Չինաստանի երկրաբանական թանգարան
Չինաստանի երկրաբանական թանգարան (չինարեն՝ 中国地质博物馆), Ասիայի ամենամեծ և Չինաստանի հին երկրաբանական թանգարան։ Այն հիմնադրվել է 1916 թվականին, գտնվում է Պեկինի Սիչեն շրջանում։ Թանգարանի հրապարակի տարածքը կազմում է ավելի քան 11 000 մ2, ունի հինգ մշտական և երկու ժամանակավոր սրահ[1]։
Չինաստանի երկրաբանական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրաբանական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Jinrongjie Subdistrict? |
Պատկանում է | Ministry of Natural Resources of the People's Republic of China? |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 1, 1959 |
Կայք | gmc.org.cn |
![]() | |
![]() |
ՀավաքածուԽմբագրել
Թանգարանի հարուստ հավաքածուն արտերկրում մեծ հեղինակություն է վայելում[2]։ Ցուցադրանմուշների լավ համակարգված ցանկը ներառում է ավելի քան 200 հազար նմուշ, որոնք ընդգրկում են երկրաբանության տարբեր ոլորտներ։
Թանկարժեք քարերի սրահը բաժանված է երկու մասի. առաջինում ներկայացվում է չինական նեֆրիտը, երկրորդում` մնացածները։ Այստեղ է պահվում աշխարհի ամենամեծ թանկարժեք քարը` 3,5 տոննա քաշով լեռնային բյուրեղապակի։ Հնէաբանության սրահում պահվում են այնպիսի եզակի ցուցանմուշներ, ինչպիսիք են «Շանդունի վիշապի», նախնադարյան թռչունների և այլ դինոզավրերի բրածոներ, ինչպես նաև այլ կենդանիներ, այդ թվում՝ հնագույն մարդիկ։ Կան նաև «Երկրագունդ», «Հանքեր և ապարներ», «Տարածքային ռեսուրսներ» և այլ սրահներ[1]։
Գիտական գործունեությունԽմբագրել
Բացի ուսումնական նպատակից՝ թանգարանն ունի նաև գիտական գործառույթ։ Հաստատությունը յուրակերպ լաբորատոր և հրատարակչական կենտրոն է։ Լյաոնին նահանգում հնագույն թռչունների հայտնաբերման հետ կապված թանգարանային ուսումնասիրությունները ձեռք են բերել համաշխարհային ճանաչում[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Китайский геологический музей — Из сайта Международного радио Китая.
- ↑ Геологический музей Китая — Китайский информационный Интернет-центр.
- ↑ Geological Museum of China information in English Archived 2008-08-03 at the Wayback Machine. — China's Museums.
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2007-12-30 at the Wayback Machine.