Պան Տադեուշ (ֆիլմ, 1928)
«Պան Տադեուշ» (լեհ.՝ Pan Tadeusz), ռեժիսոր Ռիշարդ Օրդինսկու սև և սպիտակ համր գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1928 թվականին Ադամ Միցկևիչի համանուն պոեմի հիման վրա[3]։
Պան Տադեուշ լեհ.՝ Pan Tadeusz | |
---|---|
Երկիր | Լեհաստան |
Ժանր | համր կինո |
Հիմք | Պան Թադեուշ |
Թվական | 1928 |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Ryszard Ordyński? |
Սցենարի հեղինակ | Andrzej Strug? և Ferdynand Goetel?[1] |
Դերակատարներ | Wojciech Brydziński?[2], Ludwik Fritsche?[2], Ստեֆան Յարաչ[2], Jerzy Marr?[2], Henryk Rzętkowski?[2], Izabela Bellina?[2], Julian Krzewiński?[2], Stanisław Knake-Zawadzki?[2], Teodor Roland?[2], Leon Łuszczewski?[2], Helena Sulima?[2], Wiesław Gawlikowski?[2], Kazimiera Zajączkowska?[2], Marian Jednowski?[2], Jan Szymański?[2], Ajzyk Samberg?[2], Mariusz Maszyński?[2], Paweł Owerłło?[2], Jerzy Leszczyński?[2] և Helena Górska?[2] |
Օպերատոր | Antoni Wawrzyniak?[1] |
Երաժշտություն | Tadeusz Woźniak? |
Մոնտաժ | Ferdynand Goetel?[1] և Andrzej Strug?[1] |
Պաշտոնական կայքէջ | |
Pan Tadeusz (1928 film) Վիքիպահեստում |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1928 թվականի նոյեմբերի 9-ին Վարշավայում՝ նախագահ Իգնացի Մոսցիցկիի և մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու մասնակցությամբ։ Ֆիլմը կորած է համարվել, սակայն 2006 թվականին կինոնյութի մեծ մասը գտնվել է։
Սյուժե
խմբագրելՓարիզում գտնվելով՝ Ադամ Միցկևիչը հիշում է հայրենի երկրամասը։
Սերը, որսորդությունը, վեճերը և հնաշխարհիկ շլյախտայի կենցաղը Ռուսաստանի հետ Նապոլեոնի սպասվող պատերազմի ֆոնին։ Սպասելով Նապոլեոնին՝ որպես ազատարարի, լեհերն ապստամբություն են բարձրացնում։ Ֆիլմը պատմում է երկու ընտանիքների բարդ հարաբերությունների մասին, որոնցից մեկը՝ Խորեշկոն, ջերմորեն հավանություն է տալիս Լեհաստանի անկախությանը, իսկ մյուսը՝ Սոպլիցան, աջակցում է Ռուսաստանին։
Սոպլիցով հայրենի կալվածք է գալիս Տադեուշ Սոպլիցան։ Նա այգում հանդիպում է Զոսյա Խորեշկուվնային, որը ջրում է ծաղիկները։ Տադեուշն իմանում է դատավորի, նրա հորեղբոր և Խորեշկոների ունեցվածքի ժառանգորդի միջև ամրոցի տիրապետման իրավունքի համար սկսված դատավեճի մասին։
Դերերում
խմբագրել- Վոյցեխ Բրիձինսկի – Ադամ Միցկևիչ
- Ստանիսլավ Կնակե-Զավադսկի – դատավոր
- Յան Շիմանսկի – Կսյոնձ Ռոբակ / Յացեկ Սոպլիցա
- Մարիուշ Մաշինսկի – կոմս Խորեշկո
- Լեոն Լուշչևսկի – Տադեուշ Սոպլիցա
- Հելենա Սուլիմա – Տելիմենա
- Զոֆյա Զայոնչկովսկայա – Զոսյա Խորեշկուվնա
- Պավել Օվերլլո – սահմանային հարցերով դատավոր
- Հելենա Գուրսկայա – դատավորի կինը
- Ռենա Խրինևիչուվնա – դատավորի դուստրը
- Մուրա Դան – դատավորի դուստրը
- Վեսլավ Գավլիկովսկի – Վոյսկի
- Մարիան Եդնովսկի – Գերվազի Ռեբայլո
- Յուլիան Կաշևինսկի – Բոլեստա
- Թեոդոր Ռոլանդ – ասեսոր
- Այզիկ Զամբերգ – Յանկել
- Լյուդվիկ Ֆրիցշե – Պրոտազի
- Յանինա Կլիմկևիչովա – Վոյշանկա
- Մարիան Պալևիչ – Յան Հենրիկ Դոմբրովսկի, գեներալ
- Յուզեֆ Տրեմբիցկի – Կարոլ Կնյազևիչ
- Բոլեսլավ Խորսկի – մայոր Պլուտ
- Յուզեֆ Մալիշևսկի – կապիտան Նիկիտա Ռիկով
- Հենրիկ Ժենտկովսկի – սերժանտ Գոնտ
- Յուզեֆ Կոտարբինսկի – պապ
- Վանդա Մայխժիցկայա
- Ալեքսանդր Բոգուսինսկի – քսյոնձ Պլեբան
- Անտոնի Բեդնարչիկ – Մարչե Դոբրժինսկի Ռոզեչկա
- Վլադիսլավ Պիտլասինսկի – Կրոպիդլո
- Յուզեֆ Զեյդովսկի – Կոնևկա
- Հենրիկ Կավալսկի – Բարտեկ Պրուսակ
- Միկոլայ Լևիցկի – Բուխման
- Եժի Յանովսկի – Բժիտևկա
- Վիտոլդ Վայզե – Շիդելկո
- Ալեքսանդր Յունոշա – Սակ
- Յուզեֆ Սլիվիցկի – սեղանապետ
- Ֆելիցիա Պիխոր-Սլիվիցկայա – սեղանապետի կինը
- Իզա Բելլինա – Էվա, սեղանապետի դուստրը
- Եժի Լեշչինսկի – Պոնյատովսկի
- Գուստավ Բուշինսկի – Ռեյտան
- Ստեֆան Յարաչ – Նապոլեոն Բոնապարտ
- Կարոլ Յարշևսկի – Ստանիսլավ Մալախովսկի
- Ստանիսլավ Գրուշչինսկի – իշխան Սապեգա
- Անտոնի Ռուժանսկի – քսյոնձ Կոլոնտայ
- Իգնացի Դիգաս – Քսավերի Բրանիցկի
- Վիտոլդ Սկարժինսկի – Կոմս Պոնինսկի
- Եժի Մարր – Ստանիսլավ Շչենսնի Պոտոցկի
1999 թվականին ռեժիսոր Անջեյ Վայդան ստեղծել է «Պան Տադեուշ» ֆիլմի նոր տարբերակը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Pan Tadeusz(լեհ.)
- Pan Tadeusz(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պան Տադեուշ (ֆիլմ, 1928)» հոդվածին։ |