Պակ Հոն Յոն (կոր.՝ 박헌영, 朴憲永, մայիսի 28, 1900(1900-05-28), Yesan County, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 1955(1955-12-18) կամ դեկտեմբեր 1956, Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), կորեացի հեղափոխական, Հարավային Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավար, ԿԺԴՀ արտաքին գործերի առաջին նախարար։ 1955 թվականին ԿԺԴՀ-ում կուսակցական զտման ժամանակ մահապատժի է ենթարկվել։

Պակ Հոն Յոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1900(1900-05-28)
ԾննդավայրYesan County, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա
Մահացել էդեկտեմբերի 18, 1955(1955-12-18) (55 տարեկան) կամ դեկտեմբեր 1956 (56 տարեկան)
Մահվան վայրՓհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Քաղաքացիություն Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն,  Կորեական կայսրություն և  Ճապոնական կայսրություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՄիջազգային լենինյան դպրոց և Կյունգի ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, գրող և հետախույզ
ԿուսակցությունԿորեայի աշխատավորների կուսակցություն, ԽՄԿԿ և Կորեայի կոմունիստական կուսակցություն
 Pak Hon-yong Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա. Ժդանովի համար կազմված տեղեկանքում ասվում է, որ Պակ Հոն Յոնը ծնվել է 1901 թվականին, կորեական գյուղական ընտանիքում[1]։ 1919 թվականին ավարտել է Սեուլի միջնակարգ և ավագ դպրոցները։ Մասնակցել է «Մարտի մեկի շարժմանը»[1]։ 1920 թվականին արտագաղթել է Շանհայ։ Այնտեղ նա ստեղծել է սոցիալիզմի ուսումնասիրության խումբ[1]։

1921 թվականին ընդունվել է Կորեայի խորհրդային կուսակցություն («Իրկուտսկի խումբ»), եղել է Կորեայի կոմունիստական կուսակցության երիտասարդության միության կենտրոնական բյուրոյի պատասխանատու քարտուղարը։ 1922 թվականին Սինյջույում ձերբակալվել է և բանտարկվել է մինչև 1924 թվականը։

Ազատ արձակվելուց հետո դարձել է «Խվայոխվեի» առաջնորդներից մեկը։ 1925 թվականի ապրիլին կորեական կոմերիտմիության առաջին համագումարի ժամանակ ընտրվել է դրա գլխավոր քարտուղար։ 1925 թվականի նոյեմբերին ձերբակալվել է, բանտում մնացել է մինչև 1927 թվականը։

1928 թվականի կնոջ հետ արտագաղթել է ԽՍՀՄ։ 1928 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[1]։ Այստեղ 1928-ից 1930 թվականներին սովորել է Լենինի միջազգային դպրոցում։ 1931 թվականին աշխատել է կոմունիստական ինտերնացիոնալ գործադիր կոմիտեի արևելյան քարտուղարությունում[1]։ 1932 թվականին ուղարկվել է Շանհայ` Կորեայի կոմունիստական կուսակցության վերականգնման համար[1]։ 1938 թվականին ձերբակալվել է[1]։ Ազատ արձակվելուց հետո ստեղծել է «Կյոնսոն» կոմունիստական խումբը։ 1941 թվականին աշխատել է Կվանգջուի գործարանում։

1945 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Կորեայի կոմունիստական կուսակցության ստեղծման գործում և դարձել է դրա գլխավոր քարտուղարը։ 1948 թվականին գտնվել է Հարավային Կորեայում, եղել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարը։

1955 թվականին Պակ Հոն Յոնը ձերբակալվել է ԿԺԴՀ-ի անվտանգության աշխատակիցների կողմից, մեղադրվել է դավադրության և լրտեսության մեջ ի օգուտ ԱՄՆ-ի և գնդակահարվել է։ Պակ Հոն Յոնի մահապատիժը կուսակցական զտման մաս էր, որի ընթացքում «Կիմ Իր Սենի խումբը» հեռացնում էր քաղաքական ապագա մրցակիցներին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վանին Յու. Из истории становления Трудовой партии Кореи (по материалам российских архивов) // Հեռավոր Արևելքի խնդիրներ. — № 1.
  2. Ա. Լանկով, ԿԺԴՀ-ն երեկ և այսօր։ Հյուսիսային Կորեայի ոչ ֆորմալ պատմություն (Արևելք, արևմուտք), Մ. էջ 445, ISBN 5-478-00060-4։

Գրականություն խմբագրել

  • ВКП (б), Коминтерн и Корея. 1918—1941 / Федеральное арх. агентство, Российский гос. арх. социально-политической истории, Фонд японских историков; сост. Ж. Г. Адибекова, Л. А. Роговая; Отв. ред.: проф. Харуки Вада (Япония), д-р ист. наук К. К. Шириня (Россия). — М.: РОССПЭН, 2007. — 814 с. — ISBN 978-5-8243-0892-1

Արտաքին հղումներ խմբագրել