Շաոլինյան ֆուտբոլ
«Շաոլինյան ֆուտբոլ» (չինարեն՝ 少林足球), ռեժիսոր Սթիվեն Չոուի կինոկատակերգությունը։
Սյուժե
խմբագրելՍինը շաոլինյան քունգ ֆուի վարպետ է։ Նրա կյանքի նպատակն է ժամանակակից հասարակությանը հասցնել մարտական արվեստի բոլոր հոգևոր և գործնական առավելությունները։ Քունգ ֆուն տարածելու համար նա փորձում է տարբեր մեթոդներ (օրինակ, զվարճալի երգեր և պարեր), բայց այդ բոլոր մեթոդները արդյունք չեն տալիս։ Հետագայում նա հանդիպում է «Ոսկեոտն» Ֆունին։ Մի ժամանակվա Հոնկոնգի ֆուտբոլային լեգենդին, ով ստիպված էր թողնել սպորտն իր նախկին թիմակից, այժմ հարուստ բիզնեսմեն Հունի դավաճանության պատճառով։
Սինը Ֆունին պատմում է քունգ ֆուն հանրայնացնելու իր մտադրության մասին, բայց դա չի հետաքրքրում Ֆունին։ Քիչ անց Ֆունն ականատես է դառնում Սունի և նրա վրա հարձակված մի քանի հոգու միջև «ֆուտբոլային մենամարտ»-ի, որի ժամանակ Սինը հանգիստ հաղթում է, և զարմացած «Ոսկեոտն»-ը նրան առաջարկում է ստեղծել ֆուտբոլային թիմ։ Սինը, հետաքրքրվում է քունգ ֆուն ֆուտբոլի հետ միավորելու մտքով և մտածում է հավաքել իր «շաոլինյան վեց եղբայրներին» և ստեղծել խումբ` Ֆունի ղեկավարությամբ։
Սինը տեսնում է Մույին, մի խոհարար աղջկա, ով օգտագործում է տայձին մանտուներ պատրաստելիս։ Սինի վրա մեծ տպավորություն է թողնում նրա տեխնիկան։ Ուշադրություն չդարձնելով նրա տգեղությանը, Սինը պարբերաբար գնում է նրա հացատուն, և նույնիսկ հրավիրում է փորձարկելու թանկարժեք զգեստը խանութում, հայտարարելով, որ շուտով ինքը կդառնա հանրահայտ և հարուստ ու կգնի այդ զգեստը։ Շուտով, Մույն սկսում է հանդիպել Սինի հետ, նաև շպարվում է նրա համար։ Երբ Մույը պատմում է Սինին իր զգացմունքների մասին, Սինը հրաժարվում է և ասում է, որ բացի ընկերությունից իրեն ոչինչ հարկավոր չէ։ Այս իրադարձությունը, որը զուգորդվում է ղեկավարության անընդհատ ճնշումներով, Մույին ստիպում է անհետանալ։
Միավորելով վեց եղբայրներին, ովքեր հեռացել էին քունգ ֆուից և ապրում էին հագեցած կյանքիով, Սինն ու Ֆունը փորձում են ստեղծել անպարտելի թիմ։ Դրանցից իրական ֆուտբոլիստ սարքելու համար, Ֆունը մրցակցելու է հրավիրում տեղացի ավազակախմի թիմի դեմ (նրանցից ոմանց դեմ Սինն արդեն կռվել էր), Բայց նրանց չէր հետաքրքրում խաղը և նրանք ծեծի ենթարկեցին շաոլինյան թիմին` իրենց մարզչի աչքերի առաջ։ Սակայն նա ոչինչ չի անում, որպեսզի ստուգի իր թիմի դիմացկունությունը։ Երբ թվում էր ամեն ինչ կորած է, Սինն օգնում է եղբայրներին արթնացնել իրենց նախկին հմտությունները, ինչից հետո նրանք հաղթեցին։ Հանցագործներից ոմանք ուզեցին մտնել շաոլինյան թիմի մեջ։ Սինը թողեց նրանց, այդպիսով լրացնելով թիմի պրոֆեսիոնալ թվաքանակը։
Շաոլին ակումբը մտնում է Հոնկոնգի բաց գավաթի առաջնություն, որտեղ նրանք հեշտությամբ հասնում են եզրափակիչ։ Եզրափակչում նրանք հանդիպում են Չարք թիմի հետ, որի մարզիչը Հունն էր։ Հունը պլանավորում էր հաղթել գավաթն իր թիմին տալով ստերոիդներ, որոնք նրանց տալիս էին գերմարդկային ուժ և արագություն ու դարձնելով նրանց անկասելի։ Չարք ակումբը դարձավ արժանի հակառակորդ Շաոլին ակումբին, ցույց տալով գերմարդկային ուժ և կայունություն։ «Դատարկ ձեռքը» և «Երկաթե վերնաշապիկը» ստանում են լուրջ վնասվածքներ խաղի ժամանակ, խմբի կեսը փախչում է ընդմիջման ժամանակ, և ակումբին չեն հերիքում խաղացողներ։ Եվ դաշտ է դուս գալիս Մույը, ով խուզել էր իր գլուխը և ներկայացել էր որպես Շաոլին թիմի պահեստային խաղացող։
Պատրաստվելով վերջին հարվածին Չարք թիմի հարձակվողը ցատկում է օդ և կանչում է սև դիվային ուժը, դարձնելով գնդակը մի հրե գունդ։ Մույն օգտագործում է տայձին, որպեսզի պաշտպանվի վտանգից, և նրա ցի ալիքները դառնում են ին և յան նշանը։ Մույը փոխում է հարվածի ուղղությւոնը և գնդակը թռչում է դեպի դաշտ այնպիսի ուժով, որը ստեղծում է հորիզոնական տորնադո, որը շպրտում է ամենինչ իր ճանապարհից։ Գնդակը թռչում է Չաարք թիմի դարպասի միջով և ջարդում է մարզադաշտի կեսը։ Շաոլին թիմ հաղթում է մրցաշարում։
Հունը զրկվում է ֆուտբոլային լիգայի նախագահի կոչումից և նետվում է բանտ տաս տարով, Չարք թիմը հեռացվում է ֆուտբոլային լիգայից։ Ամբողջ աշխարհում մարդիկ սկսում են սովորել քունգ ֆու և կիրառել այն իրենց առօրյա կյանքում, և Սինի երազանքը վեջապես իրականանում է։
Դերերում
խմբագրել- Սթիվեն Չոու — Պողպատեոտն Սին
- Չժաո Վեյ — Մույ
- Նգ Մանթաթ — Մարզիչ Ֆուն
Մրցանակներ
խմբագրելՀոնկոնգյան կինոմրցանակ
- Հաղթող՛ Լավագույն ֆիլմ
- Հաղթող՛ Լավագույն ռեժիսոր (Սթիվեն Չոու)
- Հաղթող՛ Լավագույն դերասան (Սթիվեն Չոու)
- Հաղթող՛ Լավագույն երկրորդ պլանի դերասան (Խուան Յանֆեյ)
- Հաղթող՛ Լավագույն ձայնային էֆեկտներ
- Հաղթող՛ Լավագույն հատուկ էֆեկտներ
- Հաղթող՛ Լավագույն երիտասարդ ռեժիսոր (Սթիվեն Չոու)
- Թեկնածու. Լավագույն էքշն-խորեոգրաֆիա
- Թեկնածու. Լավագույն կինեմատոգրաֆիա
- Թեկնածու. Լավագույն զգեստի ձևավորում
- Թեկնածու. Լավագույն մոնտաժ
- Թեկնածու. Լավագույն սցենար
- Թեկնածու. Լավագույն երաժշտություն[11]
Ոսկե բաուհինիա մրցանակ
- Հաղթող՛ Լավագույն ֆիլմ
- Հաղթող՛ Լավագույն ռեժիսոր (Ստիվեն Չոու)
- Հաղթող՛ Լավագույն երկրորդ պլանի դերասան (Խուան Յանֆեյ)[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0286112/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.ofdb.de/film/12856,Shaolin-Kickers
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/shaolin-soccer
- ↑ 4,0 4,1 http://stopklatka.pl/film/shaolin-soccer
- ↑ 5,0 5,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=43986.html
- ↑ http://www.cinemarx.ro/filme/Shaolin-Soccer-Fotbal-Shaolin-82643.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Shaolin Soccer (2001) - IMDb
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 少林足球 (豆瓣)
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.imdb.com/title/tt0286112/fullcredits
- ↑ 10,0 10,1 http://bbfc.co.uk/releases/shaolin-soccer-2004-0
- ↑ LoveHKFilm.com — 21st Annual HK Film Awards
- ↑ «Golden Bauhinia Awards (2002)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.