Արամաշոտ (Աշոտ) Պետրոսի Պապայան (սեպտեմբերի 15, 1911(1911-09-15)[1], Բաթում, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 26, 1998(1998-11-26)[2], Երևան, Հայաստան), հայ խորհրդային դրամատուրգ։ 1945 թվականից իր անվանն է միացրել եղբորորդու՝ Արամ Պապայանի անունը։ ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ (1975ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։

Արամաշոտ Պապայան
Ծննդյան անունԱշոտ Պետրոսի Պապայան[1]
Ծնվել էսեպտեմբերի 15, 1911(1911-09-15)[1]
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 26, 1998(1998-11-26)[2] (87 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան և սցենարիստ
Ազգությունհայ
ԿրթությունԱ.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1951)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Արամաշոտ Պապայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Արամաշոտ Պապայանը ծնվել է Բաթումի քաղաքում։ 1926 թվականին ավարտել է Բաթումի Շահումյանի անվան հայկական դպրոցը։ 1927-1930 թվականներին աշխատել է Նովոռոսիյսկում։ 1930 թվականին սովորել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտում։ 1931-1940 թթ. դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1944-1945 թթ.՝ Կիրովականի, այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1947-1949 թվականներին սովորել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում։ 1951 թ. ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները[3]։ Աշոտ Պետրոսի Պապայանի առաջին գործերն են «Երազ» (բեմ․ 1936) և «Մեր կռիվն արդար է» (բեմ․ 1941) դրամաները։ Հայտնի է դարձել եղբոր՝ դրամատուրգ Արամ Պապայանի հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ․ 1944) կատակերգությամբ (1944-1945 թվականներին արժանացել է մրցանակի)։ Բեմադրվել են Պապայանի «Բարձունք» (1943), «Շշմեցուցիչ հարված» (1956), «Անաղուհաց փեսան» (1956), «Կենդանի հանգուցյալ» (1963), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967), «Արտասահմանյան փեսացու» (1972) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով «Հայֆիլմ»-ը նկարահանել է «Մանրուք» (1954), «Փեսատես» (1954) և «Իմ ընկերոջ մասին» (1959) կինոնկարները։ Պապայանի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, ինչպես նաև այլ հանրապետությունների և արտասահմանյան մի քանի երկրների բեմերում։ Լույս են տեսել նրա «Աշխարհն, այո, շուռ է եկել» (ռուսերեն, Մոսկվա, 1974) և «Փարիզյան փեսացու» (բուլղարերեն, Սոֆիա, 1974) գրքերը[4]։

Պարգևներ խմբագրել

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր խմբագրել

  • Պիեսների ժողովածու (գրքի մեջ տեղ է գտել Աշոտ Պապայանի «Բախտավորյալներ» պիեսը, հեղինակակից Արամ Պապայան), Երևան, Կուլտլուսհրատ, 1950, 116 էջ։
  • Շշմեցուցիչ հարված, Երևան, 1955, 39 էջ։
  • Մեծ հարսանիք, Երևան, 1960, 115 էջ։
  • Կատակերգություններ, Երևան, 1962, 450 էջ։
  • Ծիծաղ, Երևան, 1965, 396 էջ։
  • Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1968, 112 էջ։
  • Աշխարհն, այո, շուռ է եկել, Երևան, «Հայաստան», 1972, 449 էջ։
  • Արտասահմանյան փեսացու։ Պիեսների ժողովածու։ Սովետական գրող, 1982, 408 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 129—130.
  2. 2,0 2,1 2,2 http://armradioarchive.am/ar/NZqTNid
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 365-367
  4. «AV Production - Արամաշոտ Պապայան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. Պապայան, Արամաշոտ Պետրոսի (1982). Արտասահմանյան փեսացու։ Պիեսների ժողովածու. Սովետական գրող.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամաշոտ Պապայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 129