Չոր, խիստ ցամաքային կլիմա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չոր, խիստ ցամաքային կլիմա, Հայաստանում ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 1000 մ բարձրություններում։ Ձմեռը ցուրտ է, գերակշռում են սառնամանիքային եղանակները, հունվարին օդի միջին ջերմաստիճանը -4 °C է, նվազագույնը՝ -33 °C: Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է, մեղմ, ամառը՝ տևական (4-5 ամիս), շոգ, չոր՝ արևոտ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 26 °C է, առավելագույնը՝ 42 °C: Աշունը մեղմ է, տևական, տաք՝ անհողմ եղանակների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը 230 օր է, 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4600 °C, տարեկան տեղումները՝ մինչև 300 մմ։ Լանդշաֆտը անապատային և կիսաանապատային է։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային բույսեր և ծառատեսակներ՝ դեղձենի, ծիրանենի, խաղող և այլն։
-
Գարուն
-
Ամառ
-
Ձմեռ