Լիլիա Չիլինգարյան
Լիլիա Արտաշեսի Չիլինգարյան (դեկտեմբերի 12, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2018[2]), բժշկուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (1999)։
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1941[1] |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 14, 2018[2] (76 տարեկան) |
Քաղաքացիություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ, դոցենտ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Զավակներ | Արմեն Մուրադյան |
Բժիշկ Արմեն Մուրադյանի մայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1941 թվականին Երևան քաղաքում։ Հայր՝ Արտաշես Չիլինգարյանը մահացել է Լիլիայի ծնվելուց երկու օր անց, մայրը՝ Մելիտա Բաղդասարյանը եղել է վիրաբույժ[3]։ 1958 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում և 1964 թվականին գերազանցությամբ ավարտել այն։ 1964-1968 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ։
1975 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից պետական պատենտաբանության և հայտնագործությունների ղեկավար, ինժեներա-տեխնիկական, գիտական աշխատողների որակավորման բարձրագույն կուրսերը։ 2002 թվականին հատուկ դասընթացներ է անցել ՀՀ Ամերիկյան համալսարանում։
1983-1987 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի «Նյութափոխանակության պաթոքիմիայի» գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, որից հետո՝ մինչև 1994 թվականը կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ։ 1994-2009 թվականներին եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ։
Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի կողմից 1999 թվականին Լիլիա Չիլինգարյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում[3]։
Պարգևներ
խմբագրել- Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդին կից Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական կոմիտեի պատվոգիր՝ լավագույն ուսանողական աշխատանքի համար (1964)։
- Գիտության վաստակավոր գործիչ՝ Ա. Իսահակյանի անվան մրցանակ։
- Երևանի պետական բժշկական ինստիտուտի ոսկե մեդալ համալսարանի 70-ամյակի կապակցությամբ։
- Երևանի պետական բժշկական ինստիտուտի ոսկե մեդալ համալսարանի 90-ամյակի կապակցությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Чилингарян Лилия Арташесовна
- ↑ 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը
- ↑ 3,0 3,1 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Лилия Чилингарян Արխիվացված 2020-02-15 Wayback Machine