկ այլ նշանավոր արցախցու, ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպյանի հետ 1983 թվականին նոյեմբերին եկել է Ստեփանակերտ` մասնակցելու ԼՂԻՄ 60 ամյակի տոնակատարությանը։ Մեկ շաբաթ մնացել են Ղարաբաղում, եղել են Արցախի շրջաններում, մասնակցել են 60-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսություններին։

Պարգևներ խմբագրել

Հայրենական ինքնաթիռաշինությանը մատուցած ծառայությունների համար 1957 թվականին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է 2 շքանշանով և մեդալներով։

  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Կարմիր Աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
  • Ժուկովի մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Լենինյան մրցանակ
  • ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Երկեր խմբագրել

  • Космические траекторные измерения, М., 1970
  • Радиотелеметрия космических летательных аппаратов, М., 1971

Գրականություն խմբագրել

  • Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Հարությունյան Վ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 12-13
  3. Աղաջանով Պավել Արտեմի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 246