Չինաստանի արվեստի թանգարան

Չինաստանի արվեստի թանգարան (Շանհայի արվեստի թանգարան) (չինարեն՝ 中华艺术宫(上海美术馆)), քաղաքային արվեստի թանգարան է Շանհայում։ Այն հասարակական բարեկեցության հաստատություն է, որը ֆինանսավորվում է Շանհայի քաղաքային մշակույթի և զբոսաշրջության բյուրոյի կողմից[1][2][3][4]։

Չինաստանի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Չինաստան
ՏեղագրությունZhoujiadu Subdistrict?
ՎայրPudong?
Հիմնադրվել է1956
Այցելուներ2000 մարդ
Կայքartmuseumonline.org
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Չինաստանի տաղավար շենքում, որտեղ նախկինում տեղի է ունեցել Չինաստանի Շանհայ էքսպո 2010 ցուցահանդեսը։

Պատմություն խմբագրել

 
Շանհայի արվեստի թանգարանը գտնվում էր Շանհայի մրցարշավային ակումբի շենքում

Շանհայի արվեստի թանգարանը հիմնադրվել է 1956 թվականին Արևմտյան Նանկին ճանապարհի նախկին ռեստորանի տեղում և ամբողջությամբ վերակառուցվել է 1986 թվականին։ 2000 թվականի մարտի 18-ին թանգարանը տեղափոխվեց ժողովրդական հրապարակում գտնվող Շանհայի մրցարշավային ակումբի նախկին շենք, որտեղ մինչև 1997 թվականը գտնվում էր Շանհայի գրադարանը։ Այս քայլի շնորհիվ նրա ցուցադրական տարածքը 2200 քառակուսի մետրից հասավ 5800-ի[5]։

Էքսպո 2010-ը անցկացվել է Շանհայում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Չինաստանի տաղավարը ընդունել է մոտ 17 միլիոն այցելու[6]։ Ի շնորհիվ իր հանրաճանաչության, Չինաստանի տաղավար շենքը վերաբացվեց ևս վեց ամսով Շանհայ էքսպոյի ավարտից հետո։ 2011 թվականի նոյեմբերին Շանհայի քաղաքային ժողովրդական կառավարությունը հայտարարեց, որ էքսպո 2010-ի Չինաստանի տաղավարի շենքը կդառնա Շանհայի արվեստի թանգարանի նոր տունը և միաժամանակ կոչվելու է «Չինաստանի արվեստի թանգարան (Շանհայ)»։ Մինչդեռ քաղաքային ապագայի տաղավարը կվերածվի քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանի՝ «Power Station of Art»[7]:

Չինաստանի արվեստի թանգարանը (Շանհայ) և «Power Station of Art»-ը բացվել են 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրը[8]։ Շանհայի մրցարշավային ակումբի շենքը, որտեղ նախկինում գտնվում էր Շանհայի արվեստի թանգարանը, բաց մնաց մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընդունելով ավելի քան 12 000 այցելու վերջին երկու օրվա ընթացքում[7]։ Արվեստի թանգարանի նոր շենքը, որը էքսպո 2010 թվականի Չինաստանի տաղավարն է, զբաղեցնում է 64 000 քառակուսի մետր տարածք և 10 անգամ ավելի մեծ է քան արվեստի թանգարանի նախկին շենքը[9]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Շենքը, ինչպես երևում է Expo Axis-ից

Շանհայի էքսպո չինական տաղավարի շինարարությունը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերի 28-ին և ավարտվել 2010 թվականի փետրվարի 8-ին[10]։ Այն էքսպոյի ամենաթանկ տաղավարն է՝ մոտ 220 միլիոն դոլար արժողությամբ։ 63 մետր բարձրություն ունեցող այս տաղավարը ամենաբարձրն է էքսպոյում և կոչվել է «Արևելքի թագ»՝ հնագույն թագի հետ նմանության պատճառով[11]։ Շենքի նախագիծը մշակել է ճարտարապետ Հը Ծինթանը (չինարեն՝ 何镜堂) և իր թիմը՝ ոգեշնչված չինական դոուգուն (չինարեն՝ 斗拱, փինյին՝ dǒugǒng) կոչվող խոյակներից, ինչպես նաև դինգ (չինարեն՝ 鼎, փինյին՝ dǐng) կոչվող հնագույն բրոնզե ծիսական սպասքից[12]։

Ցուցահանդեսներ խմբագրել

 
Թանգարանը ներսից

Չինաստանի արվեստի թանգարանը (Շանհայ) ունի մոտ 14 000 արվեստի գործերի հավաքածու, որի մեծ մասը չինական ժամանակակից արվեստի գործեր են[9]։

Չինական արդի և ժամանակակից արվեստի ծագում խմբագրել

«Պայծառ լուսինը ծագում է ծովից. չինական արդի և ժամանակակից արվեստի ծագումը» (海上生明月—中国近现代美术之源) մշտական ցուցահանդես է, որը ներկայացնում է չինական արդի և ժամանակակից արվեստի զարգացումը, սկսած Շանհայի դպրոցից՝ Ցին դինաստիայի վերջում[13]։ Այն բաժանված է երեք ժամանակաշրջանի (Ցին, Չինաստանի Հանրապետություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) և տասը բաժինների, որոնք ընդգրկում են երկու հարկ և պարունակում են ավելի քան 6000 արվեստի գործեր։ Ցուցահանդեսի համադրողն է Լու Ֆուշընը (չինարեն՝ 卢待圣)[14]:

