Պաուլ Գալահեր
Պաուլ Ռիչարդ Գալահեր (անգլ.՝ Paul Richard Gallagher, հունվարի 23, 1954, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն), անգլիացի առաջնորդ, Վատիկանում դիվանագետ և խորհրդական։ 2004 թվականի հունվարի 22-ից եղել է Հոդելմի տիտղոսակիր արքեպիսկոպոս, 2004 թվականի հունվարի 22-ից մինչև 2009 թվականի փետրվարի 19-ը՝ Առաքելական նվիրակ Բուրունդիում, 2009 թվականի փետրվարի 19-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 11-ը՝ Առաքելական նվիրակ Գվատեմալայում։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը եղել է Առաքելական նվիրակ Ավստրալիայում, 2004 թվականի նոյեմբերի 8-ից՝ Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար։
Պաուլ Գալահեր | |
Կրթություն | Պապական Եկեղեցական ակադեմիա, Պապական Գրիգորյան համալսարան և Ս․ Ֆրանցիսկ Խավիեր քոլեջ |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնունդ | հունվարի 23, 1954 (70 տարեկան) Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն |
Պարգևներ |
Վաղ տարիներ
խմբագրելՓոլ Ռիչարդ Գալահերը ծնվել է 1954 թվականի հունվարի 23-ին, Անգլիայի Լիվերպուլ քաղաքում և կրթություն ստացել Ուոլթոնի Ս. Ֆրանցիսկ Խավիեր քոլեջում։ 1977 թվականի հուլիսի 31-ին Լիվերպուլի արքեպիսկոպոսի համար ձեռնադրվել է քահանա արքեպիսկոպոս Դերեկ Ուորլոկի կողմից, և ծառայել է Ֆազաքերլիում (Լիվերպուլի հյուսիսային արվարձաններ) նախքան Պապական Եկեղեցու Ակադեմիայում դասընթացներ վարելը։ Ավելի ուշ 1984 թվականի մայիսի 1-ին նա ստացել է կանոնական իրավունքի դոկտորանտուրա Սուրբ Աթոռի դիվանագիտական ծառայության կողմից։
Սուրբ Աթոռի դիվանագիտական ծառայության ժամանակ
խմբագրելՄոնսինոր Գալահերը դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Տանզանիայում, Ուրուգվայում, Ֆիլիպիններում, Վատիկանի պետական քարտուղարությունում և Եվրոպայի խորհրդում, Ստրասբուրգում։ 1997 թվականի մայիսի 1-ին նա նշանակվել է առաջին կարգի խորհրդատու, երբ նա աշխատել է Բուրունդիի Առաքելական նունցիատուրայում։
2004 թվականի հունվարի 22-ին Վատիկանը Բուրունդիում հայտարարեցին նրա, Առաքելական նվիրակի նշանակման մասին։ Այս երկրում 2008 թվականին ռմբակոծվել է նրա նստավայրը։
2009 թվականի փետրվարի 19-ին Արքեպիսկոպոս Գալահերը նշանակվել է Առաքելական նվիրակ Գվատեմալայում[3]։
London Times-ի կրոնական թղթակից Ռութ Գլեդխիլը հիշատակել է նրան որպես Վեստմինսթեր արքեպիսկոպոսի պաշտոնի հավանական թեկնածու՝ կարդինալ Քորմակի հաջորդ ընտրություններում Մուրֆի-Օկոնորին հաջորդելու համար[4]։ Սակայն, 2009 թ. ապրիլի 3-ին, իրավահաջորդ հայտարարվեց Վինսենթ Նիկոլաս արքեպիսկոպոս։
2012 թվականի դեկտեմբերի 1-ին Գալահեր արքեպիսկոպոսը նշանակվել է Առաքելական նվրիակ Ավստրալիայում[5]։
Գալահեր արքեպիսկոպոսը տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին և իսպաներենին։
Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 8-ին Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է Գալահերի արքեպիսկոպոսին Սուրբ Աթոռի պետական քարտուղարության պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար նշանակելու մասին, որն այդ պաշտոնում փոխարինել է արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերթիին, որն այդ օրը նշանակված է Առաքելական ստորագրության Գերագույն տրիբունալի պրեֆեկտ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.quirinale.it/elementi/DettaglioOnorificenze.aspx?decorato=338387
- ↑ https://mire.gob.pa/condecoraciones-de-la-orden-manuel-amador-guerrero-a-miembros-de-la-santa-sede/
- ↑ Archbishop Gallagher to Guatemala, Father Timothy Finnegan
- ↑ Pope may impose his man as English Catholic leader(չաշխատող հղում), Ruth Gledhill, The Times, March 21, 2009
- ↑ Archbishop Paul Richard Gallagher, catholic-hierarchy.org
- ↑ Rinunce e nomine, 08.11.2014
Արտաքին հղումներ
խմբագրել- Информация (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Գալահեր» հոդվածին։ |