Պահեստ (գյուղ)
Պահեստ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Payız - Փայիզ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Պահեստ/Փայիզ | ||
Payız | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Բաբեկի շրջան | |
Համայնք | Բաբեկի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 2.638 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելՊահեստի անցյալի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ընդգրկել է մոտ 60 - 70 բնակելի և այլ շինություններ։ Հայերը տեղահան են արվել XIX դ. կեսերին։ Ինչպես Ճահուկի մյուս բնակավայրերի հուշարձանները, այնպես էլ Պահեստի եկեղեցին և գերեզմանատունը ավերակների է վերածվել 1900-ական թվականներին։ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի համաձայն այս բնակավայրը XIII դ. Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ[2]։