Պաոլա Պիզանո (իտալ.՝ Paola Pisano, հունվարի 4, 1977(1977-01-04)[1], Թուրին, Իտալիա[1]), իտալացի գիտնական և քաղաքական գործիչ, հինգ աստղերի շարժումների անդամ, տեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով, առանց պորտֆելի նախարար (2019–ից)։

Պաոլա Պիզանո
Դիմանկար
Ծնվել է1977 թվականի հունվարի 4
ԾննդավայրԹուրին
ՔաղաքացիությունԻտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունիտալացի գիտնական և քաղաքական գործիչ, Թուրինի համալսարանի ուսուցիչ
Աշխատանքտեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով, առանց պորտֆելի նախարար
ԱշխատավայրԹուրինի համալսարան
Զբաղեցրած պաշտոններItalian Minister for Technological Innovation?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Paola Pisano Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թուրինի համալսարանի ուսուցիչ, Թուրինի քաղաքային ադմինիստրացիայի նորարարության հարցերով դատական ատենակալ։ Հայտնի է, որ Թուրինի քաղաքապետ Կյարա Ապենդինոյից շնորհակալության է արժանացել, երբ հրաժարվել է ընդունել հինգ աստղերի շարժման առաջնորդ Լուիջի Դի Մայոյի առաջարկը՝ գլխավորել կուսակցության ցուցակը Եվրոպական խորհրդարանի ընտրություններում[[2]։

2013 թվականից եղել է հանձնաժողովներից մեկի՝ Թուրինի համալսարանի ինֆորմատիկայի մասնաճյուղի նախագահ, 2014 թվականից՝ նույն բուհի տեխնոլոգիական նորարարությունների միջդիսցիպլինար կենտրոնի տնօրեն։ Ունի ավելի քան 70 միջազգային հրապարակումներ, որից առավել հայտնի է «Managing innovation: creare, gestire e diffondere innovazione nei sistemi relazionali» գիրքը (ինովացիոն կառավարում ՝ նորարարությունների ստեղծում, կառավարում և տարածում հարաբերական համակարգերում)[3]։

2019 թվականի սեպտեմբերի 4–ին Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ նշանակվել է տեխնոլոգիական նորարարության և թվայնացման գործերով[4], առանց պորտֆելի նախարար, իսկ սեպտեմբերի 5–ին նոր կազմում կաբինետը երդում է տվել և պաշտոն է ստանձնել[5]։

2019 թվականի դեկտեմբերի 21-ին Պիզանոն կառավարության նիստում առաջարկել է թվային տեխնոլոգիաների ընդլայնված ներդրման ծրագիր, սակայն այն մերժվել է դեմոկրատական կուսակցության, Իտալիայի Վիվա կուսակցության և ազատ և հավասար դաշինքի նախարարների կողմից Միավորված ընդդիմության պատճառով։ Դպ պատվիրակության ղեկավար Դարիո Ֆրանչեսկինին տեղի ունեցածը բացատրել է Պիզանոյի առաջարկի ընդունման համար պայմանների բացակայությամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Openpolis
  2. «Innovazione tecnologica / Paola Pisano» (իտալերեն). il Sole 24 Ore. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. Alessandro Longo (2019 թ․ սեպտեմբերի 4). «Paola Pisano ministra dell'Innovazione del governo Conte bis» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Il Pd stoppa il piano 5 Stelle sul digitale: "Sono a rischio i dati sensibili dei cittadini"» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլա Պիզանո» հոդվածին։