Պահակասար

լեռ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում (Վարդենիսի լեռներ)

Պահակասար, Կարաուլխանան, լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունում՝ Թեքսարի լեռնաշղթայում, Վայքի տարածաշրջանի Հերհեր գյուղից 2 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը՝ 2004 մ[1][2]։

Պահակասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՎայոց Ձորի մարզ
ԼեռնաշղթաՎարդենիսի լեռներ
Պահակասար (Հայաստան)##
Պահակասար (Հայաստան)

Ավանդություն խմբագրել

Լեզգիների ներխուժման ժամանակ մարդիկ հերթով պահակ են կանգնել այստեղ։ Թշնամու երևալուն պես նրանք իմաց են տվել գյուղացիներին, և սրանք զինված գնացել են սարը։ Մի գիշեր էլ լեզգիները թաքուն սպանել են պահակին։ Դրանից հետո սարի անունը դրել են Պահակասար[3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 98 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 292 — 804 էջ։
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)