Բայրամփաշա (թուրքերեն՝ Bayrampaşa), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում։ Համարվում է Ստամբուլի թաղամասերից մեկը։

Բայրամփաշա
թուրքերեն՝ Bayrampaşa
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի մարզ
ԲԾՄ17 մետր
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2009)269 425
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Տարածք6,98
Ժամային գոտի+2
Հեռախոսային կոդ0-212
Ավտոմոբիլային կոդ34
Անվանված էBayram Pasha?
bayrampasa.gov.tr

Պատմություն խմբագրել

Այս տարածքները մեծապես բնակեցվել են 1927 թվականից հետո, երբ Պլովդիվից եկած թուրքերին այստեղ հողատարածքներ տվեցին։ Այսպես ձևավորվեց Սաղմալջըլար գյուղը։ 1930- 1950- ական թվականներին Բայրամփաշա տեղափոխվեցին մեծ քանակությամբ բոսնիացիներ և ալբանացիներ Հարավսլավիայից և Ալբանիայից։ 1950- ական թվականներին այստեղ սկսեց զարգանալ արդյունաբերությունը, և Սաղմալջըլարը դարձավ արդյունաբերական կենտրոն։

Ջրի արդյունաբերական աղտոտումը և կոյուղայի համակարգի խափանումը, որը կառուցվել էր Միմար Սինանի կողմից, Բայրամփաշայում 1960-ական թվականներին առաջացրեց խոլերա, և Սաղմալջըլար անվանումը ասոցացվում էր խոլերայի հետ։ Քանի որ 17-րդ դարում այստեղ է գտնվել Մուրադ IV-ի ավագ վեզիր Բայրամ փաշայի առանձնատունը, Սաղմալջըլարը վերանվանեց Բայրամփաշա։

1990 թվականի մայիսին Բայրամփաշայի տարածքը անջատվեց Էյուպից և դարձավ որպես առանձին շրջան։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայրամփաշա» հոդվածին։