Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալե (այլ կիրառումներ)

Պալե (բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորումում։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյից 10 կմ հարավ-արևելք։ Համանուն համայնքի վարչական կետնրոնն է։ Լեռնադահուկային հանգստավայր։

Քաղաք
Պալե
բոս․՝ Pale, սերբ.՝ Пале / Pale, խորվ.՝ Pale
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանԻստոչնո Սարաևո (շրջան)
ՀամայնքՊալե (համայնք)
ՔաղաքապետԲոշկո Յուգովիչ
ԲԾՄ820 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն13883[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքpale.rs.ba
Պալե (Բոսնիա և Հերցեգովինա)##
Պալե (Բոսնիա և Հերցեգովինա)

Պատմություն խմբագրել

Պալեն բոսնիական պատերազմի ժամանակ հայտնի է եղել՝ որպես Սերբական Հանրապետության մայրաքաղաք։ Սերբական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ Սարաևոն համարվում է այդ հանրապետության մայրաքաղաք, որը, իր հերթին, Դեյոթյան համաձայնագրի համաձայն՝ համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության մասը։ Այժմ մայրաքաղաքը փաստացի կերպով տեղափոխվել է Բանյա Լուկա քաղաք։

Պալե համայնքի բոսնիական նախապատերազմյան հատվածը հայտնի է՝ որպես Պալե Պրաչա, որը այժմ մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում։

Բնակչություն խմբագրել

1971 թվական խմբագրել

Ընդամենը 16 119։

  • Սերբեր - 11 230 (69,66 %)
  • Մուսուլմաններ - 4508 (27,96 %)
  • Խորվաթներ - 142 (0,88 %)
  • Հարավսլավներ - 80 (0,49 %)
  • Այլազգիներ - 159 (1,01 %)

1991 թվական խմբագրել

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Պալե համայնքում ապրել են 16 310 մարդ, որոնցից՝

  • 11 269 սերբեր
  • 4356 մուսուլմաններ
  • 394 հարավսլավներ
  • 126 խորվաթներ
  • 165 այլազգիներ

Պալե քաղաքում ապրել են 6797 մարդ, որոնցից՝

  • 4 915 սերբեր
  • 1 438 մուսուլմաններ
  • 271 հարավսլավներ
  • 88 խորվաթներ
  • 85 այլազգիներ

2013 թվական խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 13 883 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 22 282 մարդ[1]։

Կրթություն խմբագրել

Քաղաքում գործում է Իստոչնո Սարաևոյի համալսարանի տնտեսական ֆակուլտետը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել