Վան Չժունլին
Վան Չժունլին (չինարեն՝ 王中林, 1961, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Շենսի նահանգ), ամերիկա-չինական գիտնական, ֆիզիկոս, ինչպես նաև նանոտեխնոլոգիաների մասնագետ։
Վան Չժունլին | |
---|---|
Ծնվել է | 1961 Pucheng County, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Չինաստանի գիտությունների ակադեմիա[1] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Չինաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Արիզոնա նահանգի համալսարան |
Կոչում | Changjiang Chaired Professor? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
Կայք | nanoscience.gatech.edu |
Կենսագրություն
խմբագրելՎան Չժունլինը ծնվել է 1961 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենսի նահանգում՝ Պուչեն քաղաքում, որը ներկայումս վարչականորեն մտնում է Վեյնանի քաղաքային օկրուգի կազմի մեջ։
1983 թվականին Վան Չժունլինը Չինաստանում ավարտել է Հեռահաղորդակցության և ճարտարապետության հյուսիսարևմտյան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
Դրանից հետո, նա հեռացել է Չինաստանից և ուսումը շարունակել Հյուսիսային Ամերիկայում՝ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում։ 1987 թվականին Վան Չժունլինը ստացել է Արիզոնայի համալսարանի ֆիզիկայի բաժնի դոկտորի աստիճան։
1987-1988 թվականներին չինացի ֆիզիկոսը աշխատել է Նյու Յորքում, իսկ 1988-1989 թվականներին Վան Չժունլին արդեն Մեծ Բրիտանիայում էր։ Մեծ Բրիտանիայում նա ուսանել է Քեմբրիջի համալսարանում։
2009 թվականից անդամակցում է Չինաստանի գիտությունների ակադեմիային[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.mrs.org/medal
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
- ↑ https://www.microscopy.org/awards/society.cfm#burton
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ «Wang | School of Materials Science and Engineering». www.mse.gatech.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.