Պաուլինա Մուստերս (հոլ.՝ Pauline Musters, փետրվարի 26, 1876(1876-02-26), Ossendrecht - մարտի 1, 1895(1895-03-01), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Նիդերլանդների քաղաքացի, որը 23 դյույմ (58 սանտիմետր) հասակ է ունեցել, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարդկության պատմության ընթացքում ամենացածրահասակ կինը, որի մասին հավաստի տեղեկություններ կան[1]։

Պաուլինա Մուստերս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1876(1876-02-26)
ԾննդավայրOssendrecht
Մահացել էմարտի 1, 1895(1895-03-01) (19 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունպարուհի
 Pauline Musters Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Օսսենդրեխտ գյուղում 1876 թվականի փետրվարի 26-ին։ Ունեցել է երկու եղբայր և վեց քույր։ Ծնվելու ժամանակ նրա հասակը կազմում էր մոտ 12 դյույմ (30,5 սանտիմետր), այսինքն՝ հետագա կյանքի ընթացքում այն աճել է ավելի քիչ, քան կրկնակի։ Մարմնի քաշը երեք տարեկանում չի գերազանցել 9 ֆունտը, այսինքն՝ 1.36 կիլոգրամ[2]։

Նա հանրության առջև հայտնվել է շատ վաղ տարիքից և շուտով սկսել է ելույթ ունենալ՝ պարեր և ակրոբատիկայի արվեստ սովորելով։ 19-րդ դարի վերջին եվրոպական հասարակությունում նա որոշակի ճանաչում է ունեցել «Արքայադուստր Պոլին» բեմական կեղծանվամբ և ելույթ է ունեցել նաև գերմանական կայզերի և Նիդերլանդների թագուհի Էմմայի առջև։ Նրան նկարագրել են որպես քաղաքավարի, հանգիստ ու նուրբ կին։

Իր կարիերայի ընթացքում նա հյուրախաղերով այցելել է Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա և Անգլիա, իսկ 1894 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նույն տարում նա Նյու Յորքի Պրոկտորի թատրոնում առաջնելութել է ամանորյա տոների ժամանակ։ Երկու ամիս անց՝ 1895 թվականի փետրվարի 15ին, նա մահացել է 18 տարեկանում թոքաբորբի և մենինգիտի համադրության պատճառով։ Մահվան պահին կշռել է 3,86 կգ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shortest woman ever». Guinness World Records. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  2. "Un Népalais de 72 ans, homme le plus petit au monde jamais répertorié", AFP, 26 février 2012
  3. (անգլերեն) "Shortest woman ever", site Guiness des Records

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել