Չարլզ Ուիթնի Գիլմոր (անգլ.՝ Charles Whitney Gilmore, մարտի 11, 1874(1874-03-11), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 27, 1945(1945-09-27), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հնէաբան, ով համբավ է ձեռք բերել 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգների ազգային թանգարանում (այժմ՝ Բնական պատմության ազգային թանգարան) կատարած ողնաշարավորների վերաբերյալ իր աշխատանքի շնորհիվ։ Գիլմորը տվել է շատ դինոզավրերի Տաքսոնոմիական նկարագրություններ Գիլմորը տվել է Հյուսիսային Ամերիկայի և Մոնղոլիայի դինոզավրերից շատերի, այդ թվում՝ կավճի դարաշրջանի զաուրոպոդների տաքսոնոմիկ նկարագրությունները՝ Alamosaurus, Alectrosaurus, Archaeornithomimus, Bactrosaurus, Brachyceratops, Chirostenotes, Mongolosaurus, Parrosaurus, Pinacosaurus, Styracosaurus և Thescelosaurus:

Չարլզ Գիլմոր
Ծնվել էմարտի 11, 1874(1874-03-11)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 27, 1945(1945-09-27) (71 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնէաբան և ֆոնդապահ
Հաստատություն(ներ)ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան և Սմիթսոնյան ինստիտուտ
Գործունեության ոլորտհնէաբանություն[1] և fossil vertebrate?[1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
 Charles W. Gilmore Վիքիպահեստում

Գիտական կարիերա խմբագրել

1901 թվականին, որպես Քարնեգիի բնական պատմության թանգարանի աշխատակից, Գիլմորը հայտնաբերել է երիտասարդ զաուրոպոդի կմախքը, որը հաջորդ տարի դասակարգվել է որպես ապատոզավր։

1903 թվականին Գիլմորը աշխատանքի անցավ Միացյալ Նահանգների Ազգային թանգարանում (այժմ՝ Բնական պատմության ազգային թանգարանում), որը Սմիթսոնյան ինստիտուտի մի մասն էր[2]։ Նրա առաջին հանձնարարությունն եղել է տեսակավորել Օթնիել Մարշի հսկայական հավաքածուն, որը հավաքվել էր Ոսկրային պատերազմների ժամանակ. բրածոները տեղափոխվել են Պիբոդի բնական պատմության նոր թանգարանից (Եյլի համալսարան), երբ թանգարանի փոքր պահոցում տարածքը սպառվել է[2][3]։

Նույն թվականին Գիլմորը պատրաստուկագործի օգնական Նորման Բոսսի հետ, ով հետագայում դարձել է թանգարանի գլխավոր պատրաստուկագործը, հավաքել էդմոնտոզավրուսի ամբողջական կմախքը[2]։ Շուտով նրանց հաջողվել է վերականգնել տրիցերատոպի աշխարհում առաջին ուղղահայաց կմախքը, որը 1905 թվականին բացվել է հանրության[4]:1907 թվականի մայիսին Գիլմորը ղեկավարեց արշավախումբը դեպի Ալյասկա, որի խնդիրն էր գտնել ողնաշարավոր պլեյստոցեն բրածոները[5]։ 1908 թվականին Գիլմորը աշխատանքի է անցել որպես բրածո սողունների պահապան և հաստատվել Պարկ Վյու շրջանում[6]։

1923 թվականին Գիլմորը Յուտայում հայտնաբերել է Diplodocus longus-ի քարացած մնացորդները[7]։ Գիլմորի ղեկավարությամբ այս կմախքը վերստեղծվել և ներկայացվել է բնական պատմության ազգային թանգարանի ցուցահանդեսում 1931 թվականին[7][8]։ Հաջորդ 20 տարիների ընթացքում 21 մետրանոց դինոզավրը դարձավ ամենահայտնի ցուցանմուշը[2]. 1924 թվականին Գիլմորը ստացել է մեկ այլ պաշտոն և դարձել ողնաշարավորների հնէաբանության հսկիչ[2]։

Որպես հսկիչ՝ Գիլմորը կազմակերպել է տասնվեց արշավախումբ՝ ողնաշարավորների բրածոները հավաքելու համար[2]։ Աշխատանքների մեծ մասն իրականացվել է Յուտա և Վայոմինգ Նահանգներում։ Դրանք սկսվել են Տու Մեդիսինի կազմավորումից 1913 թվականին, որից հետո Գիլմորը վերադարձել է այստեղ 1928 և 1935 թվականներին։

Որպես հսկիչ՝ Գիլմուրը հաճախ դիմումներ է ստացել սովորական քաղաքացիների կողմից թանգարան բերված բրածոների նույնականացման վերաբերյալ։ 1938 թվականին ուսումնասիրել է կրաքարի քարհանքում հայտնաբերված քարացած ատամները և դրանք ճանաչվել են որպես հազվագյուտ պլեյստոցենյան գետակինճ, արջ և ամերիկյան առյուծի բրածոներ[9]։

