Պաուլ Գյոց
Պաուլ Գյոց (գերմ.՝ Paul Götz, 1883 - 1962), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում։
Պաուլ Գյոց | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Մահացել է | 1962 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական ղեկավար | Մաքս Վոլֆ[1] |
1903 թվականից 1905 թվականը ընկած ժամանակահատվածում նրա կողմից հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 20 աստերոիդներ, որոնցից երկուսը Գյոցը հայտնաբերել է այլ գերմանացի աստղագետների հետ համատեղ[2]:
(538) Ֆրեդերիկե, (542) Սուսաննա, (543) Շարլոտե և (576) Էմանուելա աստերոիդները Պաուլ Գյոցը անվանել է իր ընկերների պատվին։
Իր թեկնածուական թեզը պաշտպանել է 1907 թվականին Հայդելբերգի համալսարանում և սկսել է աշխատել Հայդելբերգ-Կյոնիգսթուլի պետական աստղադիտարանում, որը այն ժամանակ շնորհիվ աստրոգրաֆիայի մեթոդի կիրառման, դարձել էր ժամանակի աստերոիդների որոնման և հայտնաբերման գլխավոր կենտրոնը[3]:
Որպես Պաուլ Գյոցի գիտության մեջ ներդրման գնահատում նրա անվամբ է կոչվել (2278) Գյոց աստերոիդը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011
- ↑ List of Dissertations at the Landessternwarte Heidelberg-Königstuhl