Պալերմոյի արձանագրություն

Պալերմոյի արձանագրություն պալերմոյի քար, հին եգիպտական տարեգրություն դիորիտե սալաքարի բեկորին (45,3 x 25 սմ)։ 1877 թվականից գտնվում է Իտալիայի Պալերմո քաղաքի թանգարանում (որտեղից էլ՝ անվանումը)։

  • ալաքարը հավանորեն ունեցել է 2 մետրից ավելի լայնություն և 60 մետրից ավելի երկարություն։ Պալերմոյի արձանագրության մի քանի աննշան բեկորներ պահպանվում են Կահիրեի ու Լոնդոնի թանգարաններում։

Տարեգրությունը փորագրվել է Հին թագավորության 5-րդ արքայատան ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 25 դար), ընդգրկում է 6-7 հարյուրամյակ՝ սկսած մինչդինաստիական ժամանակաշրջանից և ակներև է, որ կազմվել է վավերագրերի հիման վրա։

Պալերմոյի արձանագրությունը Հին Եգիպտոսի ժամանակագրության կարևոր աղբյուր է և արժեքավոր տեղեկություններ է պարունակում փարավոնների տնտեսդական, ռազմական և կրոնական [քաղաքականության մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84