Գիլմուրը լայնորեն հրապարակել է։ Ունի ավելի քան 170 գիտական աշխատանք, ներառյալ ապատոսավրերի, կամպտոզավրերի և այլ մսակեր և զրահապատ դինոզավրերի օստեոլոգիայի վերաբերյալ ուսումնասիրություններ։ Ի հավելումն դինոզավրերի տաքսոնոմիական նկարագրությանը, Գիլմորը հրապարակել է մի քանի մենագրություն, այդ թվում՝ ստեգոզավրերի մասին 1914 թվականին, մսակեր դինոզավրերի մասին 1920 թվականին, և 1936 թվականին ապատոսավրոսի մասին ակնարկ։ 1925 թվականին հրապարակել է Կարնեգի թանգարանում գտնվող երիտասարդ Կամարազավրի խորը ուսումնասիրությունը։

Գիլմուրը թոշակի է անցել Սմիթսոնյան ինստիտուտից 1945 թվականին և մահացել նույն թվականի սեպտեմբերի 27-ին։ Թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը[2][10]։

Հետևյալ տաքսոնները կոչվում են Գիլմորի անունով՝

  • Gilmoremys (2011 թվականին նկարագրված փափուկ կեղևով անհետացած կրիա),
  • Shuangmiaosaurus gilmorei (2003 թվականին նկարագրված խոտակեր դինոզավր),
  • Richardoestesia gilmorei (1990 թվականին նկարագրված ցելուրոզավրերի տեսակ),
  • Gilmoreosaurus (1979 թվականին նկարագրված դինոզավրերի ենթադրյալ սեռը)։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • 1908. Smithsonian exploration in Alaska in 1907 in search of Pleistocene fossil vertebrates.
  • 1909. A new rhynchocephalian reptile from the Jurassic of Wyoming, with notes on the fauna of "Quarry 9".
  • 1909. Osteology of the jurassic reptile Camptosaurus: with a revision of the species of the genus, and description of two new species.
  • 1914. Osteology of the armored Dinosauria in the United States National museum : with special reference to the genus Stegosaurus.
  • 1914. A new ceratopsian dinosaur from the Upper Cretaceous of Montana, with a note on Hypacrosaurus.
  • 1915. Osteology of Thescelosaurus, an orthopodus dinosaur from the Lance Formation of Wyoming.
  • 1916. The fossil turtles of the Uinta formation.
  • 1917. Brachyceratops, a ceratopsian dinosaur from the Two Medicine formation of Montana, with notes on associated fossil reptiles.
  • 1919. Reptilian faunas of the Torrejon, Puerco, and underlying Upper Cretaceous formations of San Juan County, New Mexico.
  • 1920. Osteology of the carnivorous Dinosauria in the United States National museum, with special reference to the genera Antrodemus (Allosaurus) and Ceratosaurus.
  • 1921. The fauna of the Arundel formation of Maryland.
  • 1922. "A new description of Saniwa ensidens Leidy, an extinct varanid lizard from Wyoming.
  • 1924. On the genus Stephanosaurus, with a description of the type specimen of Lambeosaurus lambei.
  • 1924. A new coelurid dinosaur from the Belly River Cretaceous of Alberta.
  • 1930. Cold-blooded vertebrates. Parts II and III: Amphibians and Reptiles. (совместно с Сэмьюэлом Хильдебюрандом и Дорис Кокран).
  • 1933. On the dinosaurian fauna of the Iren Dabasu Formation.
  • 1933. Two new dinosaurian reptiles from Mongolia with notes on some fragmentary specimens.
  • 1938. Fossil snakes of North America.
  • 1939. A review of recent progress in reptilian paleontology.
  • 1945. A new Eocene lizard from Wyoming совместно с (Гленном Лауэллом Джепсеном).
  • 1945. A new sauropod dinosaur from the Upper Cretaceous of Missouri (совместно с Дэном Стюартом).
  • 1946. A new crocodilian from the Eocene of Utah (published posthumously).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «The Start of Dinosaur Research and Collections». Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «A short history of the Yale Peabody Museum». Yale Peabody Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Building a Dinosaur». Smithsonian Institution. 2000-09. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «List of Smithsonian Expeditions, 1878-1917». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Historic Profile: Charles W. Gilmore (1874-1944)».
  7. 7,0 7,1 «Extinct Monsters Hall in National Museum of Natural History, late 1930s». Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Monster Dinosaur Skeleton Displayed in Washington(անգլ.) // The Science News-Letter : magazine. — 1931. — Т. 19. — № 528. — С. 328.
  9. Clark, Austin H[en] Some Pleistocene Mammals from Warren County, Virginia(անգլ.) // Science : journal. — 1938. — Т. 88. — № 2273. — С. 82. — doi:10.1126/science.88.2273.82
  10. National Cemetery Administration
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գիլմոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Գիլմոր» հոդվածին։