Պաբլո Պերես

արգենտինացի ֆուտբոլիստ

Պաբլո Խավիեր Պերես (օգոստոսի 10, 1985(1985-08-10)[1][2], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Բոկա Խունիորսի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Պաբլո Պերես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պաբլո Խավիեր Պերես
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ 1985, օգոստոսի 10
Ծննդավայր Ռոսարիո, Արգենտինա
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Բոկա Խունիորս
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2014

2009-2010

2010-2011

2014-2015

2015

2015-մինչ հիմա

Արգենտինա Նյուելլս Օլդ Բոյս

Էկվադոր   Էմելեկ

Արգենտինա   Ունիոն Սանտա Ֆե

Իսպանիա Մալագա

Արգենտինա   Բոկա Խունիորս

Արգենտինա Բոկա Խունիորս

125 (19)

14 (1)

31 (3)

11 (1)

17 (2)

78 (7)
Ազգային հավաքական
2018֊մինչ հիմա Արգենտինա Արգենտինա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պերեսը Նյուելլս Օլդ Բոյս ակումբի սանն է։ 2006թ․ դեկտեմբերի 2-ին Արգենտինայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Գոդոյ Կրուսի դեմ խաղում։ 2007թ, մայիսի 26֊ին Պերեսը Հեթ-տրիկի հեղինակ է դառնում Էստուդիանտեսի դեմ խաղում։ 2009թ․ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է էկվադորական Էմելեկ։ Օգոստոսի 17֊ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Էկվադորի առաջնությունում, երբ թիմը մրցում էր Օլմեդոյի հետ[3]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 17-ին, երբ թիմը մրցում էր ԷՍՊՈԼԻ ակումբի հետ[4]։

2010թ․ ամռանը Պերեսը վարձավճարով տեղափոխվում է Ունիոն Սանտա Ֆե։ Օգոստոսի 8-ին իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Սանտա Ֆեի կազմում, երբ թիմը մրցում էր Դեպորտիվո Մերլոյի հետ[5]։ Դեկտեմբերի 11֊ին Իտուսանգոյի դեմ խաղում Պաբլոն դառնում է դուբլի հեղինակ[6]։

2014թ․ Պերեսը տեղափոխվում է իսպանական Մալագա[7]։ Հունվարի 17֊ին Լա Լիգայում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Վալենսիայի դեմ խաղում[8]։ Մարտի 25֊ին Մալագայի կազմում իր առաջին գոլն է խփել, երբ թիմը մրցում էր Էսպանյոլի հետ[9]։

2015թ․ վարձավճարով տեղափոխվում է Բոկա Խունիորս։ Փետրվարի 15-ին նոր ակումբի կազմում իր առաջին խաղն է անցկացնում Օլիմպոյի դեմ խաղում[10]։ Մայիսի 3-ին իր առաջին գոլն է խփել Բոկա Խունիորսի կազմում, երբ թիմը մրցում էր Ռիվեր Փլեյթի հետ[11]։ Սեպտեմբերին Պերեսի հետ կնքվում է պայմանագիր մինչև 2019թ․։ 2017թ․ ֆուտբոլիստը օգնում է իր թիմին հաղթելու առաջնությունում։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2018թ․ մարտի 27-ին Պերեսն իր առաջին հանդիպումն է անցկացնում Արգենտինայի հավաքականի կազմում, երբ թիմը ընկերական խաղ էր անցկացնում Իսպանիայի հավաքականի հետ։ Այս խաղում նա երկրորդ խաղակեսում փոխարինում է Էվեր Բանեգային[12]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային

  Նյուելլս Օլդ Բոյս

  Բոկա Խունիորս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Эмелек VS. Ольмедо 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 17.
  4. «Эмелек VS. ЭСПОЛИ 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 17.
  5. «Унион Санта-Фе VS. Депортиво Мерло 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 17.
  6. «Унион Санта-Фе VS. Итусаинго 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ դեկտեմբերի 11.
  7. «Pablo Pérez joins Málaga CF until 2016/17». Málaga Club de Fútbol. 2014 թ․ հունվարի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  8. «Малага VS. Валенсия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 17.
  9. «Малага VS. Эспаньол 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 25.
  10. «Бока Хуниорс VS. Олимпо 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 15.
  11. «Бока Хуниорс VS. Ривер Плейт 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 3.
  12. «Испания VS. Аргентина 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 27.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Պերես» հոդվածին։