Չուլիշման

գետ Ռուսաստանում

Չուլիշման, գետ Ռուսաստանի Ալթայի հանրապետությունում։

Չուլիշման
Բնութագիր
Երկարություն241 կմ
Ավազանի մակերես16 800 կմ²
Ավազան13.01.01.001
Ջրի ծախս158 մ3
Ջրահոսք
ԱկունքՋուլուկու
Ակունքի տեղակայում50° 30′ 18″ հյուսիս, 89° 38′ 6″ հարավ
Բարձրություն2176 մ մ
ԳետաբերանՏելեցկոյե լիճ
Գետաբերանի տեղակայում51° 21′ 50″ հյուսիս, 87° 45′ 45″ հարավ
Բարձրություն436 մ մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBashkaus?, Չուլչա, Karakem?, Ustyugiko? և Uandu?
ԵրկիրՌուսաստան
ԵրկրամասԱլթայի Հանրապետություն
ՋրահավաքՕբի ավազան
Գետը Վիքիպահեստում

Սկիզբ է առնում բարձր լեռնային Ջուլուկու լճից 50°29′22″ հյուսիս 89°42′22″ հարավ (G) (O), որը գտնվում է 2200 մետր բարձրության վրա և թափվում է Տելեցկոյե լիճը՝ համարվելով ամենախոշորը իր հոսանքով։ Գետի երկարությունը կազմում է 241 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 16800 կմ2[1]։ Միջին հոսանքի ժամանակ լայնությունը 30-50 մետր է, խորությունը մոտավորապես մեկ մետր։ Հոսում է քիչ բնակեցված տարածքներով։ Գետի երկարությամբ, այդ գյուղերի միջով կառուցվել է մայրուղի։ Այդ ճանապարհի ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ վտանգավոր վայրը Կատու-Յարիկն է։ Չուլիմանի հովտում բարձրությունը կազմում է 800 մետր։

Ջուրը սառն է, պղտորավուն, կապույտ կամ կանաչ երանգով։

Գետը հարուստ է ձկներով։ Բարձրադիր վայրերում լողում են ձամբռիկը, ատլանտյան օսմանը և սիբիրիյան լերկամորթիկը, միջին հոսանքում՝ ձամբռիկը, գետաձկնիկը, իսկ ներքևի հոսանքում՝ տայմենը, սիգը, ձամփռիկը, գայլաձուկը, պերկեսը, շերեփաձուկը և էլի ուրիշ ձկնատեսակներ։

Գետը զբոսաշրջիկների կողմից գտագործվում է որպես լողավազան, բարդության աստիճանը V—VI։ Չուլիշման գետի վրա, Կատու-Յարիկ անցման մոտակայքում, գտնվում են մի քանի զբոսաշրջային կայաններ։ Այդ շրջանում՝ Չուլիշման գետի վրա կախովի կամուրջ կա։ Հին կամուրջը, որը կառուցվել էր 1980 թվականին, հեղեղի պատճառով ոչնչացել է 2014 թվականի գարնանը։ Նոր կամուրջը օգտագործվում է 2015 թվականի աշնանից[2]։

Վտակները խմբագրել

 
Կատու-Յարիկ լեռնանցքը, գտնվում է Չուլիշմանից 800 մետր ցածր
 
Չուլիշման գետի հովիտը, Ալթայի հանրապետություն
  • 7 կմ։ Աչելման
  • 13 կմ։ Կայրու
  • 22 կմ։ Բաշկաուս — ձախ վտակ
  • 38 կմ։ Ուստյուգիկո
  • 44 կմ։ Կարասու
  • 47 կմ։ Չուլչա — աջ վտակ
  • 69 կմ։ գետ առանց անվանման
  • 78 կմ։ Կուրկուրե
  • 83 կմ։ Տայբուլգա
  • 103 կմ։ Տեlելյու
  • 104 կմ։ Ակսու
  • 107 կմ։ Շավլա (Օնգուրաշ, Սայ-Գոնիշ)
  • 115 կմ։ Սուկբակ (Սուբիկ, Կարա-Սու)
  • 116 կմ։ Ստորին Կուլաշ
  • 118 կմ։ գետ առանց անվանման
  • 120 կմ։ Ադուլուկեմ
  • 124 կմ։ Ելանդու
  • 128 կմ։ Միջին Կուլաշ
  • 132 կմ։ Բայդիշ
  • 133 կմ։ Ստորին Տարտագայ
  • 135 կմ։ Վերին Տարտագայ
  • 139 կմ։ Փոքր Կարակեմ
  • 143 կմ։ Վերին Կուլաշ
  • 145 կմ։ Կարակեմ
  • 152 կմ։ Մայրիկ
  • 153 կմ։ Սաուդերտեմ
  • 159 կմ։ Կուգանդու
  • 161 կմ։ Մուշտուայրի
  • 164 կմ։ Էբելյու
  • 166 կմ։ Ուանդու
  • 172 կմ։ գետ առանց անվանման
  • 182 կմ։ Ուզուն-Օյուկ
  • 188 կմ։ Տեպշիոյուկ
  • 195 կմ։ գետ առանց անվանման
  • 197 կմ։ գետ առանց անվանման
  • 198 կմ։ Բագայաշ
  • 201 կմ։ Տուստույոկ
  • 204 կմ։ գետ առանց անվանման
  • 205 կմ։ Մակատու
 
Կատունի և Բիյայի ավազանները

Ջրային ցուցակի տվյալներ խմբագրել

Ռուսաստանի ջրային պետական ցուցմունքների տվյալներով լճի ջրային տնտեսության տեղամասը որոշ չափով պատկանում է Տելեցկոյե լճին։ Գետի ավազան Օբն է՝ մինչև Իրտիշ թափվելը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Новости Горного Алтая
  3. «Государственный водный реестр РФ: Чулышман». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել