Կամարազավր
Կամարազավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Camarasaurus
Cope, 1877
Հոմանիշներ
Fossilworks կայքի տվյալներով[1]։
  • Camarosaurus Cope, 1877, orth. var.
  • Camerasaurus Cope, 1877, orth. var.
  • Cathetosaurus Jensen, 1988
  • Caulodon Cope, 1877
  • Morosaurus Marsh, 1878
  • Mososaurus Marsh, 1878
  • Uintasaurus Holland, 1919


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կամարազավր[2] (լատին․՝ Camarasaurus), չորսոտանի բուսակեր դինոզավր, որը պատկանում է զավրոպոդոմորֆ ենթակարգի զաուրոպոդ ինֆրակարգին[3]։ Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված ամենատարածված հսկայական զաուրոպոդներից է։ Այն գտնվել է Մորիսոն ֆորմացիայում, Կոլորադո և Յուտա նահանգներում, վերյուրային ժամանակաշրջանի նստվածքաշերտերի օքսֆորդյան և տիտոնյան կեղևաշերտերում։ Մեր մոլորակում ապրել է 163,5-ից 112,0 մլն տարի առաջ ժամանակահատվածում[4]։

Կամարազավրի կմախքը, որը ցուցադրվել է Տիրելովյան թագավորական պալեոնթոլոգիկ թանգարանում:

Ծագումնաբանություն խմբագրել

Անվանումն առաջացել է երկու բառից՝ հին հունարեն՝ κᾰμάρα — «Կամարաձև սենյակ» և σαῦρος — «մողես» և տրվել է հիմնականում ողերի կառուցվածքի առանձնահատկության պատճառով, որոնցում եղել են նույնականացված օդապարկեր (օդափուչիկներ)։

Բնութագիր խմբագրել

Կամարազավրը ամենատարածված և լավ պահպանված զաուրոպոդներից է[5]։ Ամենաշատ տարածված նրա տեսակը՝ Camarasaurus lentus ունի մոտավորապես 15 մետր երկարություն։ Իսկ ամենախոշոր տեսակի ամենաերկար տեսակը՝ Camarasaurus supremus կազմում է 23 մետր, այն ժամանակ, երբ ամենածանր քաշը՝ 47 տոննան է[3][6]։ Կամարազավրի հասակը կազմել է մոտ ութ մետր[7]։ Կամարազավրի կամարաձև գանգը ունեցել է բավականաչափ ուղղանկյունաձև տեսք, իսկ նրա բութ դունչը ունեցել է շատ անցքեր, չնայած նրան, որ այն եղել է պինդ և պալենթոլոգների շնորհիվ այն շատ լավ է պահպանվել։

 
Camarasaurus lentus տեսակի գանգը

Մողեսի անսովոր մեծ ատամներն ունեցել են բահի կամ դուրի ձև և հավասարապես են տեղակայված եղել նա ողջ ծնոտի երկարությամբ։ Կարծիք կա, որ կամարազավրի ծնոտային մկանները ունեցել են սեղմման շատ մեծ ուժ և իր ատամների սուր լինելու շնորհիվ այդ մողեսը կարող էր սնվել ավելի կոշտ բուսականությամբ, քան դիպլոդոկիդները (հիմնականում՝ դիպլոդոկներ և ապատոզավրեր, որոնց ատամները համեմատաբար ավելի թույլ են եղել)[8][9]։ Սակայն որոշ աղբյուրներում ասվում է, որ նրա ատամների ավելի լայն լինելը այլ զաուրոպոդների համեմատ ավելի շուտ եղել է սնունդը լավ չմանրացնելու պատճառով, ինչի պատճառով էլ կամարազավրը ստիպված էր մարսման համար քարեր կուլ տար, որին պալեոնթոլոգները տվել են գաստրոլիտ անվանումը[10][11]։ Յուրաքանչյուր հետին վերջույթի վրա ունեցել է հինգ մատ և ներքին մատ, որը դարձել է սրացված ճանկ։ Ինչպես և մյուս այլ զաուրոպոդները, կամարազավրի դիմացի վերջույթները հետևիններից ավելի կարճ են եղել, բայց այնուամենայնիվ նա չէր կարողանում առաջ թեքվել։ Նա ունեցել է բարձ թիակներ, իսկ ողերը սուր ծայրեր չեն ունեցել[7]։ Մողեսի ուսերը բարձր են տեղակայված եղել և դա ասում է այն մասին, որ այդ մողեսը ունեցել է թեք մեջք։ Մարմնի զանգվածը թեթևացնելու նպատակով, քաշը նվազեցնելու համար (ինչը նկատվել է և այլ զաուրոպոդների մոտ), կամարազավրի ողերում եղել են հատուկ անցքեր և խոռոչներ, որոնք իրենցից ներկայացնում էին օդապարկեր, կապված թոքերի հետ։ Բայց մինչ կամարազավրի բացահայտունը դա պալեոնթոլոգների համար անհայտ է եղել, այդ իսկ պատճառով էլ մողեսը ունեցել է նմանատիպ անվանում[12]։ Եվս մեկ պատճառ է հանդիսացել, կամարազավրի հատուկ ձևը, որն ունեցել է շատ դատարկություններ՝ խոռոչներ[10][11]։

 
Կամարազավր (ձախից առաջինը, գրված է) իր ազգակիցների հետ համեմատած՝ բրախիոզավրերի մակրոնարիաների, ընձուղտատիտանների և մոտ ազգականներ՝ էուխելոպների հետ

Կամարազավրի վիզը և պոչը, որոնք կատարել են հակազանգվածի դեր, եղել են շատ կարճ այդ չափի զաուրոպոդների համար[13]։ Կրկին ինչպես և այլ զաուրոպոդների մոտ, այդ դինոզավրի միջին ուղեղը եղել է ազդրում։ Ի սկզբանե պալեոնթոլոգները կարծել են, որ այդ վայրը դինոզավրի երկրորդ ուղեղն է, որի օգնությունը այնքան անհրաժեշտ է եղել այդքան մեծ մարմինը կառավարելու համար։ Բայց իրականում դա այդքան էլ ուղեղ չէ, այլ մեծ նյարդ, որը պատասխանատու է գործունեության ռեֆլեքսների համար, քանի որ այդպիսի մեծացումները հայտնաբերվել են այս կամ այն կերպ փաստացի բոլոր ողնաշարավոր կենդանիների մոտ։ Հատուկ տեսակների՝ Camarasaurus lewisi և Camarasaurus grandis ճաչանճոսկրերը եղել են համեմատաբար ամուր, քան նրան ազգակից այլ զաուրոպոդների՝ վենենոզավրերի մոտ[14]։ Այս դինոզավրի ևս մեկ շատ հետաքրքիր առանձնահատկություններից են եղել քթածակերը։ Նրանք եղել են հսկայական չափերի և ամերիկացի պալեոնթոլոգների կարծիքով, ազդել են գլխուղեղի հովացմանը՝ տաք ժամանակներում[10]։ Եվ բացի դա ավարտվում էին նրանք հատուկ միջնապատով։ Այդ ամենը դրդել է պալեոնթոլոգներին այն մտքին, որ այդ մողեսը ունեցել է փղի նման կնճիթ։ Հայտնի է, որ կնճիթը կազմած է փափուկ նյարդերից, որոնք չեն քարանում և դրա համար էլ այդ հիպոթեզի ապացույցը տալը շատ դժվար է[15]։

Հետազոտման պատմություն խմբագրել

 
Զաուրոպոդի ամենավաղ ժամանակ ստեղծված կմախքը: Camarasaurus supremus տեսակի կմախքը կատարել է Ջոն Ռայդերը 1877 թվականին
 
Նույն կմախքի վերակառույցը, հիմնված ավելի մանրամասն տեղեկությունների վրա, ստացել է Քրիստմանը 1921 թվականին

Կամարազավրի մնացորդներ առաջին անգամ հայտնաբերվել են 1877 թվականին՝ պալեոնթոլոգ Օրամել Լուկասի կողմից։ Դրանք եղել են կողեր, որոնք գիտնականները գտել են Կոլորադո նահանգում։ Նույն թվականին այդ մնացորդները նրանից ստացել է հայտնի պալենթոլոգ Էդվարդ Դրինքեր Կոպը, քանի որ այդ ժամանակ վերջինիս և այլ հայտնի մասնագետ՝ Օթնիել Չարլզ Մարի մեջ ընթանում էր շատ դաժան մրցակցություն, որը պալեոնթոլոգների պատմության մեջ ստացել է «Ոսկրային հակամարտություն» անվանումը։ Եվ էլի այդ նույն տարում Կոպը բնութագրել է մողեսին, տալով նրան «Կամարաձև մողես» կամ կամարազավր անվանումը, վերոհիշյալի պատճառը եղել է կողերում նրա ունեցած առանձնահատկությունը, ինչը հարմարեցվել է որպես օդային խոռոչներ, ինչը առավել շատ լինում է թռչունների մոտ (ավելի ուշ այդ առանձնահատկությունը երևացել է նաևև այլ դինոզավրի՝ աերոսթեոնի տերոպոդի մոտ)[12]։

 
Կամարազավրի կմախքը Լոնդոնի բնագիտության թանգարանում

Դրանից հետո Մարշը կարողացավ հայտնաբերել այդ մողեսի քարացածությունները և նա դա կոչեց Morosaurus grandis: բայց հիմանկանում ժամանակակից մասնագետները հակված են այն կարծիքին, որ այդ մնացորդները գտել է Մարշը և այն պատկանում է կամարազավրի տեսակներից մեկին[16]։ Դա չի եղել միակ խնդիրը ոսկորների երկու որսորդների միջև, դրանցից ամենահայտնին կարելի է համարել ապատոզավրի և բրոնտոզավրի անվանումների շուրջ ծագած խնդիրը։ 1925 թվականին պալեոնթոլոգ Չարլզ Գիլմորին հաջողվել է գտնել կամարազավրի շատ ավելի լավ պահպանված կմախքը։ Հավանաբար, կմախքի նման լավ վիճակում լինելու հիմնական պատճառն այն է, որ դրանք երիտասարդ մնացորդներ էին, որոնք ընկղմվել են հողի մեջ, նախքան աղբահանները կամ շրջակա միջավայրի պայմանները կարող էին վերացնել կամ վնասել այդ կմախքը։ Ցավոք սրտի որոշ պալեոնթոլոգներ այդ տեսակի չափերը ընդունել են որպես կամարազավրի իրական չափեր և արդյունքում, ավելի ուշ կատարած շատ մոդելներ և կամարազավրի վերակազմավորումները ավելի փոքր են եղել, քան հենց մողեսներն իրականում[12]։

Դասակարգում խմբագրել

Fossilworks կայքի տվյալներով 2016 թվականի հոկտեմբերին կարգի մեջ ներառվել են 5 մահացած տեսակներ[1]։

  • Camarasaurus agilis Marsh, 1889 [syn. Camarosaurus agilis Marsh, 1889, orth. var., Morosaurus agilis Marsh, 1889]
  • Camarasaurus grandis (Marsh, 1877) [syn. Apatosaurus grandis Marsh, 1877, Astrodon montanus Marsh, 1896, Camarasaurus impar (Marsh, 1878), Camarasaurus robustus Marsh, 1878, Camarosaurus grandis (Marsh, 1877), orth. var., Morosaurus grandis (Marsh, 1877), Morosaurus impar Marsh, 1878, Morosaurus robustus Marsh, 1878, Pleurocoelus montanus Marsh, 1896]
  • Camarasaurus lentus (Marsh, 1889) [syn. Camarasaurus annae Ellinger, 1950, Morosaurus lentus Marsh, 1889, Uintasaurus douglassi Holland, 1919]
  • Camarasaurus lewisi (Jensen, 1988) [syn. Cathetosaurus lewisi Jensen, 1988]
  • Camarasaurus supremus Cope, 1877 [syn. Amphicoelias latus Cope, 1877, Camarasaurus leptodirus Cope, 1879, Camarasaurus superbus Cope, 1877, Camerasaurus supremus (Cope, 1877), orth. var., Caulodon diversidens Cope, 1877, Caulodon diversidense Cope, 1877, Caulodon leptoganus Cope, 1878]

Տես նաև խմբագրել

  • Pleo՝ ռոբոտ, որը նմանակում է կամարազավրի մեկ շաբաթական ձագին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կաղապար:Fossilworks(Ստուգված է 22 Հոկտեմբերի 2016).
  2. Կաղապար:Книга:Очерки по эволюции рептилий-291
  3. 3,0 3,1 Benton, Michael J. (2012). Prehistoric Life. Edinburgh, Scotland: Dorling Kindersley. էջեր 270–271. ISBN 978-0-7566-9910-9.
  4. «Camarasaurus». Paleobiology Database (անգլերեն).(Ստուգված է 12 փետրվարի 2017).
  5. «Camarasaurus - National Dinosaur Museum» (անգլերեն). The National Dinosaur Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «Camarasaurus supremus», Foster (2007). — P. 201.
  7. 7,0 7,1 «Камаразавр» (ռուսերեն). dinos.ru. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. Camarasaurus — Dinopedia(անգլ.)Викия
  9. Камаразавр — Доисторические животные викиВикия
  10. 10,0 10,1 10,2 7. Рептилии: Динозавры // История жизни на Земле. — М.: «Издательство АСТ», 2004. — С. 318. — 512 с. — 5000 экз. — ISBN 5-17-024940-3
  11. 11,0 11,1 «Camarasaurus by Bob Strauss» (անգլերեն). dinosaurs.about.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 «Camarasaurus» (անգլերեն). www.prehistoric-wildlife.com. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  13. «Всё о камаразавре» (ռուսերեն). dinozavro.ru. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  14. "Forelimb", Tidwell, Carpenter, and Meyer (2001). — P. 148.
  15. «Камаразавр - Динозавры, эволюция» (ռուսերեն). dinozavrikus.ru. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  16. «Re: "Morosaurus" agilis» (անգլերեն). Dinogeorge@aol.com. 1997 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Cope E. D. 1877a. On a gigantic saurian from the Dakota eopoc of Colorado: Palaeontological Bulletin, n. 25, p. 5—10.
  • Cope E. D. 1877b. On Reptilian remains from the Dakota Beds of Colorado: Paleontological bulletin, n. 26, p. 193—197.
  • Cope E. D. 1877c. On Amphicoelias, a genus of Saurians from the Dakota epoch of Colorado. Proceedings of the American Philosophical Society 17: 242—246.
  • Cope E. D. 1878. On the vertebrata of the Dakota Epoch of Colorado: Paleontological Bulletin, n. 28, p. 233—247.
  • Cope E. D. 1879. New Jurassic Dinosauria: American Naturalist, v. 13, p. 401—404.
  • Marsh O. C. 1877. Notice of New Dinosaurian Reptiles from the Jurassic Formation: American Journal of Science, 3rd series, v. 14, p. 514—516.
  • Marsh O. C. 1878a. Notice of New Dinosaurian Reptiles: American Journal of Science, 3rd series, v. 15, n. 87, p. 241—244.
  • Marsh O. C. 1878b. Principal Characters of American Jurassic Dinosaurs, Part I: American Journal of Science, 3rd series, v. 16, p. 411—416.
  • Marsh O. C. 1889. Comparison of the principal forms of the Dinosauria of Europe and America: American Journal of Science, 3rd series, v. 37, p. 323—331.
  • Holland W. J. 1919. Report on Section of Paleontology: Annual Report of the Carnegie Museum, For 1919, p. 38.
  • Holland W. J. 1924. Description of the Type of Uintasaurus douglassi HOLLAND: Annals of the Carnegie Museum, v. 15, n. 2—3, p. 119—138.
  • Osborn H. F., Mook C. C. 1921. Camarasaurus, Amphicoelias, and other sauropods of Cope. Bulletin of the Geological Society of America 30: 379-388.
  • Elinger T. U. H. 1950. Camarosaurus annae-a new American sauropod Dinosaur: The American Naturalist, v. 84, p. 225—228.
  • Jensen J. A. 1988. A fourth new sauropod dinosaur from the Upper Jurassic of the Colorado Plateau and sauropod bipedalism: Great Basin Naturalist, v. 48, n. 2, p. 121—145.
  • McIntosh J. S., Miller W. E. Stadtman K. L., and Gillette D. G. 1995. The Osteology of Camarasaurus lewisi (Jensen, 1988): Brigham Young University, v. 41, p. 73—116.
  • McIntosh J. S., Miles C. A., Cloward K. C., and Parker J. R. 1996. A New Nearly Complete Skeleton of Camarasaurus: Bulletin of Gunma Museum of Natural History, n. 1, p. 1—87.
  • Dodson, Peter & Britt, Brooks & Carpenter, Kenneth & Forster, Catherine A. & Gillette, David D. & Norell, Mark A. & Olshevsky, George & Parrish, J. Michael & Weishampel, David B. The Age of Dinosaurs. Publications International, LTD. ISBN 0-7853-0443-6.
  • Foster J. 2007. Jurassic West: The Dinosaurs of the Morrison Formation and Their World. Indiana University Press.
  • Tidwell V., Carpenter K. & Meyer S. 2001. New Titanosauriform (Sauropoda) from the Poison Strip Member of the Cedar Mountain Formation (Lower Cretaceous), Utah. In: Mesozoic Vertebrate Life. D. H. Tanke & K. Carpenter (eds.). Indiana University Press, Eds. D.H. Tanke & K. Carpenter. Indiana University Press. 139—165.
  • 'Wings, Oliver; Sander, P. Martin' No gastric mill in sauropod dinosaurs: new evidence from analysis of gastrolith mass and function in ostriches(անգլ.) // Proceedings of the Royal Society B : journal. — 2007. — Т. 274. — № 1610. — С. 635—640. — doi:10.1098/rspb.2006.3763 — PMID 17254987. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2011. Արխիվացված է Հուլիս 13, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամարազավր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամարազավր» հոդվածին։