Չոլոմա (իսպ.՝ Choloma),  Հոնդուրասի երրորդ խոշոր քաղաքը՝ տեղակայված Կորտեսի վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում։ Այն գտնվում է Սան Պեդրո Սուլայի և Պուերտո-Կորտեսի միջև։

Բնակավայր
Չոլոմա
իսպ.՝ Choloma
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀոնդուրաս Հոնդուրաս
ՀամայնքCortés Department?
Մակերես466,7 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն231 668 մարդ (2013)
Ժամային գոտիUTC-6
Չոլոմա (Հոնդուրաս)##
Չոլոմա (Հոնդուրաս)

Պատմություն

խմբագրել

Դեռևս մինչկոլումբոսյան ժամանակներում ժամանակակից քաղաքի գտնվելու վայրից դեպի հյուսիս եղել է Մայա ցեղի ժառանգների բնակավայրը, որը կոչվել է Տոլոմակ։ 1739 թվականին Տոլոմակի բնակչությունը հավաքվել և հիմնադրել է Չոլոման քաղաքը, իսկ արդեն 1894 թվականին քաղաքն ստացել է Պարադիս անվանումը։ 39 տարի անց քաղաքի նախկին անվանումը վերականգնվել է։

19-րդ դարում տարածաշրջանում հայտնվել են բանանի պլանտացիաներ, իսկ 20-րդ դարում սկսվել է շաքարեղեգի մշակումը, սակայն հետագայում հասկացել են, որ այն արդյունավետ չէ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմել է 281,263 մարդ[1]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների:

1988 2001 2013
39 054 105 899 281 263

Տնտեսություն

խմբագրել

Վերջին տարիներին Չոլոման էժան աշխատուժի շնորհիվ դինամիկ զարգանում էր։ Մասնավորապես, քաղաքում են գտնվում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք պատկանում են ազգային ընկերություններին։

Ատլետիկո Չոլոման պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը 2011-2013 թվականներին խաղացել է Հոնդուրասի ազգային ֆուտբոլային լիգայում։ Նրանք իրենց տնային հանդիպումներն անցկացրել են Ռուբեն Դերաս մարզադաշտում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Choloma» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոլոմա» հոդվածին։