Չարլզ Էմբրոուզ Բիքֆորդ (անգլ.՝ Charles Ambrose Bickford; հունվարի 1, 1891(1891-01-01)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 9, 1967(1967-11-09)[1], Լոս Անջելես, ԱՄՆ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ամերիկացի դերասան, երկրորդ պլանի դերերի հայտնի կատարող[2]։ Երեք անգամ առաջադրվել է որպես «Օսկարի» մրցանակակիր։

Չարլզ Բիքֆորդ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1891(1891-01-01)[1]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 9, 1967(1967-11-09)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանWoodlawn Memorial Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունEverett High School?
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Charles Bickford Վիքիպահեստում

Երիտասարդություն խմբագրել

Բիքֆորդը ծնվել է Քեմբրիջում՝ Մասաչուսետս նահանգում, 1891 թվականին[3]։ Ծնողները Լորեթուս և Մերի Ելեն Բիքֆորդներն են եղել[4]։ Ընտանիքում յոթ երեխաներից հինգերորդն է եղել։ Մանկությունից առանձնացել է իր ինքնուրույնությամբ և անհնազանդությամբ, իսկ ինը տարեկանում նրան դատել են մեքենավարի դեմ մահափորձ կատարելու համար, որը իր բեռնասայլակով պատահաբար սպանել է նրա շանը, բայց արդարացվել է[5]։ Լինելով դեռահաս՝ շատ է ճանապարհորդել Ամերիկայում։ Մինչ դերասան լինելը՝ Բիքֆորդը աշխատել է որպես անտառահատ, զբաղվել է ֆինանսական խնդիրներով։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում եղել է հրշեջ-փրկարար։ Իր կյանքի հաջորդ 16 տարիները Բիքֆորդը անց է կացրել բեմում։

Գործունեություն խմբագրել

Բիքֆորդը պատրաստվում էր ընդունվել Մասաչուսետսի տեխնոլոգիական համալսարան, բայց Ամերիկայում ճանապարհորդությունների ժամանակ նա ծանոթացել է բուրլեսկ շոուի մենեջերի հետ, որը համոզել է նրան մասնակցել ներկայացումներին։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել 1911 թվականին Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում[6]։ Բիքֆորդը սիրում էր խաղալ, այդ իսկ պատճառով նա հրաժարվել է համալսարան ընդունվել[7]։ 1912 թվականին բոստոնյան Castle Square Theatre-ում նա առաջին անգամ բեմ բարձրացավ[8]։ 1925 թվականին քննադատների կողմից ստացել է հիանալի արձագանքներ՝ բրոդվեյան Outside Looking In բեմականացման մեջ խաղալու համար[9]։ Նա կապ էր հաստատել ռեժիսոր Սեսիլ Բլաունտ Դե Միլի հետ և պայմանագիր էր ստորագրել Մետրո-Գոլդուին-Մայերի հետ՝ ստանալով գլխավոր դեր Դե Միլյաի «Դինամիտ» (1929) առաջին ձայնային ֆիլմում[10]։

Նա դարձավ աստղ «Աննա Քրիստի» (1930) ֆիլմում, խաղալով հերոսուհու՝ Գրետա Գարբոյի սիրեկանի դերը, բայց նա չէր սիրում ռոմանտիկ դերեր խաղալ։ Նկարահանումների ժամանակ Բիքֆորդը հաճախ ցուցաբերում էր համառություն և հարցերը լուծում էր ուժի միջոցով՝ հարվածել էր Դե Միլյաին «Դինամիտի» նկարահանումների ժամանակ և քիչ էր մնում կռվեր Մայերի հետ։ Շուտով դադարեցվեց Մետրո-Գոլդուին-Մայերի հետ պայմանագիրը, բայց դրա հետ մեկտեղ այլ կինոստուդիաներում նա հայտնվեց սև ցուցակում[11]։ Տարիներ շարունակ նա խաղում էր աչքի չընկնող ֆիլմերում։ 1935 թվականին Արևմտյան Ճավայի նկարահանման ժամանակ նա առյուծի հարձակումից ստացավ լուրջ վնասվածքներ։ Երբ նա առողջացավ կորցրեց ոչ միայն «Ֆոքս» (Fox) ստուդիայի հետ պայմանագիրը, այլ նաև պարանոցի վրա մնացաց սպիների պատճառով նա չկարողացավ խաղալ գլխավոր դերեր[12]։ Դրանից հետո Բիքֆորդը սկսեց խաղալ երկրորդ պլանին բնորոշ դերեր, դառնալով Հոլիվուդի ամենապայծառ դերասաններից մեկը, խաղալով այնպիսի հայտնի ֆիլմերում ինչպիսիք են՝ «Մարդը հարթավայրից» (193), «Բերնադետի երգը» (1943), «Մենամարտ արևի տակ» (1946), «Ֆերմերի աղջիկը» (1947), «Ջոնի Բելինդա» (1948), «Աստղ է ծնվել» (1954), «Ոչ այնքան օտար» (1955) և «Չներվածը» (1960)[13]։

Բիքֆորդը շատ հայտնի դարձավ իր արտաքին տեսքի շնորհիվ՝ միջին տարիքի նիհար տղամարդ՝ հաստ, կոպիտ ձայնով։ Շատ հաճախ նա խաղում էր սիրալիր հոր, կոպիտ բիզնեսմենի, սպորտսմենի դերում։ 1940-ական թվականներին երեք անգամ առաջադրվել և ստացել է օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Բարբարա «Սթենվիքի Շոու»-ում և «Տասնմեկերորդ ժամ» բժշկական դրամայում հրավիրված աստղ է եղել։

1965 թվականին հրապարակել է Bulls Balls Bicycles & Actors-ի ինքնակենսագրությունը[14]։

Մահ խմբագրել

Չարլզ Բիքֆորդը մահացել է Լոս Անջելեսում արյան վարակից՝ յոթանասունվեց տարեկանում՝ դրանից մի քանի օր առաջ նկարահանվելով «Վիրջինացի» սերիալի էպիզոդներից մեկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. Obituary Variety, November 15, 1967.
  3. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, p. 4
  4. Aaker, Everett (2017). Television Western Players, 1960–1975: A Biographical Dictionary (անգլերեն). McFarland. էջեր 32–35. ISBN 9781476628561. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 12-16
  6. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 50-53.
  7. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 60-61.
  8. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 61-62.
  9. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 142-145
  10. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, p. 157
  11. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 274-277
  12. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, pp. 298-303
  13. Bickford, Charles. Bulls Balls Bicycles & Actors. Paul S. Eriksson, Inc., 1965, p 308.
  14. Parish, James Robert; Mank, Gregory W.; Stanke, Don E. (1978), The Hollywood Beauties, New Rochelle, New York: Arlington House Publishers, էջ 75, ISBN 0-87000-412-3