Չարենցավանի հաստոցաշինական գործարան

Չարենցավանի հաստոցաշինական գործարան, արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Հիմնադրվել է 1947 թվականին, որպես նորոգման մեխանիկական գործարան, 1958 թվականին վերանվանվել է ներտաշ հաստոցների, 1967 թվականին՝ հաստոցաշինական գործարան։ Ունեցել է մեխանիկական, ջերմամշակման, հաստոցի իրանի պատրաստման, հավաքման արտադրամասեր։ Թողարկել է հորիզոնական ներտաշ, ուղղաձիգ (ծրագրավար) և հատուկ հաստոցներ, 1978 թվականից՝ նաև շարժիչներ։

1978 թվականին, 1947 թվականի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 375 անգամ, կազմել 18 միլիոն խորհրդային ռուբլի։

Ձեռնարկության արտադրանքն առաքվել է ԽՍՀՄ տնտեսական բոլոր շրջանները և արտասահմանյան 30 երկիր (Հունգարիա, Բուլղարիա, Անգլիա, Ֆրանսիա ե այլն)։

Մասնաճյուղեր ունեցել է ՀԽՍՀ Կալինինոյի շրջանի Մեծավան (հիմնադրվել է 1976 թվականին), Թալինի շրջանի Սասնաշեն (1972 թվականին) և Արծվաշեն (1979 թվականին) գյուղերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 256