Չժաո Վեյ (չին. պարզ. 赵薇, փինյին Zhào Wēi, մարտի 12, 1976(1976-03-12), Վուհու, Անհոյ, Չինաստան), չինացի դերասանուհի, կինոռեժիսոր, փոփ երգչուհի և ձեռնարկատեր։ Հայտնի է նաև իր անվան Վիկի Չժաո անգլիական տարբերակով։ Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։

Չժաո Վեյ
Ի ծնե անուն՝赵薇
Ծննդյան թիվ՝մարտի 12, 1976 թվական (45 տարեկան)
Ծննդավայր՝Վուհու, Անհոյ, ՉԺՀ
Քաղաքացիություն՝Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝1993 - մինչ այժմ
Ուղղություն՝Mandopop
Պարգևներ՝
IMDb։ID 0955505
zhaoweispace.blog.sohu.com

Կենսագրություն խմբագրել

Չժաո Վեյը ծնվել է 1976 թվականին ճարտարապետի և երաժշտության ուսուցչուհու ընտանիքում։ Ընտանիքի երկրորդ երեխան է[1]։ Պեկինի կինոակադեմիայում սովորելու ընթացքում, Չժաոն մասնակցել է տարբեր կինոնախագծերի։ Նրա բեկումնային դերը եղել է թայվանական «Արքայադուստր Մարգարիտ» սերիալում։ 1999 թվականին, կինոնկարի հաջող ցուցադրությունից հետո, Չժաոն սկսեց նաև երգչուհու կարիերա։ Դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերեց «Մուլան» ֆիլմում Հուա Մուլանի դերը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց քննադատների կողմից։ 2013 թվականին «Երիտասարդներ» ֆիլմի ստեղծմամբ նա առաջնաելույթ ունեցավ որպես ռեժիսոր, և ֆիլմը վաճառքի մեծ հաջողություն ունեցավ։

Սյու Ցզինլեյի, Չժան Ցզիի և Չժոու Սյունի հետ նա համարվում է նոր սերնդի ամենահայտնի չինացի դերասանուհիներից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին ամուսնացել է բիզնեսմեն Յու Լոնգ Հուանգայի հետ, և 2010 թվականի ապրիլի 11-ին նրանք դուստր ունեցան[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 Ֆ Նկարչի հոգի 画魂
1995 Ֆ Ամոթի պատի հետևում 女儿谷 Դին Ցզիներ / 丁静儿
1996 Ֆ Արևելյան պալատ,արևմտյան պալատ 东宫西宫 «Ավտոբուս» / “公共汽车”
1999 Ֆ 缘,妙不可言
2000 Ֆ 决战紫禁之巅
2001 Ֆ Շաոլինյան ֆուտբոլ 少林足球 Ա-Մեյ / 阿梅
2002 Ֆ 夕阳天使
2002 Ֆ Չինական ոդիսական 2002 天下无双 Ա-Ֆեն / 阿凤
2003 Ֆ Երկնքի և երկրի հերոսներ 天地英雄 Վեն Չժու / 文珠
2003 Ֆ 炮制女朋友
2003 Ֆ Կանաչ թեյ 绿茶 Ու Ֆան, Լան Լան / 吴芳, 朗朗
2004 Ֆ 玉观音
2005 Ֆ 情人结
2006 Ֆ Հորաքրոջս կյանքը ժամանակակից դարաշրջանում 姨妈的后现代生活 Լյու Դաֆան / 刘大凡
2007 Ֆ Ամենաերկար գիշերը Շանհայում 夜。上海 Լին Սի / 林夕
2008 Ֆ Կարմիր ժայռի ճակատամարտ 赤壁 Սուն Շանսյան / 孙尚香
2008 Ֆ Ներկված կաշի 画皮 Պեյժուն / 佩蓉
2009 Ֆ Պետություն հիմնելու Մեծ արարքը 建国大业 CPPCC պատվիրակ
2009 Ֆ Մուլան 花木兰 Հուա Մուլան / 花木兰
2010 Ֆ Ցզինիվեյ 锦衣卫 Ցյաո հուա / 乔花
2012 Ֆ Սեր Ցզին Սյաոե / 金小叶
2012 Ֆ Ներկված կաշի 2 画皮2 Արքայադուստր Ցզին / 靖公主
2014 Ֆ 亲爱的
2015 Ֆ 12 ոսկե բադիկներ 12金鸭
2015 Ֆ Հոլիվուդյան արկածներ 横冲直撞好莱坞 Վեյ Վեյ / 薇薇
2015 Ֆ Մոլորվածները Հոնկոնգում 港囧 Ցայ Բո / 蔡菠
2016 Ֆ Տրոե 三人行 Տուն Ցզյան / 佟倩
2019 Ֆ 两只老虎

Սերիալներ խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 с 姐姐妹妹闯北京
1996 с 雨天有故事
1997 с 大魔方
1998-1999 с Մարգարտե արքայադստեր վերադարձը 还珠格格
1998 с Կանսի ինկոգնիտոյի ճանապարհորդական նշումներ 康熙微服私访记
1998 с 老房有喜
2000 с 侠女闯天关
2001 с 情深深雨濛濛
2005 с 京华烟云
2006 с 车神
2007 с 谢谢你曾经爱过我
2009 с 一个女人的史诗
2011 с Մեծն ուսուցիչ Սե Ցզինը 大师谢晋 խաղում է ինքն իրեն
2015 с Մայրիկը` վագր, հայրիկը` կատու 虎妈猫爸

Պարգևներ խմբագրել

  • Հոնկոնգի կինոմրցանակ՝ լավագույն կանացի դերակատարման համար.
  • «Հարյուր գույն» մրցանակ՝ լավագույն կանացի դերակատարման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wei Zhao». IMDb. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  2. hermesauto (2017 թ․ ապրիլի 28). «Charlie Young gives birth to twins: Other Asian celebrities who have given birth in Singapore». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժաո Վեյ» հոդվածին։