«Չուֆֆիկ», ռեժիսոր Լեոնիդ Կայուկովի ռուսական մուլտֆիլմը, որը նկարահանվել է Եվգենի Չարուշինի հեքիաթի մոտիվներով՝ 1993 թվականին։

Չուֆֆիկ
ռուս.՝ Чуффык
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև և Լեոնիդ Կայուկով
ՍցենարիստԼեոնիդ Նոսիրև
ՀնչյունավորումԼև Դուրով[1]
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով և Գեորգի Սվիրիդով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն582 վայրկյան
Թվական1993

Սյուժե խմբագրել

Ամանորի նախաշեմին որսորդը քնելուց առաջ երազանք է պահում. փոքրանալ և հայտնվել անտառում` իմանալու համար, թե ինչ են զգում անտառային կենդանիները ձմեռային գիշերով։ Դրանից հետո նա պառկում է մահճակալին ու քնում։ Այդ ընթացքում Ձմեռ պապը պատուհանից թռչում է սենյակ և կատարում է նրա ցանկությունը։ Տղամարդը չափսերով փոքրանում է և ցրտաշունչ ամպիկի վրա թռչում է անտառ։ Այնտեղ բուն հարձակվում է նրա վրա և վայր է գցում ամպիկից։

Ընկնելով տղամարդը հայտնվում է ձյան տակ՝ փոսի մեջ, որտեղ նրան հանդիպում է մկնիկը։ Երկուսն էլ լրջորեն վախենում են, բայց հետո ծանոթանում և շփվում են միմյանց հետ։ Մկնիկը հերոսին պատմում է, թե ինչպես է նա վախով անցկացնում ամբողջ ձմեռը։ Նրանց վրա հարձակվում է չար գետնափորը, ինչը մեծապես վախեցնում է նրանց, բայց հաջողում են փախչել գետնափորից։ Մկնիկը տղամարդուն տանում է արջի որջը և ցույց է տալիս իր բույնը՝ քնած արջի ականջի ետևում։ Սակայն, տղամարդն ընկնում է արջի քթանցքը, նա փռշտում է ու դուրս շպրտում տղամարդուն, որտեղ նա հանդիպում է գայլին և փախչում է նրանից։ Վազքի ընթացքում տղամարդը դեմ է առնում վախկոտ նապաստակին ու ցատկում է նրա վրա։ Միասին նրանք փախչում են չար գայլից։ Հետո նապաստակը տղամարդուն հյուրասիրում է կաղամախու ճյուղեր և փախչում՝ հիշելով, որ մոտակայքում թափառում է գայլը։

Ցատկելով ցրտից՝ տղամարդն արթնացնում է անտառաքլորին։ Նա իր թևի տակ տաքացնում է տղամարդուն, և նրանք ձյան մեջ թաղված միասին ննջում են։ Նրանք արթնանում են ինչ-որ մեկի քայլերի ձայնից։ Սարսափած անտառաքլորը թռչում է իր մեջքին նստած տղամարդու հետ միասին։ Հանկարծ լսվում է ուժեղ կրակոց։ Տղամարդն արթնանում է իր անկողնում և չի կարողանում հասկանալ՝ այս ամենը նրա հետ պատահել է երազում, թե՞ իրականում։

Նկարահանող խումբ խմբագրել

սցենարիստ Լեոնիդ Նոսիրև
կինոռեժիսոր Լեոնիդ Կայուկով
նկարիչ-բեմադրող Տատյանա Կոլյուշևա
կոմպոզիտոր Իգոր Եֆրեմով, Գեորգի Սվիրիդով
կինոօպերատոր Լյուդմիլա Կրուտովսկայա
ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
մոնտաժող Ելենա Բելյավսկայա
կինոռեժիսորի օգնական Լ. Մորոզովա
նկարիչ-մուլտիպլիկատոր Գալինա Զեբրովա, Եկատերինա Պիսկարյովա, Սվետլանա Խալկինա, Վլադիմիր Արբեկով, Վյաչեսլավ Կայուկով, Լեոնիդ Կայուկով
նկարիչներ Աննա Ատամանովա, Ելենա Կոլյուշեվա, Օլգա Նովոսելովա, Նիկոլայ Կոզլով
խմբագիր Տատյանա Պապորովա
ղեկավարող խմբի տնօրեն Ն. Սոկոլովա

Դերերը հնչեցրին խմբագրել

Դերասան Դեր
Կլարա Ռումյանովա մկնիկ
Գեորգի Վիցին նապաստակ
Լև Դուրով որսորդ
Լեոնիդ Կուրավլյով անտառաքլոր

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  • Մուլտֆիլմի հիմքում Եվգենի Չարուշինի հեքիաթն է։ Սա անտառի Նոր տարվա ժամանակակից տարբերակ է[2]։
  • Մուլտֆիլմում օգտագործվում է կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի (Ռոմանս) և Իգոր Եֆիմովի երաժշտությունը[3]։
  • Որոշ դպրոցներում մուլտֆիլմն առաջին դասարանի աշակերտների համար օգտագործվում է որպես ուսուցողական նյութ[4]։
  • «Չուֆիկ»-ը բառ է, որը մուլտֆիլմում հաճախ արտասանում է անտառաքլորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Георгий Бородин «Новогодняя анимация» 2007
  3. «Чуффык - tvkultura.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Внеклассное занятие по лит.чтению 1 кл. «Рассказы о животных Е. И. Чарушина»

Արտաքին հղումներ խմբագրել