Չժունշան (Յուե, չին․գիր՝ 中山, պարզեցված՝. 中山, յուտփհին՝ Zung¹saan¹, փինյին՝ Zhōngshān, Պալլ․՝ Чжуншань), Գուանդուն նահանգի քաղաքային շրջան, ՉԺՀ։

Բնակավայր
Չժունշան
չինարեն՝ 中山市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումShiqi Subdistrict?, Dongqu, Zhongshan?, Q14428605?, Xiqu, Zhongshan?, Nanqu?, Wuguishan District?, Xiaolan?, Huangpu, Zhongshan?, Minzhong?, Dongfeng, Zhongshan?, Dongsheng?, Guzhen?, Shaxi?, Tanzhou Town?, Gangkou?, Sanjiao, Zhongshan?, Henglan?, Nantou?, Fusha?, Nanlang?, Sanxiang?, Banfu?, Dachong? և Shenwan?
Մակերես1783,67 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն4 418 060 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ760
Փոստային դասիչ528400
Ավտոմոբիլային կոդ粤T
Պաշտոնական կայքzs.gov.cn
Չժունշան (քաղաք) (Չինաստան)##
Չժունշան (քաղաք) (Չինաստան)

Պատմություն խմբագրել

Այն բանից հետո, երբ մ․թ․ա․ 214 թվականին այս հողերն անցան Ցին կայսրության կազմի մեջ, դրանք դարձան Պանյույ գավառի մաս։ Խան կայսրության ժամանակաշրջանում մ․թ․ա 201 թվականին Պանյույ գավառից առանձնացվեց Ցզենչեն գավառը։ Ցզին կայսրության ժամանակաշրջանում 331 թվականին Ցզենչեն գավառից առանձնցվեց Բաոան (宝安县) գավառը։ Թան կայսրության ժամանակներում Բաոան գավառը 757 թվականին անվանափոխվեց Դունգուան։ Սուն կայսրության ժամանակներում 1152 թվականին Դունգուան գավառից առանձնացվեց Սյանշան (香山县) գավառը։

Այստեղ՝ Ցույհեն (այժմ՝ Նանլան ավանի մաս) գյուղում 1866 թվականին ծնված Չինաստանի Հանրապետության հիմնադիր «Sun Zhongshan» կեղծանունը հաճախ օգտագործող Սուն Յաթ-Սենի մահից հետո նրա հիշատակին 1925 թվականի ապրիլի 15-ին Սյաշան գավառը վերանվանվեց Չժունշան(中山县)։

Այս վայրերը կոմունիստական զորքերը գրավեցին միայն քաղաքացիական պատերազմի վերջին փուլում՝ 1949 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս վայրերի՝ ՉԺՀ կազմ մտնելուց հետո ստեղծվեց Սյուջիանգի հատուկ մարզը (珠江专区), և վարչաշրջանը դարձավ դրա մի մասը։ 1952 թվականին Չժուցյանի հատուկ շրջանը լուծարվեց, և վարչաշրջանը մտավ Յուեժոնգ վարչական շրջանի մեջ (粤中行政区), իսկ Յումին շրջանը ստեղծվեց Բաոան, Դունգուան և Չժունշան վարչական շրջանների խաչմերուկում։ Մարտի 12-ին Շիցի (石岐镇) գյուղը առանձնացավ Չհունշան շրջանից և դարձավ գավառական ենթակայության տակ գտնվող առանձին քաղաք։

1955 թվականին Յուեչժուն Վարչական շրջանը վերացվեց, և գավառը մտավ Ֆոշան (佛山专区) հատուկ շրջանի կազմի մեջ։ 1958 թվականին Շիցի քաղաքը կարգավիճակով իջեցվեց և նույնպես մտավ Ֆոշան հատուկ շրջանի կազմի մեջ։ 1959 թվականին Շիցիի կարգավիճակն ավելի իջեցվեց, և կրկին մտավ ավան Չժունշան գավառի կազմում։ 1959 թվականի մարտին Չժունշան գավառին միացվեց Չժուհայ գավառը, սակայն արդեն 1961 թվականի ապրիլին այն վերականգնվեց։ 1965 թվականին Սինհուեյ և Չժունշան գավառների սահմանին ստեղծվեց Դոումեն գավառը։

1970 թվականին Ֆոշան Հատուկ շրջանը վերանվանվեց Ֆոշան (佛山地区) շրջան։

1983 թվականին հունիսի 1-ին Ֆոնշան շրջանը կազմացրվեց, և Չժունշան գավառը մտավ նոր Ֆոշան քաղաքային շրջանի կազմի մեջ։

ՉԺՀ Պետխորհրդի որոշմամբ 1983 թվականի դեկտեմբերի 22-ից Չժունշան գավառը վերափոխվեց քաղաքային գավառի։

1988 թվականի հունվարի 7-ին Չժունշանը հանվեց Ֆոշան քաղաքային շրջանի կազմից և ուղղակիորեն Գուանդուն նահանգի իշխանության ենթակա էր։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Չժունշան քաղաքային շրջանն իր կազմում չունի գավառային մակարդակի միավուրումներ, այլ բաժանվում է շրջանային մակարդակի միավորումների՝ 6 փողոցային կոմիտեների (այդ թվում 3 շրջանների, հավասարեցված փողոցային կոմիտեներին) և 18 ավաններ։

 
«Սուն Յաստենի նախկին նստավայր» Թանգարանը Չժունշանում

Տեսարժան վայրեր խմբագրել

Չժունշան քաղաքային շրջանում՝ Ցույհեն գյուղում, որը գտնվում է քաղաքակենտրոնացված տարածքներից 17,6 կիլոմետր հարավ-արևելք, տեղակայված է «Սուն Յաստենի նախկին նստավայրի» (孙中山故居纪念馆) թանգարանը, որը հիմնադրվել է 1956 թվականին, իսկ 1986 թվականից ստացել է ՉԺՀ Պահպանվող հուշարձանների կարգավիճակ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. «The Former Residence of Dr. Sun Yat-sen (National)». General Office of Zhongshan Municipal Government. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  3. Официальный сайт Музея бывшей резиденции Сунь Ятсена(չին.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժունշան (քաղաք)» հոդվածին։