Չերքեզի ձոր, կանաչ գոտի Գյումրիի ռուսական Կարմիր բերդի հարևանությամբ։

Չերքեզի ձոր

Պատմություն խմբագրել

Չերքեզի ձորը, որը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ, գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի սիրելի վայր, սակայն երկրաշարժից հետո լքվել է ու մոռացության մատնվել։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին բազմաթիվ ծառահատումներ են տեղի ունեցել։ Պատճառը՝ մի կողմից, ձորի անբարեկարգ վիճակն էր, մյուս կողմից՝ քաղաքում տիրող հոգեբանական մթնոլորտը։ Երկրաշարժից տասը տարի անց՝ 1999 թվականին, մասնագիտությամբ ճարտարապետ, գործարար Հմայակ Գևրգյանը ստեղծեց «Չերքեզի ձոր» ընկերությունը՝ խնդիր դնելով վերականգնել ձորի երբեմնի համբավը։ Աշխատակիցների փոքր խմբի հետ՝ Հմայակ Գևորգյանն այստեղ կառուցել է ավազաններ և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրն օգտագործելով՝ հիմնել ձկնաբուծարան։ Ավազանների թիվն ու բուծվող ձկնատեսակներն աստիճանաբար ավելացել են։ Այցելուները հենց ավազանների կողքին ճաշակում են ձկնատեսակները՝ վայելելով ձորի բնությունը, մաքուր օդը, պաղ ջուրը։ Հետզհետե ձորը ոչ միայն երբեմնի համբավը վերագտավ, այլև նշանավորվեց որպես «Ձկան ձոր»։ Գյումրեցներից շատերն այդպես էլ կոչում են իրենց մանկության հուշերի սիրելի վայրը։

Անվանումը խմբագրել

«Չերքեզի» ձորի տեղանվան վերաբերյալ երկու պատմական կարծիք կա։ Ըստ առաջինի, ձորի անվանումը կապվում է Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու իրադարձությունների հետ։ Ռուսական կայսրությունում չերքեզները՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, որոնք 19-րդ դարում պայքարել են ռուսական պետության դեմ անկախություն ձեռք բերելու համար, Օսմանյան կայսրություն գաղթելու նպատակով, վրաններ են խփել այս ձորում մինչև իրենց կազմակերպված տեղափոխումը։ Մյուս վարկածի համաձայն՝ ռուսական երկու գնդերից մեկը, որ մասնակցել է 1826-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, կոչվել է չերքեզական[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել