Չեթին Ալթան
Չեթին Ալթան (հունիսի 22, 1927[1], Ստամբուլ, Թուրքիա - հոկտեմբերի 22, 2015[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հրապարակախոս և լրագրող։
Չեթին Ալթան թուրքերեն՝ Çetin Altan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1927[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 2015[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան, Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q25475614? |
Կուսակցություն | Թուրքիայի աշխատավորական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Solmaz Kamuran? |
Զավակներ | Ahmet Altan? և Mehmet Altan? |
Çetin Altan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՉեթին Ալթանը ծնվել է 1927 թվականի հունիսի 22֊ին Ստամբուլում։ Նրա հայրը Հալիտը եղել է փաստաբան։ Նրա մայրը Նուրհայաթը ունի ղրիմաթաթարական ծագում։ Մինչև 7 տարեկանը նրան անվանել են Ալթան։ 1934 թվականին Թուրքիայում ընդունվեց «Ազգանունների մասին» օրենքը, որը պարտադրում էր բոլորին ունենալ ազգանուններ։ Չեթին Ալթանի ծնողները վերցրին Ալթան ազգանունը, իսկ որդու անունը փոխեցին Չեթինի։
8 տարեկանում ընդունվել է Գալաթասարայի վարժարան, որի ընթացքում Ալթանը, իր խոսքեորով, իրեն ճնշված և միայնակ էր զգում։ Այնուհետև սովորել է Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Համալսարանը ավարտելուց հետո սկսել է գրել։ Ալթանի խոսքերով՝ ինքը որոշել է դառնալ գրող, այլ ոչ թե դիվանագետ, ինչպես ցանկանում էր նրա հայրը։ Ըստ Ալթան ավագի, դրանով կհաղթահարվեր որդու միայնակությունը։
Հրապարակել է պոեմներ և պատմվածքներ, որոնք հրատարակվել են «Çınaraltı», «Varlık», «İstanbul» և «Kaynak» հրատարակչությունների կողմից։ Նրա առաջին գիրքը՝ «Երրորդը» լույս է տեսել 1946 թվականին։ Աշխատել է նաև որպես լրագրող, եղել է սյունակագիր «Halkçı», «Tan», «Akşam», «Milliyet», «Yeni Ortam», «Hürriyet», «Güneş» և «Çarşaf» պարբերականներում։
1959 թվականին Աբդի Իփեկչիի հրավերով դարձել է Milliyet֊ի սյունակագիր։
Պետական հեղաշրջումից հետո, որը իրականացվել է 1960 թվականին Թուրքիայում, Չեթինը զբաղվել է քաղաքականությամբ։ 1965 թվականին ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։
Չեթին Ալթանը հայտնի է իր սուր քննադատություններով։ Մոտ 300 անգամ փորձ է կատարվել նրան դատապարտելու, երեք անգամ ձերբակալվել է և երկու անգամ բանտարկվել։
2015 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Ֆաթիհի համալսարանի բժշկական ֆակուլտետի կից հիվանդանոց, այն բանից հետո, երբ Ալթանի մոտ հայտնաբերվեց թոքերի բորբոքում, շնչառական անբավարարություն, սեպսիս և պնևմոնիա։ Չեթինը մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 22֊ին Ստամբուլում։
Թաղվել է 2015 թվականի հոկտեմբերի 23֊ին Զինջիրլիքույու գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթին Ալթան» հոդվածին։ |