Հանրաճանաչ նկարիչների ցուցահանդես խմբագրել

Հանրաճանաչ նկարիչների ցուցահանդես (名家艺术陈列专馆) մշտական ցուցահանդես է, որտեղ ցուցադրվում են չինացի ամենահայտնի ժամանակակից նկարիչների գործերը։ Առաջին փուլում ներկայացված են յոթ նկարիչների գործերը. Շանհայի դպրոցից՝ Հը Թիենծիեն (չինարեն՝ 贺天健), Սիե Ճիլիու (չինարեն՝ 谢稚柳), Չըն Շիֆա (չինարեն՝ 程十髮), ինչպես նաև՝ Լին Ֆընմիեն (չինարեն՝ 林風眠), Գուան Լյան (չինարեն՝ 关良), Ու Գուանճոն (չինարեն՝ 吴冠中), ովքեր առաջ են քաշել չինական և արևմտյան գեղարվեստական ​​ոճերը և ժամանակակից չինական քանդակագործության հիմնադիր Խուա Թիենյոու (չինարեն՝ 滑田友)[15]։

Շանհայի պատմությունն ու մշակույթը ներկայացնող արվեստ խմբագրել

Այս ցուցահանդեսում ներկայացված են կառավարության ծրագրի շրջանակներում ստեղծված արվեստի գործեր․ սա խրախուսում է այնպիսի արվեստի գործերի ստեղծմանը, որոնք արտացոլում են Շանհայի պատմական և մշակութային զարգացումը։ Թեմաները ներառել են մարդկանց, պատմական իրադարձություններ, ժողովրդական սովորույթներ և ճարտարապետություն։ Ծրագիրը տևել է երեք տարի՝ 2010 թվականից մինչև 2013 թվականը[16]։

21-րդ դարի չինական արվեստ խմբագրել

«Գեղատեսիլ Չինաստան. չինական կերպարվեստի զարգացումը նոր դարում» (锦绣中华—行进中的新世纪中国美术) մեկ տարի տևողությամբ ցուցահանդես է, որում ներկայացվել են 21-րդ դարի արվեստի գործեր, որոնք ստեղծվել են ավելի քան 260 չինացի նկարիչների կողմից։ Այն բաժանված էր հինգ մասի։ Ցուցահանդեսն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին[17]։

Հատուկ ցուցահանդեսներ խմբագրել

Թանգարանը հաճախ կազմակերպում է հատուկ թեմատիկայով ցուցահանդեսներ։ Իր գործունեության առաջին իսկ տարում այն կազմակերպել է ավելի քան մեկ տասնյակ հատուկ ցուցահանդեսներ, այդ թվում՝ թայվանական արվեստը, Շանհայի լուսանկարչության երկրորդ ցուցահանդեսը[18] և Գյուստավ Կուրբեի և Ժան Ֆրանսուա Միլլեի Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուները[19]։

Պատկերասրահ խմբագրել

Այցելություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Շանհայի Պուդոնգ քաղաքի Շանգնան փողոց 205 հասցեում։ Այն ունի հարակից մետրոյի կայարան Շանհայի մետրոյի 8-րդ գծի վրա։ Այն հասանելի է նաև 7 և 8 գծերի Յաոհուա ճանապարհային կայարանի միջոցով, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ ավտոբուսային գծերով[20]։

Մուտքն ազատ է, բացառությամբ հատուկ ցուցահանդեսների, որոնց արժեքը 20 յուան է։ Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին, բացառությամբ ազգային տոների[21]։ Իր գործունեության առաջին տարում Չինաստանի արվեստի թանգարանն ընդունել է մոտ 2 միլիոն այցելու[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «中华艺术宫(上海美术馆)公开招聘公告 – 招聘公告 – 上海市人力资源和社会保障局». 上海市人力资源和社会保障局 Shanghai Municipal Human Resources and Social Security Bureau. 2023 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. «中华艺术宫(上海美术馆)_美术馆_上海市文化和旅游局». 上海市文化和旅游局 Shanghai Municipal Culture and Tourism Bureau. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «中华艺术宫(上海美术馆)2023年公开招聘事业单位工作人员公告_招聘公告_上海市人力资源和社会保障局». 上海市人力资源和社会保障局 Shanghai Municipal Human Resources and Social Security Bureau. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «虹口区教育局与中华艺术宫(上海美术馆)举行签约揭牌仪式-上海市虹口区人民政府». 上海市虹口区人民政府 Shanghai City Hongkou District People's Government. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. 历史沿革 [History] (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. 走进艺术宫 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «迁址扩容能否成就全新的上海美术馆». China Youth Daily. 2013 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «New museums add colour to Shanghai art landscape». France 24. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 «中华艺术宫和上海当代艺术博物馆国庆免费开放». Sina. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. 上海世博会中国馆竣工 [China Pavilion of the Shanghai Expo is completed]. Xinhua News Agency (չինարեն). 2010 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. MacKinnon, Mark (2010 թ․ մայիսի 1). «Expo 2010 confirms how China has moved to world's centre stage». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. Lu Yuan (2010 թ․ հունվարի 21). «2010 Expo: He Jingtang and the China Pavilion». China Radio International. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. 海上生明月—中国近现代美术之源 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. 中国近现代美术之源展将在中华艺术宫举办. Sina (չինարեն). 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. 名家艺术陈列专馆 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. 上海历史文脉美术创作工程成果展 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. 锦绣中华—行进中的新世纪中国美术 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. 展览列表 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. 米勒、库尔贝和法国自然主义 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  20. 交通指南 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  21. 参观信息 (չինարեն). China Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. «中华艺术宫成"后世博地区"人气王 5大展览纪念周年庆». Eastday. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի արվեստի թանգարան» հոդվածին։