Չիփս Ռաֆերտի (անգլ.՝ Chips Rafferty, մարտի 26, 1909(1909-03-26)[1] կամ 1909[2], Բրոքեն Հիլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա - մայիսի 27, 1971(1971-05-27)[1] կամ 1971[2], Սիդնեյ, Ավստրալիա), կինոյի և հեռուստատեսության ավստրալիացի դերասան, ավելի քիչ հայտնի է որպես պրոդյուսեր և սցենարիստ։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։

Չիփս Ռաֆերտի
Ծննդյան թիվ՝մարտի 26, 1909(1909-03-26)[1] կամ 1909[2]
Ծննդավայր՝Բրոքեն Հիլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Վախճանի թիվ՝մայիսի 27, 1971(1971-05-27)[1] կամ 1971[2]
Վախճանի վայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
IMDb։ID 0706256

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Ուիլյամ Պիլբին Գոֆեյջը (դերասանի իսկական անունը) ծնվել է 1909 թվականի մարտի 26-ին Նոր Հարավային Ուելս նահանգի Բրոքեն Հիլ քաղաքում։ Հայրը՝ Ջոն Գոֆեյջը, եղել է ֆոնդային գործակալ, բնիկ անգլիացի, մայրը՝ Վիոլետ Մոդ Էդիթը, եղել է ավստրալուհի։ Դեռ դպրոցում ապագա դերասանը ստացել է Չիպս մականունը և հետագայում որոշել է այն թողնել որպես դերասանական կեղծանուն։ Սովորել է Պարամատի ավագ դպրոցում, ապա փորձել է բազմաթիվ աշխատանքներ․ նա աշխատել է որպես հանքագործ օպալի և ոսկու հանքերում, խուզել ոչխարների, եղել օդաչու, լրագրող, մարգարիտ որոնող ջրասուզակ, որսորդ, արհեստական ատամների փաթեթավորող, գինու նկուղի ղեկավար, ընդհանուր առմամբ նա փորձել է 42 աշխատանք[3], և միայն 30 տարեկան հասակում առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան՝ կատարելով Դիլոյի դերը «Արի ժպիտով» ֆիլմում (լուսագրերում նշված չէ)։ Արդեն հաջորդ տարվանից նա սկսել է էկրաններին հայտնվել բավական կանոնավոր կերպով (միշտ նշվել է լւսագրերում), սակայն սկսվել է պատերազմ, ինչի պատճառով Ռաֆերտին չի նկարահանվել 1941, 1942 և 1945 թվականներին։

1941 թվականի մայիսի 29-ին՝ հարսանիքի հաջորդ օրը, Ռաֆերտին ծառայության է անցել ՌՕՈՒ-ում։ 1943 թվականի ապրիլի 23-ին «կապրալ» կոչումով զորացրվել է որպես պահեստային[4]։

1953-1959 թվականներին հանդես է եկել որպես կինոպրոդյուսեր, 1953 և 1956 թվականներին՝ որպես սցենարիստ, իսկ 1962 թվականին՝ որպես ռեժիսոր։ 1957 թվականից սկսել է նկարահանվել ոչ միայն մեծ կինոյի, այլև հեռուստատեսության համար։ Դերասանի հասակը եղել է 198 սմ։

Անձնական կյանք և մահ

խմբագրել

1935 թվականի նոյեմբերի 16-ին Չիպս Ռաֆերտին ամուսնացել է 19-ամյա բուժքույր Քոլին Ջին Ստյուարտ Ֆերգյուսոնի հետ։ 1941 թվականի մարտին ամուսնալուծվել են։ Այդ ամուսնությունից Ռաֆերտին երեխաներ չի ունեցել։

1941 թվականի մայիսի 28-ին Ռաֆերտին ամուսնացել է 37-ամյա դերձակ Էլեն Քեթլինի «Քվենթին» Ջեյմսոնի հետ։ Հաջորդ օրը նա մեկնել է ռազմաճակատամարտ։ Զույգն ապրել է 23 տարի ամուսնության մեջ (1964 թվականի մայիսի 27-ին Էլենը մահացել է), այդ ամուսնությունից նույնպես դերասանը երեխաներ չի ունեցել։

Տարեց հասակում Ռաֆերտին սկսում է սրտի հետ կապված խնդիրների ունենալ[5]։ 1971 թվականի մայիսի 27-ին 62-ամյա դերասանը Սիդնեյի փողոցներով զբոսնելիս սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Մահվանից մի քանի ժամ առաջ Ռաֆերտին առաջարկ է ստացել նկարահանվել «Այն օրը, երբ ծաղրածուն լաց էր լինում» ֆիլմում։ Ի վերջո, այդ ֆիլմը չի ավարտվել և երբեք պաշտոնապես վարձույթի դուրս չի եկել։

Ճանաչում և հիշատակ

խմբագրել
  • 1971 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը շնորհել է Ռաֆերտիին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչում «արվեստին ծառայելու համար[6]։
  • 1974 թվականին Ավստրալիայի փոստը թողարկել է Չիպս Ռաֆերտիի պատկերով նամականիշ։
  • 2006 թվականին Բրոքեն Հիլ քաղաքի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքային զվարճանքի կենտրոնը կստանա Ռաֆերտիի անունը։
  • «The Oxford Companion to Australian Film»-ը Ռաֆերտիին անվանել է «1940-1960-ական թվականների Ավստրալիայի ամենահայտնի և նշանակալի դերասան»։
  • Ավստրալիացի երաժիշտ Ռիչարդ Դեվիսը գրել է «Չիպս Ռաֆերտի» երգը, որը ներառվել է նրա «There's Never Been A Crowd Like This» ալբոմում։
  • Չիպս Ռաֆերտին մի քանի անգամ հիշատակվում է կանադական «The Pack A. D.» ռոք խմբի «Big Shot» երգում։

Ֆիլմագրություն

խմբագրել

32 տարի տևած կինոկարիերայի ընթացքում Ռաֆերտին նկարահանվել է 26 գեղարվեստական ֆիլմում (այդ թվում՝ մեկ կարճամետրաժ ֆիլմում), 21 սերիալում և 4 վավերագրական ֆիլմերում։ Հանդես է եկել որպես հինգ լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր, երկու լիամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ինչպես նաև եղել է «Պատրաստված է Ավստրալիայում» կարճամետրաժ ժապավենի ռեժիսորը (1962)։ Նկարահանվել է ոչ միայն Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում և ՄԵծ Բրիտանիայում, վերջինում՝ հիմնականում սոցիալական տեսահլովակներում, որոնք պրոպագանդել են արտագաղթը Միացյալ Թագավորությունից Ավստրալիա[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. "The Overlanders" Opens New Era for Australian Films The Mercury Magazine, 13 апреля 1946, стр. 3
  4. Goffage, John William Արխիվացված 2017-08-05 Wayback Machine (անգլ.) ww2roll.gov.au կայքում
  5. Робин Хьюз. Charles "Bud" Tingwell — Intervie transcript — Tape 7 (անգլ.) australianbiography.gov.au կայքում, 13 նոյեմբերի, 2002
  6. Goffage, John William Արխիվացված 2016-09-14 Wayback Machine (անգլ.) на сайте itsanhonour.gov.au
  7. You've Got To Be Lucky To Do What Barry Did Truth, 5 декабря 1948, стр. 2

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիփս Ռաֆերտի» հոդվածին։