Նե Էր
Նե Էր (փետրվարի 15, 1912[1], Կունմին, Yunnan, Չինաստանի Հանրապետություն - հուլիսի 17, 1935[2][1], Ֆուձիսավա, Koza District, Կանագավա, Ճապոնիա), չին կոմպոզիտոր։ Չինաստանի կոմկուսի անդամ 1931 թ.-ից։ 1929 թ-ից ուսումնասիրել է եվրոպական երաժշտության տեսություն։ 1931 թ.-ից ապրել է Շանհայում, մասնակցել հեղափոխական շարժմանը։ Եղել է Սովետական Միության բարեկամների ընկերության անդամ։ Նե Էրը «Փոթորիկը Յանցզիի վրա» մեկ գործողությամբ օպերայի, հեղափոխական, հայրենասիրական, քնարական երգերի (գրված կինոնկարների համար) հեղինակ է։ Նրա «Կամավորների քայլերգ»ը դարձել է ՉԺՀ պետական հիմնը։
Նե Էր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չինարեն՝ 聶耳 |
Ծնվել է | փետրվարի 15, 1912[1] Կունմին, Yunnan, Չինաստանի Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 17, 1935[2][1] (23 տարեկան) Ֆուձիսավա, Koza District, Կանագավա, Ճապոնիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Պարգևներ | |
![]() |

Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 中国大百科全书(չին.) — 1 — 中国大百科全书出版社, 1993. — ISBN 978-7-5000-7958-3
- ↑ 2,0 2,1 2,2 Не Эр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 211)։ |