Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչի, առավել հայտնի է իր բեմական անուններով՝ Չաֆիա Ռոչդի և Նանա (նոյեմբերի 7, 1910(1910-11-07), Սֆաքս, Թունիս - հուլիսի 21, 1989(1989-07-21)), թունիսցի երգչուհի և դերասանուհի։

Չաֆիա Ռոչդի
Chafia Rochdi.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1910(1910-11-07)
Սֆաքս, Թունիս
ԵրկիրFlag of Tunisia (1959–1999).svg Թունիս
Մահացել էհուլիսի 21, 1989(1989-07-21) (78 տարեկան)
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներուդ և վոկալ

ԿենսագրությունԽմբագրել

Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 7-ին, Սֆաքսում։ Ռոչդիի մայրը ունեցել է թուրքական արմատներ և նրա մանկությունն անցել է Տրիպոլիում[1]։ Վաղ տարիքում որբացել է և նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 14 տարեկան հասակում պրոֆեսոր Հեդի Չեննուֆի մոտ սովորել է դաշնամուր նվագել։ Բեմական կարիերան սկսել է 1920 թվականին՝ Մոհամեդ Չաբչուբի գլխավորությամբ։ Հանրային ճանաչում ձեռք բերելու ձգտումով 1929 թվականին մեկնել է Թունիս, որտեղ միացել է թունիսցի հայտնի դերասանուհի Ֆադհիլա Խեթմիի առաջին կատարումներին։

Երկրպագուները Զաքիա Բենտ Հաջ Բուբակեր Մարակչին անվանվել են «Հանրային Դիվա» և «Նանա»։ Նա թունիսցի այն սակավաթիվ արվեստագետներից մեկն է, ով սկսել է իր թատերական ընկերությունը և միակ կինն է, ով մասնակցել է Ռախիդիայի ստեղծմանը Մուստաֆա Սֆարի հետ միասին։ Մասնակցել է նաև տարբեր երաժշտական նվագախմբերի գործունեությանը և ստեղծել է իր «Նանա նվագախումբը»։

la Foundation Femmes et memorié-ը հարգանքի տուրք է մատուցել նրան և թունիսյան թատրոնների մյուս ռահվիրաներին՝ նշելով «Թունիսի պիոներները» օրը[2]։

ՄահԽմբագրել

Կյանքի վերջին տարիներին Ռոչդին իրեն ամբողջովին նվիրել է թատերական գործունեությանը։ Մահացել է 1989 թվականի հուլիսի 21-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. VH magazine (2010)։ «Salim Halali: Le roi des nuits Csablancaises»։ էջ 68։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է մարտի 27, 2013 
  2. «JTC 2016 : Hommage aux pionnières du théâtre tunisien»