Չևապի
Չևապի (tɕɛv̞ǎːpi) կամ չևապչիչի (քնքշացված ձևույթը, tɕɛv̞ǎptʃitɕi, ћевапчићи), աղացած ու խորոված միս, քաբաբի մի տարատեսակը, որ ավանդաբար տարածված է Հարավարևելյան Եվրոպայի երկրներում՝ Բալկաններում։ Ազգային ուտեստ է համարվում Բոսնիա և Հերցեգովինայում[1], Ռումինիայում, Սերբիայում[2][3][4]։ Սովոր սննդատեսակ է նաև Խորվաթիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Կոսովայում, Սլովենիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում և Ավստրիայում։
Չևապիի բաղադրիչները | |
Ենթատեսակ | մսային ուտեստ |
Առաջացման երկիր | Բոսնիա և Հերցեգովինա և Սերբիա |
Ćevapčići Վիքիպահեստում |
Չևապին Բալկաններում սկսել են օգտագործել օսմանյան տիրապետության ժամանակներից։ Այն իրենից ներկայացնում է շիշ քյուֆթեի (Şiş köfte|köfte kebab) տարածաշրջանային տարատեսակներց մեկը։ Սովորաբար մատուցվում է հինգից տասը կտորներից բաղկացած բաժնով, ափսեում կամ պիթա, սոմուն տեսակի տափակ հացերի մեջ, կտրտված սոխով, թթվասերով, կայմակով, այվարով, ֆեթա պանրով, աղացած կարմիր պղպեղով ու աղով:Բոսնիական չևապին պատրաստվում է տավարի երկու տեսակ մսով, որը սովորաբար ոչ թե աղացվում է, այլ դանակով մանր կտրատվում, միախառնվում, կարճ ու հաստ ձողերի տեսք տրվում ու խորովվում։ Սերբական չևապչիչին պատրաստվում է կամ ոչխարի, գառան, տավարի, կամ էլ խոզի մսով և կամ վերոնշյալ մսատեսակների խառնուրդով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bosnia and Herzegovina». Encyclopædia Britannica. 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Encyclopædia Britannica (2002). The New Encyclopædia Britannica. Vol. 1. Encyclopædia Britannica. ISBN 978-0-85229-787-2.
- ↑ Countries and Their Cultures: Saint Kitts and Nevis to Zimbabwe. էջ 68.
- ↑ «Serbian cuisine». TravelSerbia. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ cevapi Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- The Original Cevapcici by ORF.at
- «Tuzlanski, travnički, banjalučki ili sarajevski ćevapi : Tajne gradskih okusa!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չևապի» հոդվածին։ |