Պաոլո Ջենովեզե (իտալ.՝ Paolo Genovese, օգոստոսի 20, 1966(1966-08-20), Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր։

Պաոլո Ջենովեզե
իտալ.՝ Paolo Genovese
Ծնվել էօգոստոսի 20, 1966(1966-08-20) (57 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ
IMDbID ID 0002645
paologenovese.info

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հռոմում։ Էկանոմիկայի և բիզնեսի ֆակուլտետն ավարտելուց հետո Ջենովեզեն իր կարիերան սկսել է McCann Erickson-ում, նկարահանելով ավելի քան հարյուր գովազդային հոլովակներ և շահելով մի քանի մրցանակ[1][2]։ 1998 թվականին նա սկսել է համգործակցել Լուկա Միներայի հետ, որի արդյունքում նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, և իր ռեժիսորական դեբյուտը՝ «Նեապոլյան հմայք» ֆիլմը[1][2]։

2010 թվականին Ջենովեզեն կատարել է իր մենակատարային դեբյուտը՝ «Անչափահասները» կատակերգությունը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորել են Ռաուլ Բովան, Բարբորա Բոբուլովան, Ամբրա Անջոլինին[1][2] 2016 թվականին Ջենովեզեյի «Կատարյալ անծանոթները» ֆիլմը ազգային և միջազգային փառահեղ հաջողություն ունեցավ, ստանալով «Դավիդ դի Դոնաթելլոյի» երկու մրցանակ, «Արծաթե ժապավեն» երեք մրցանակ և մի քանի մրցանակներ արտասահմանյան կինոփառատոններին[3][4]։ Համաշխարհային վարձույթում հավաքվել է ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Նեապոլյան հմայք (2002)
  • Ինքնապատասխանիչում նամակներ չկան (2005)
  • Ճանապարհորդություն դեպի Իտալիա – ճշմարիտ պատմություն (2007)
  • Գիշեր երկուսի համար (2008)
  • Սանտա Կլաուսի հրոսակախումբը (2010)
  • Անչափահասները (2011)
  • Անչափահասները 2։ Ճանապարհորդություն (2012)
  • Կատարյալ ընտանիք (2012)
  • Ամեն ինչում Ֆրոյդն է մեղավոր (2014)
  • Դու եղել ես լուսնի վրա (2015)
  • Կատարյալ անծանոթներ (2016)
  • Հանդիպման վայրը (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Luca Volpe. «Paolo Genovese». MyMovies. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Roberta D’Amico. «Paolo Genovese, un regista da 'incantesimo napoletano'». Eco del Cinema. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  3. Gordon Cox (2016 թ․ ապրիլի 21). «Tribeca Film Festival: Demetri Martin's 'Dean,' Documentary 'Do Not Resist' Win Top Awards». Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  4. Nick Vivarelli (2016 թ․ ապրիլի 18). «'They Call Me Jeeg' Dominates Italy's David di Donatello Awards». Variety. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Perfetti sconosciuti». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Ջենովեզե» հոդվածին։