Չարլզ Ռուտենբերգ

ամերիկացի քաղաքական գործիչ

Չարլզ Էմիլ Ռուտենբերգ (անգլ.՝ Charles Emil Ruthenberg, հուլիսի 9, 1882(1882-07-09), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - մարտի 2, 1927(1927-03-02), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մարքսիստ քաղաքական գործիչ։

Չարլզ Ռուտենբերգ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1882(1882-07-09)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էմարտի 2, 1927(1927-03-02) (44 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն[2]
 Charles Emil Ruthenberg Վիքիպահեստում

1909 թվականին մտել է Սոցիալիստական կուսակցության մեջ, եղել դրա ձախ թևի ղեկավարներից։ 1912 թվականին խմբագրել է «Քլիվլենդ սոշալիստ» («Cleveland Socialist») թերթը։ 1913—1919 թվականներին եղել է Սոցիալիստական կուսակցության Քլիվլենդի կազմակերպության քարտուղարը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918 թթ.), Ռուտենբերգը հանդես է եկել պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության դեմ։ Ամերիկայի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) կազմակերպիչն է։ Դրա հիմնադիր համագումարում (1919 թվականի սեպտեմբեր) ընտրվել է գլխավոր քարտուղար, 1920 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամ։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի միացյալ կոմունիստական կուսակցության, միաժամանակ՝ Ամերիկայի բանվորական կուսակցության (ԱԲԿ) ԿԿ-ների քարտուղար։ ԱԲԿ III համագումարում ընտրվել է Ամերիկայի միացյալ բանվորական (կոմունիստական) կուսակցության ԿԿ քարտուղար։ Բազմիցս ենթարկվել է դատական հետապնդումների և բանտային կալանքի։ Մահացել է բանտում։ Ռուսոյի կամքի համաձայն, նրա աճյունը տեղափոխվել է Սովետական Միություն։ Թաղված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
  2. Biographical Dictionary of the American Left — 1986.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ռուտենբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 103