Անատոլի Պադուկա (ռուս.՝ Па́дука Анато́лий Ива́нович, օգոստոսի 22, 1951(1951-08-22), Ռոմնի, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ուկրաինացի դերասան։ Օդեսայի թատերական լիցեյի ղեկավար, գլխավոր ռեժիսոր և ուսուցիչ։

Անատոլի Պադուկա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1951(1951-08-22) (72 տարեկան)
ԾննդավայրՌոմնի, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է օգոստոսի 22-ին, Սումի մարզի Ռոմնի քաղաքում։ Նրա մայրը Աննա Գոլոտն է։

1973 թվականին հրավիրվել է Օդեսա քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոն։

Ամուսնացել է 1973 թվականին։

1974 թվականին ծնվել է նրա դուստր` Յուլյան։

1976 թվականին դարձել է Թատերական գործիչների միության անդամ։

1980 թվականին աշխատել է Օդեսայի դերասանի տան «Էքսպերիմենտ» ստուդիայում, որը գլխավորում էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։

1981 թվականին ընդունվել է Ա. Լունաչերսկու անվան Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դերասանի գործ ֆակուլտետ, Օ. Տաբակովի մոտ։

1985 թվականին ավարտել է ինստիտուտը` դրամայի և կինոյի դերասան մասնագիտացմամբ։

1986 թվականին նորից սկսել է զբաղվել թատերական ստուդիայով։

1989 թվականին աշխատել է Օդեսայի դերասանի տանը և զուգահեռաբար աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում։

1989 թվականին Օդեսիայի դերասանի տանը կից ստեղծել է թատերական լիցեյ։

Անատոլի Պադուկինի մոտ, Օդեսայի թատերական լիցեյում սովորել է Վիտասը[1]։

1973 թվականից 1994 թվականներին Օդեսայի ՊՀԹ-ում խաղացել է մոտավորապես 70 դեր։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ֆիլմեր, որոնցում նկարահանվել է խմբագրել
  • «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», ռեժիսոր` Տ. Լիսիցիան
  • «Ոսկե կոշիկները», ռեժիսոր` Վ. Կոզաչկով
  • «Արքայադուստրը բակլաների վրա», ռեժիսոր` Վ. Նովակ
  • «Լարողը», ռեժիսոր` Կ. Մուրատովա
  • «Աստծո ժպիտը կամ Զուտ օդեսական պատմությունը», ռեժիսոր` Վ. Ալենիկով
  • «Սիրո ստրուկը», ռեժիսոր` Ն. Միխալկով
  • «Տրեստ, որը պայթել էր», ռեժիսորներ` Ա. Պավլովսկի, Լ. Պավլովսկի
  • «Փոքրիկ ճամպրուկը», ռեժիսոր` Ռ. Վասիլևսկի
  • «Ճանապարհ դեպի Դրախտ»
  • «Ասթենիկ ախտանշան», ռեժիսոր` Կ. Մուրատովա
  • «Զգայուն ոստիկանը»
  • «Աստվածացրեք կնոջը», ռեժիսոր` Ստ. Գովորուխին, հեռուստատեսային 4 սերիա
  • «Երանելին», ռեժիսոր` Ս. Ստուրսովսկի
  • «Հազվագյուտ անձրևը», ռեժիսոր` Գ. Դելիև
  • «Սոնյա ոսկե բռնակը», ռեժիսոր` Վ. Մերժկո
  • «Ծովի նման կապույտ աչքերը», ռեժիսոր` Գ. Դելիև, հեռուստատեսային 2 սերիա
  • «Մի մեղեդի երգեհոնիկի համար», ռեժիսոր` Կ. Մուրատովա
Թատերական բեմադրություններ խմբագրել
  • 1974 թվական` «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ըստ Վ. Սարոյանի
  • 1980 թվական` «Տարեդարձը» ըստ Ա. Չեխովի
  • 1981 թվական` «20 րոպե հրեշտակի հետ» ըստ Ա. Վամպիլովի
  • 1991 թվական` «Նախատեսված է քանդել» ըստ Թ. Ուիլյամսի
  • 1991 թվական` «Սառչել են» ըստ Ն. Սադուրի
  • 1992 թվական` «Նրանք պատերազմում էին հայրենիքի համար»
  • 1995 թվական` «Երրորդ աստիճանի Վլադիմիրը»
  • 1996 թվական` «Իմ խոհանոցը» ըստ Մ. Ուգարովի
  • 1997 թվական` «На перші гулі» ըստ Ս. Վասիլչենկոյի
  • 1998 թվական` «Բալզամինովի ամուսնությունը» ըստ Ա. Օստրովսկու
  • 1999 թվական` «Ռուս հաշմանդամը» ըստ Մ. Ուգարովի
  • 2000 թվական` «По ревізії» ըստ Մ. Կրոպիվնիցկու
  • 2001 թվական` «Սպիտակ գիշերներ» ըստ Ֆ. Դոստոևսկու
  • 2002 թվական` «Օբլոմով» ըստ Ի. Գոնչարովի
  • 2003 թվական` «Թաթ, կամ Հիերոգլիֆներ» ըստ Դ. Խարմսի
  • 2004 թվական` «Կարող է միայն Աստված լինել» ըստ Ա. Վեդենսկու
  • 2005 թվական` «Պետերբուրգ քաղաքի կատակերգությունը» ըստ Դ. Խարմսի[2]
  • 2006 թվական` «Փոփոխական Լյուչեն» ըստ Լ. Սինտի-Չերնյաուսկայտեի
  • 2007 թվական` «Ձանձրալի է այս աշխարհում, պարոնայք» ըստ Ն. Գոգոլի
  • 2008 թվական` «Աստվածականչություն» ըստ Վեն. Երոֆեևի
  • 2010 թվական` «Օլե Լուկոյե» ըստ Հ. Ք. Անդերսենի
  • 2012 թվական` «Պեչորինի օրագիրը» ըստ Մ. Լերմոնտովի
  • 2014 թվական` «Հաղթարշավ» ըստ Ի. Կռիլովի
  • 2015 թվական` «Енеїда» ըստ Ի. Կոտլյարևսկու

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել